Գլխավոր տեղեկություն
Համար
N 07-359-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.01.15/2(276) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
28.12.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

28 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 07-359-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 28.12.2007թ. կայացած նիստի)

 

Հրամայում եմ`

 

1. «Պարտեր» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով: Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Պարտեր» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0595 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Սոլիդեքս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0644 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Պ.Ա.Գ.- Էսթեյթ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության Ա Գ N 0233 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 18.12.07թ. N 07-341-Լ հրամանով, համարել վերացված:

4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

ա) «Ջի Էյ Սի Քոնսալթ» ՓԲ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,

բ) «Մարշալ Ռիելթի» ՍՊ ընկերությանը տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա:

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(28.12.2007թ. հր. N 07-359Լ)

Հ/Հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը. Գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը 

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկու-
թյուններ

1.

«Պարտեր» ՍՊԸ

Ք. Երևան Լեոյի 12, բն 20

ԱԳN0595

24.03.06

02575966

594

ԱԳ Գնահատում

ՀՀ

Անժ.

Կասեցվել Է խախտումների պատճառով

 

2.

«Սոլիդեքս» ՍՊԸ

ք. Երևան Կոմիտասի 54բ. 302սեն

ԱԳN0644

28.12.06

00093536

642

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժ.

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

6.

«Պ.Ա.Գ. էսթեյթ» ՍՊԸ

Ք. Գյումրի Խաղաղության օղակ 6շ, բն1

ԱԳN0233

30.09.02

05526714

233

ԱԳ Գնահատում

ՀՀ

Անժ.

 

18.12.07թ. 07-341-լ հրամանով տրված կասեցումը համարվել Է վերացված

7.

«Ջի Էյ Սի Քոնսալթ» ՓԲԸ

Շիրակի մ-զ. գ. Արևիկ

ԱԳN0735

28.12.07

05807585

731

ԱԳ Գնահատում

ՀՀ

Անժ.

 

Լիցենզիայի տրամադրում

9.

«Մարշալ Ռիելթի» ՍՊԸ

Ք. Երևան, Աբովյան 34ա, բն.33

ԱԳN0736

28.1207

01561851

732

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժ.

 

Լիցենզիայի տրամադրում