ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
28 դեկտեմբերի 2007 թ. |
N 07-359-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 28.12.2007թ. կայացած նիստի)
Հրամայում եմ`
1. «Պարտեր» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով: Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Պարտեր» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0595 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Սոլիդեքս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0644 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Պ.Ա.Գ.- Էսթեյթ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության Ա Գ N 0233 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 18.12.07թ. N 07-341-Լ հրամանով, համարել վերացված:
4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Ջի Էյ Սի Քոնսալթ» ՓԲ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Մարշալ Ռիելթի» ՍՊ ընկերությանը տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա:
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(28.12.2007թ. հր. N 07-359Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը. Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու- |
1. |
«Պարտեր» ՍՊԸ |
Ք. Երևան Լեոյի 12, բն 20 |
ԱԳN0595 |
24.03.06 |
02575966 |
594 |
ԱԳ Գնահատում |
ՀՀ |
Անժ. |
Կասեցվել Է խախտումների պատճառով |
|
2. |
«Սոլիդեքս» ՍՊԸ |
ք. Երևան Կոմիտասի 54բ. 302սեն |
ԱԳN0644 |
28.12.06 |
00093536 |
642 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
6. |
«Պ.Ա.Գ. էսթեյթ» ՍՊԸ |
Ք. Գյումրի Խաղաղության օղակ 6շ, բն1 |
ԱԳN0233 |
30.09.02 |
05526714 |
233 |
ԱԳ Գնահատում |
ՀՀ |
Անժ. |
|
18.12.07թ. 07-341-լ հրամանով տրված կասեցումը համարվել Է վերացված |
7. |
«Ջի Էյ Սի Քոնսալթ» ՓԲԸ |
Շիրակի մ-զ. գ. Արևիկ |
ԱԳN0735 |
28.12.07 |
05807585 |
731 |
ԱԳ Գնահատում |
ՀՀ |
Անժ. |
|
Լիցենզիայի տրամադրում |
9. |
«Մարշալ Ռիելթի» ՍՊԸ |
Ք. Երևան, Աբովյան 34ա, բն.33 |
ԱԳN0736 |
28.1207 |
01561851 |
732 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժ. |
|
Լիցենզիայի տրամադրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|