«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 12408189
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
6 հունիսի 2008 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1926-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը` համաձայն հավելվածի:
|
Վ. Բարսեղյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) անդամների թեկնածուների առաջարկման կարգը:
2. Գանգատարկման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը` հարկային ծառայության վերադաս հարկային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից` պահպանելով հետևյալ համամասնությունները`
1) 4 իրավաբան անդամ` առաջարկված իրավաբանական վարչության պետի կողմից,
2) 1 անդամ` առաջարկված վերահսկողության վարչության պետի կողմից,
3) 1 անդամ` առաջարկված հարկային վարչարարության կատարելագործման վարչության պետի կողմից,
4) 1 անդամ` առաջարկված oպերատիվ-հետախուզության վարչության պետի կողմից,
5) 1 անդամ` առաջարկված եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության պետի կողմից:
Գանգատարկման հանձնաժողովի նախագահը նշանակվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից` հարկային մարմնի ղեկավարի տեղակալների թվից:
Գանգատարկման հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում Գանգատարկման հանձնաժողովի անդամ:
3. Սույն կարգի 2-րդ կետի «ա»-ից «դ» ենթակետերով սահմանված կարգով առաջարկվող անձինք`
1) պետք է ունենան հարկային ծառայության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ իրենց մասնագիտական ոլորտում գիտական աստիճան և մեկ տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ,
2) նշանակման ժամկետին նախորդող երկու տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինեն կարգապահական պատասխանատվության:
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված վերադաս հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հարկային մարմնի ղեկավարին ներկայացնում են առաջարկություն Գանգատարկման հանձնաժողովի անդամի թեկնածուի վերաբերյալ` համապատասխան անդամի համար նախատեսված ժամկետը լրանալուց մեկ շաբաթ առաջ:
Գանգատարկման հանձնաժողովի անդամը, բացառությամբ Գանգատարկման հանձնաժողովի նախագահի, նշանակվում է 2 տարի ժամկետով:
Առաջին անգամ Գանգատարկման հանձնաժողովի անդամները նշանակվում են հետևյալ համամասնությամբ`
1) իրավաբանական վարչության պետի կողմից առաջարկված 2 իրավաբան անդամ` 2 տարի ժամկետով,
2) վերահսկողության վարչության պետի կողմից առաջարկված 1 անդամ` 2 տարի ժամկետով,
3) եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության պետի կողմից առաջարկված 1 անդամ` 2 տարի ժամկետով,
4) իրավաբանական վարչության պետի կողմից առաջարկված 2 իրավաբան անդամ` 1 տարի ժամկետով,
5) հարկային վարչարարության կատարելագործման վարչության պետի կողմից առաջարկված 1 անդամ` 1 տարի ժամկետով,
6) oպերատիվ-հետախուզության վարչության պետի կողմից առաջարկված 1 անդամ` 1 տարի ժամկետով:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկություններին կցվում են Գանգատարկման հանձնաժողովի անդամի թեկնածուի ծառայողական բնութագիրը, որը պետք է ներառի թեկնածուի կողմից հարկային oրենսդրության ու հարկային ծառայության մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իմացության գնահատականը:
6. Նախքան սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալը` հարկային մարնի ղեկավարը Գանգատարկման հանձնաժողովի նոր անդամ է նշանակում գործող անդամի հարկային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքերում: Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հիմնավորմամբ, հարկային ծառայության Գանգատարկման հանձնաժողովի անդամը հարկային մարմնի ղեկավարի կողմից կարող է փոխարինվել նույն ստորաբաժանման վերոնշյալ կարգով սահմանված պահանջների բավարարող մեկ այլ հարկային ծառայողով:
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքերում Գանգատարկման հանձնաժողովի նոր անդամի թեկնածությունն առաջարկվում է սույն կարգով` նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: