Գլխավոր տեղեկություն
Համար
N 318-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.01.15/2(276)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.12.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 

 

20 դեկտեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 318-Ա հրամանից

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք 

 

Սնանկության կառավարիչ Արմեն Ելոյանին 02.07.2004 թ. տրված թիվ 01Ա N 00285 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 18.12.2007թ. եզրակացությունը. 

 

Հրամայում եմ`

 

1. 2007 թվականի դեկտեմբերի 18-ից ուժը կորցրած ճանաչել Արմեն Ելոյանին 02.07.2004թ. տրված թիվ 01Ա N 00285 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

 

Գ . Դանիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան