Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-179-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.07.15/23(297) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
26.06.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

26 հունիսի 2008 թ.
ք. Երևան

N 08-179-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 26.06.2008 թ. կայացած նիստի).

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Անհատ ձեռնարկատեր Արմեն Ամիրբեկյանի կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, Անհատ ձեռնարկատեր Արմեն Ամիրբեկյանի «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0263 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Հայկյան Տուն» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0558 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, Անհատ ձեռնարկատեր Վարդան Նիկողոսյանի «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0608 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 08.05.08 թ. N 08-126-Լ հրամանով, համարել վերացված։

4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «Մոլորակ Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(26.06.2008թ. հր. N 08-179-Լ)

 

Հ/Հ

Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը, Գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Գրան-ցման համարը

Գործունեության տեսակը

Գործու-նեության իրակա-նացման վայրը

Գործո-ղության ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկու-թյուններ

1

Արմեն Ամիրբեկյան (ԱՁ)

Ք. Վանաձոր, Վարդանանց 78

ԱԳN0263

13.12.02 թ.

66802445

263

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է խախտումների պատճառով

 

2

«Հայկյան Տուն» ՍՊԸ

Ք. Երևան, Գոգոլի 86-15

ԱԳN0558

28.06.05 թ.

01004592

558

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Դադարեցվել է դիմումի համաձայն

 

3

Վարդան Նիկողոսյան (ԱՁ)

Ք. Սևան, Սյունյանց 12

ԱԳN0608

01.06.06 թ.

75402586

606

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

 

կոմիտեի 08.05.08 թ. N08-126-Լ հրամանով կասեցումը համարել վեևրացված

4

«Մոլորակ Ռիելթի» ՍՊԸ

Ք. Կապան, Մարքսի 40/49

ԱԳN780

26.06.08 թ.

09420864

775

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

 

Լիցենզիայի տրամադրում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան