«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 949-Ն
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների գործողությունների պլանը հաստատելու մասին» N 100-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 232-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման 4.1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան մանկական մահացության, կենդանածնության և մեռելածնության չափանիշներին անցնելու կապակցությամբ, ծնունդների ու մանկական մահացության հետ կապված գրանցման և դասակարգման ընթացակարգերի, վիճակագրական հաշվառման ու հաշվետվության համակարգի բարելավման, այդ ծառայության ոլորտում տվյալների հավաքագրման ամբողջականության ապահովման, ինչպես նաև «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավման գործընթացը համակարգող միջգերատեսչական խորհուրդ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել`
ա) մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավման գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.
բ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան մոր և մանկան ծառայության ոլորտի բժշկադեմոգրաֆիկ հիմնական հասկացությունների սահմանումները` համաձայն N 3 հավելվածի.
գ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան կենդանածնության, մեռելածնության և պերինատալ շրջանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումներին անցնելու կապակցությամբ դեպքերի հաշվառման ու գրանցման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` համատեղ ապահովել մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման ընթացակարգերի հետ կապված հիմնախնդիրների բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների կազմակերպումը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով հաստատել ծննդի բժշկական վկայականի, պերինատալ մահվան բժշկական վկայականի և մահվան բժշկական վկայականի ձևանմուշները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Կ Ա Զ Մ
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ, համակարգող միջգերատեսչական խորհրդի ղեկավար |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
Ա. Աղաջանյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Թ. Հակոբյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Գ. Գևորգյան | - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ս. Թադևոսյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ |
Վ. Պողոսյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ |
Է. Միրզոյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ |
Կ. Սարիբեկյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ, խորհրդի քարտուղար |
Ռ. Աբրահամյան |
|
(կազմը փոփ., լրաց. 22.12.05 N 2219-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ս Ա Հ Մ Ա Ն ՈՒ Մ Ն Ե Ր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՄԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԺՇԿԱԴԵՄՈԳՐԱՖԻԿ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Մանկական մահացություն (Младенческая смертность, Infant mortality)
Մանկական մահացությունը կյանքի առաջին տարվա ընթացքում մանուկների մահվան դեպքերն են (հաշվարկվում է մեկ տարվա կտրվածքով` 1000 կենդանածնության նկատմամբ` ‰ուղղ. ): Այն մանկան մահանալու հավանականությունն է ծնվելուց հետո մինչև մեկ տարեկան դառնալը ժամանակահատվածում:
2. Պերինատալ մահացություն (Перинатальная смертность, Perinatal mortality)
Պերինատալ մահացությունը պտղի մահն է մինչև ծննդաբերելը, ծննդաբերության ժամանակ կամ ծնունդից հետո` վաղ նեոնատալ (մինչև 7 լրիվ օրը) շրջանում (հաշվարկվում է մեկ տարվա կտրվածքով` մեռելածնություն + 0-7 օրական մահվան դեպքերը` 1000 ծննդի (մեռելածիններ+կենդանածիններ) նկատմամբ` ‰ուղղ.):
3. Երեխաների (մինչև 5 տարեկան) մահացություն (Детская /до 5-и лет/ смертность, Under 5 mortality)
Երեխաների (մինչև 5 տարեկան) մահացությունը մեկ տարվա ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների մահացությունն է (մահվան դեպքերը` 1000 կենդանածնության նկատմամբ` ‰ուղղ. կամ մինչև 5 տարեկան տարիքային խմբի 1000 երեխայի նկատմամբ): Այն երեխայի մահանալու հավանականությունն է ծնվելուց հետո մինչև 5 տարեկան դառնալը ժամանակահատվածում:
4. Կենդանածնություն
Կենդանածնություն է համարվում մոր օրգանիզմից բեղմնավորման արգասիքի լրիվ արտամղումը կամ դուրսբերումն անկախ հղիության ժամկետից, որից հետո պտուղը շնչում կամ ցուցաբերում է կյանքի որևէ այլ նշան` ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները, անկախ նրանից, թե արդյոք կտրված է պորտալարը, և (կամ) անջատված է ընկերքը: Այսպիսի ծննդի յուրաքանչյուր արգասիք համարվում է կենդանածին: ՔԿԱԳ-ի մարմիններում գրանցման ենթակա են 500 գ և ավելի քաշով կենդանածնության բոլոր դեպքերը: 5. Պտղի մահ
Պտղի մահ է համարվում բեղմնավորման արգասիքի մահը մինչև մոր օրգանիզմից նրա լրիվ արտամղումը կամ դուրսբերումը, անկախ հղիության ժամկետից: Մահվան մասին են վկայում մոր օրգանիզմից պտղի անջատումից հետո շնչառության կամ կյանքի որևէ այլ նշանի (ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները) բացակայությունը:
Պտղի վաղ մահ` | պտղի մահը մինչև հղիության 20 շաբաթական ժամկետը |
Պտղի միջանկյալ մահ` | պտղի մահը հղիության 20-28 շաբաթական ժամկետում |
Պտղի ուշ մահ` | պտղի մահը հղիության 28 շաբաթական ժամկետից հետո |
6. Մեռելածնություն (մահացած պտղի ծնունդ)
Մեռելածնություն է համարվում մոր օրգանիզմից բեղմնավորման արգասիքի լրիվ արտամղումը կամ դուրսբերումը, որից հետո պտուղը չի շնչում կամ չի ցուցաբերում կյանքի որևէ այլ նշան` ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները:
ՔԿԱԳ-ի մարմիններում գրանցվում և պերինատալ մահացության ցուցանիշում ներառվում են 500 գ և ավելի քաշով (22 շաբաթ և ավելի հղիության ժամկետով) մեռելածնության դեպքերը:
7. Ծնունդ
Ծնունդը` 500 գրամ և ավելի քաշով (22 շաբաթ և ավելի հղիության ժամկետով) մահացած պտղի (մեռելածնության դեպքում) կամ անկախ հղիության ժամկետից կենդանի պտղի (կենդանածնության դեպքում) ամբողջական արտամղումն է կամ դուրսբերումը մոր օրգանիզմից:
8. Ծննդաբերություն (ծննդալուծում)
Ծննդաբերությունը գործընթաց է, որի ժամանակ ծնվում է պտուղը:
Բազմապտղության դեպքում ծննդաբերությունը մեկն է, իսկ ծնունդների թիվը համապատասխանում է պտուղների թվին:
Վաղաժամկետ ծննդաբերություն (անհասություն)
Ծննդաբերությունը մինչև հղիության 37 շաբաթական ժամկետը (259 օրից քիչ):
Ժամկետային ծննդաբերություն (հասունություն)
Ծննդաբերությունը հղիության 37 լրացած շաբաթից մինչև 42 լրացած շաբաթը ժամանակահատվածում (259- 293 օր):
Ժամկետանց ծննդաբերություն (գերհասություն)
Ծննդաբերությունը հղիության 42 լրացած շաբաթ և ավելի ուշ ժամկետում (294 և ավելի օր):
9. Կեսարյան հատում
Կեսարյան հատումը որովայնային ծննդալուծումն է որովայնահատման (լապարոտոմիայի) և արգանդի հատման ճանապարհով:
10. Հղիության (գեստացիայի) ժամկետ
Հղիության (գեստացիայի) ժամկետը հաշվարկվում է վերջին նորմալ դաշտանի առաջին օրից և արտահայտվում է լրացած օրերով կամ լրացած շաբաթներով (օրինակ` վերջին նորմալ դաշտանի սկզբից 280-286 օրերում եղած իրադարձությունը հավասար է համարվում հղիության 40 լրիվ շաբաթներին):
Հղիության առաջին օրը «0» օրն է և ոչ թե 1-ը, հետևաբար 0-6 օրերը կազմում են «լրացած 0 լուսնային շաբաթը» և համապատասխանաբար` հղիության 40-րդ շաբաթը նույնացվում է լրացած 39-րդ շաբաթին: Թյուրիմացությունները կանխելու համար վիճակագրական աղյուսակներում հղիության ժամկետի հաշվարկների արդյունքը պետք է ցույց տալ ինչպես շաբաթներով, այնպես էլ օրերով
11. Ծննդյան քաշ (մարմնի զանգված)
Ծննդյան քաշը նորածնի կամ պտղի քաշն է` գրանցված ծնվելուց անմիջապես հետո:
Ծննդյան «ցածր» քաշ`
մարմնի զանգվածը 2500 գրամից պակաս (մինչև և ներառյալ 2499 գ)
ծննդյան «շատ ցածր» քաշ`
մարմնի զանգվածը 1500 գրամից պակաս (մինչև և ներառյալ 1499 գ)
ծննդյան «ծայրահեղ ցածր» քաշ`
մարմնի զանգվածը 1000 գրամից պակաս (մինչև և ներառյալ 999 գ) 12. Պտղի քաշը պերինատալ վիճակագրության համար
Պերինատալ վիճակագրության համար պտղի քաշի միջակայքը 500 գրամն է` 500 գ - 999 գ, 1000 գ - 1499 գ, 1500 գ - 1999 գ, 2000 գ - 2499 գ:
13. Ապգարի սանդղակ
Ապգարի սանդղակը պտղի ֆիզիկական վիճակի գնահատումն է միավորներով (0-2), որոնք տրվում են 5 ախտանիշերից յուրաքանչյուրին`
սրտի բաբախի հաճախականությունը,
շնչառությունը,
մաշկի գունավորումը,
ռեֆլեկտոր գրգռականությունը,
մկանային տոնուսը։
8-10 միավոր գնահատականը վկայում է նորածնի լավ վիճակի մասին։
Ապգարի ցածր սանդղակ
Ծնվելուց 5 րոպե անց 6 միավոր ստացած նորածինների տոկոսը բոլոր կենդանածինների մեջ:
14. Պերինատալ (շուրջծննդյան) շրջան
Պերինատալ շրջանը սկսվում է պտղի ներարգանդային կյանքի 22 լրացած շաբաթից (154 օրից), երբ ծննդյան քաշը նորմայում 500 գրամ է և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո:
15. Նորածնային շրջան
Նորածնային շրջանը սկսվում է ծննդով և վերջանում է ծննդից 28 լրացած օր (4 շաբաթ) հետո:
16. Նորածնային մահացություն
Նորածնային մահացությունը կենդանածինների մահացությունն է կյանքի առաջին 28 լրացած օրերի (4 շաբաթվա) ընթացքում: Այն բաժանվում է վաղ նորածնային մահացության` մանկան մահը կյանքի առաջին 7 լրիվ օրերի ընթացքում և ուշ նորածնային մահացության` մանկան մահը կյանքի 7-րդ օրվանից հետո, բայց մինչև 28 լրացած օրը:
Կյանքի առաջին օրվա ընթացքում (օր 0) առաջացած մահվան տարիքը գրանցվում է կյանքի լրացած րոպեներով կամ ժամերով: Կյանքի 2-րդ (օր 1), 3-րդ (օր 2) և մինչև 27-րդ լրացած օրերում մահվան տարիքը պետք է գրանցվի օրերով:
17. Հետնորածնային շրջան
Հետնորածնային շրջանը սկսվում է երեխայի ծննդից 28 լրացած օր հետո և ավարտվում մեկ տարին լրանալուց հետո:
18. Հետնորածնային մահացություն
Հետնորածնային մահացությունը մանկան մահացությունն է կյանքի 28 լրացած օրվանից հետո մինչև մեկ տարեկան լրանալը ժամանակահատվածում:
19. Վիժում (աբորտ)
Վիժումը հղիության ընդհատումն է (սաղմի/պտղի ինքնաբեր արտամղումը կամ սաղմի/պտղի դուրսբերումը) մինչև հղիության 22 շաբաթական ժամկետը կամ մինչև պտղի քաշի 500 գ դառնալը:
20. Արհեստական վիժում (աբորտ)
Արհեստական վիժումը (աբորտը) կնոջ կամքով հղիության արհեստական ընդհատումն է մինչև հղիության 22 շաբաթական ժամկետը:
Հղիության 12 շաբաթական ժամկետից հետո կնոջ կամքով հղիության արհեստական ընդհատումը կատարվում է միայն բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում:
21. Ոչ անվտանգ վիժում (աբորտ)
Ոչ անվտանգ աբորտ՝ բնորոշվում է որպես անցանկալի հղիության ընդհատման միջոցառում՝ կատարված ոչ բավականաչափ գիտելիքներ և գործնական հմտություն ունեցող անձի կողմից կամ նվազագույն բժշկական պահանջները չապահովող պայմաններում:
22. Մայրական մահացություն
Մայրական մահացությունը բնորոշվում է որպես հղիությամբ պայմանավորված կնոջ մահ, անկախ հղիության տևողությունից, որը վրա է հասել հղիության ընթացքում կամ նրա ավարտից հետո 42 օրերի ընթացքում, հղիության հետ կապված որևէ պատճառից, բարդացած վերջինիս առկայությամբ կամ վարման գործընթացով, բացառությամբ դժբախտ պատահարի կամ հանկարծակի առաջացած պատճառի:
23. Ուշ մայրական մահացություն
Ուշ մայրական մահացությունը կնոջ մահն է անմիջական կամ անուղղակի մանկաբարձական պատճառներից, ծննդաբերությունից 42 օր անց, բայց ոչ ուշ, քան ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում:
ԱՀԿ-ի կողմից առաջարկվում է այս դեպքերը ներառել միայն վարչական (ոլորտային) վիճակագրության մեջ:
24. Մահ` ուղղակիորեն կապված մանկաբարձական պատճառի հետ
Մանկաբարձական բարդացած իրավիճակով պայմանավորված մահն է հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում, ինչպես նաև մահ` պայմանավորված միջամտություններով, բացթողումներով, ոչ ճիշտ բուժմամբ կամ թվարկված ցանկացած պատճառներից մեկով:
25. Մահ` անուղղակիորեն կապված հղիության հետ
Կնոջ մահն է նախկին հիվանդության կամ հղիության ընթացքում առաջացած հիվանդության արդյունքում, բարդացած հղիության ֆիզիոլոգիական ընթացքով, սակայն անմիջականորեն չկապված մանկաբարձական պատճառների հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Կ Ա Ր Գ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՄԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԵՆԴԱՆԱԾՆՈՒԹՅԱՆ, ՄԵՌԵԼԱԾՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ՊԵՐԻՆԱՏԱԼ ՇՐՋԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան կենդանածնության, մեռելածնության և պերինատալ շրջանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումներին անցնելու կապակցությամբ, ինչպես նաև ծնունդների և մանկական մահացության հետ կապված հաշվառման, գրանցման և հաշվետվության համակարգի բարելավման, ծառայության ոլորտում տվյալների հավաքագրման ամբողջականության ապահովման նպատակով, առողջապահական մարմիններին և կազմակերպություններին անհրաժեշտ է անցնել մոր և մանկան ծառայության ոլորտի առողջապահական և ժողովրդագրական հիմնական հասկացությունների (այդ թվում` կենդանածնության և մեռելածնության և պերինատալ շրջանի) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված սահմանումներին:
2. Առողջապահական կազմակերպությունները բժշկական փաստաթղթերում ապահովում են 500 գրամ և ավելի մարմնի քաշով բոլոր ծնունդների հաշվառումը և գրանցումը, անկախ այն բանից կենդանի են նրանք ծնվել թե մահացած: Եթե ծննդյան քաշն անհայտ է, ապա հաշվի է առնվում հղիության ժամկետը (22 լրացած շաբաթ) կամ մարմնի երկարությունը (25 սմ` մանկան գագաթից մինչև կրունկ):
3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցման ենթակա են 500 գրամ և ավելի մարմնի քաշով կենդանի (կենդանածին) կամ մահացած (մեռելածին) ծնված բոլոր նորածինները: Եթե ծննդյան քաշն անհայտ է, ապա հաշվի է առնվում հղիության ժամկետը (22 լրացած շաբաթ) կամ մարմնի երկարությունը (25 սմ` մանկան գագաթից մինչև կրունկ):
4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին ներկայացնելու համար երեխայի ծննդյան կամ մահվան մասին (ներառյալ 500-1000գ մեռելածինները և կենդանածինները) բժշկական կազմակերպության կողմից լրացվում (տրվում) են հետևյալ բժշկական տեղեկանքները`
ա) կենդանածնության դեպքում «Ծննդի բժշկական վկայական»,
բ) մեռելածնության և վաղ նորածնային մահացության դեպքում` «Պերինատալ մահվան բժշկական վկայական»,
գ) վաղ նորածնային շրջանից հետո (հետծննդյան լրիվ 7 օրից հետո) երեխայի մահվան դեպքում` «Մահվան բժշկական վկայական»:
5. Նշված բոլոր դեպքերը ներառվում են ինչպես վարչական (ոլորտային), այնպես էլ պետական (ազգային) վիճակագրության համակարգում:
6. Մեռելածնության և նորածնային շրջանում (հետծննդյան լրիվ 28 օրերի ընթացքում) մանկան մահացության դեպքերի գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կատարվում է այն բուժհաստատությունների կողմից, որտեղ տեղի է ունեցել մահը (տնային մահացության դեպքում` տարածքային սպասարկման բուժհաստատության կողմից)։
7. Մեռելածնության և նորածնային շրջանում (հետծննդյան լրիվ 28 օրերի ընթացքում) մանկան մահացության դեպքերի գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կատարվում է մահվանը հաջորդող 7 օրվա ընթացքում:
8. Պերինատալ մահացության բոլոր դեպքերը (ներառյալ 500-1000 գ ծնվածները) ենթակա են պաթանատոմիական հետազոտության:
9. Միջազգային համադրելիության նպատակով վարչական (ոլորտային) վիճակագրության մեջ իրականացվում է նաև մարմնի քաշի հաշվառմամբ (1000 գ և ավելի) ցուցանիշների հաշվարկում:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |