ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2012 թվականի N 237-Ա
Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԴՈՒԲԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանին 2012 թվականի ապրիլի 22-25-ը գործուղել Դուբլին (Իռլանդիա)` «Խթանելով լավ կառավարումը և պայքարելով կոռուպցիայի դեմ՝ ի աջակցություն սոցիալ-տնտեսական զարգացման» խորագրով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության 20-րդ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերի համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Մինասյանի՝ Դուբլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի` Դուբլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 20 Երևան |