Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.03.15/7(155) Հոդ.64
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
11.01.2008
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հունվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11808034

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվարի 2008 թ.
ք. Երևան

  N 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետի և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հրամանի հավելված 5-ի «Ընթացիկ ծախսեր» դասի.

ա. 410000 «Աշխատանքի վարձատրություն» կատեգորիայի 413000 խմբի վերնագրի «Փաստացի սոցիալական ապահովագրության վճարներ (գործատուի կողմից)» բառերը փոխարինել «Փաստացի սոցիալական ապահովության վճարներ» բառերով: 413100` սինթետիկ, 413110` անալիտիկ և 413111` ենթաանալիտիկ հաշիվների վերնագրերի «Վճարներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «Սոցիալական ապահովության վճարներ» բառերով:

բ. 420000 «Ապրանքների և ծառայությունների ձեռքբերում» կատեգորիայի 423000 խմբի վերնագրի «Պայմանագրային ծառայությունների ձեռքբերում» բառերը փոխարինել «Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում» բառերով։

գ. 460000 «Դրամաշնորհներ» կատեգորիայի 463000 «Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին» խմբի «463511 Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» տողից հետո հանել «
 

2       463600     Ընթացիկ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին 2631
2         463610   Ընթացիկ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին 2631
2           463611 Ընթացիկ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին 2631

» տողերը.
 

դ. 460000 «Դրամաշնորհներ» կատեգորիայի 465000 «Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին» խմբի «465311 Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» տողից հետո հանել «

2       465400     Կապիտալ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին 2632
2         465410   Կապիտալ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին 2632
2           465411 Կապիտալ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին 2632

» տողերը:

ե. 470000 «Սոցիալական նպաստներ» կատեգորիայի վերնագրի «Սոցիալական նպաստներ» բառերը փոխարինել «Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» բառերով։

զ. 471000 խմբի վերնագրի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ (ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» բառերը փոխարինել «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ» բառերով։

է. 471100 սինթետիկ հաշվի վերնագրի «Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովագրության վճարներ» բառերը փոխարինել «Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովության վճարներ» բառերով:

ը. 470000 «Սոցիալական նպաստներ» կատեգորիայի «472911 Այլ նպաստներ» ենթաանալիտիկ հաշվից հետո լրացնել նոր խումբ հետևյալ բովանդակությամբ` «

 

2     474000       Կենսաթոշակներ 27
2       474100     Կենսաթոշակներ 27
2         474110   Տարիքային կենսաթոշակներ 27
2           474111 Տարիքային կենսաթոշակներ 27
2           474112 Արտոնյալ պայմաններով կենսաթոշակներ 27
2          474120   Հաշմանդամության կենսաթոշակներ 27
2           474121 Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության կենսաթոշակներ 27
2           474122 Ընդհանուր հիվանդության կենսաթոշակներ 27
2         474130   Կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակներ 27
2           474131 Որդեգրողի, որդեգրվածի, խորթ հոր (մոր) և խորթ որդու (դստեր) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակներ 27
2           474132 Այլ կենսաթոշակներ կերակրողին կորցնելու դեպքում 27
2         474140   Սոցիալական կենսաթոշակներ 27
2           474141 Ծերության սոցիալական կենսաթոշակ 27
2           474142 Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակներ 27
2           474143 Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակներ 27
2         474150   Հատուկ պայմաններում աշխատելու և երկարամյա ծառայության համար տրվող մասնակի կենսաթոշակներ 27
2           474151 Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու և երկարամյա ծառայության համար տրվող մասնակի կենսաթոշակ 27

»:

2) Հրամանի հավելված 16-ի «Ընթացիկ ծախսեր» դասի.

ա. 400000 դասի նկարագրության յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Կառավարության միավորների միջև կատարվող գործարքների մեծ մասը, որը ներառում է ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի ոլորտը, համախմբված տեղեկատվություն ներկայացնելիս վերացվում է: Այնուամենայնիվ, ԿՖՎ 2001 ձեռնարկում սրա վերաբերյալ բացառություն կա: Կառավարության միավորների կողմից կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնին կատարվող սոցիալական վճարները, թե աշխատողների և թե գործատուի կողմից, համարվում են վերաուղղված վճարներ: Այս վճարները դիտվում են որպես վճարներ աշխատողներին, այնուհետև՝ կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնին: Արդյունքում, նման վճարները չեն վերացվում համախմբված հաշվետվություններ պատրաստելիս: Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներում այս մասին չի խոսվում:»:

բ. 410000 կատեգորիայի նկարագրության առաջին պարբերության երկրորդ նախադասության` «և փաստացի սոցիալական ապահովագրության հատկացումները (գործատուի կողմից) (413000):» բառերը փոխարինել «և փաստացի սոցիալական ապահովության վճարներ (413000):» բառերով:

գ. 410000 կատեգորիայի նկարագրության վերջին պարբերության առաջին նախադասության` «Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնին» բառերով:

դ. 411000 խմբի նկարագրության առաջին պարբերության առաջին նախադասության`«և Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը փոխարինել «և կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնին» բառերով:

ե. 413000 խմբի վերնագիրը և նկարագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Խումբ 413000 - ՓԱՍՏԱՑԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ

Այս խումբը ներառում է աշխատողի անունից կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնին՝ գործատուի կողմից կատարված վճարները: Այս ծախսերը չեն վերացվում համախմբված հաշվետվություններ ներկայացնելիս: Կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնին կատարած վճարները գրանցվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշվում.

 

Ենթաանալիտիկ հաշիվ

Նկարագրություն
  Սոցիալական ապահովության վճարներ

413111

Սոցիալական ապահովության վճարներ»:

 

զ. 420000 «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» կատեգորիայի նկարագրության վերջին պարբերության «,պայմանագրային ծառայությունների ձեռքբերում (423000)» բառերը փոխարինել «,պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում» բառերով։

է. 420000 «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» կատեգորիայի 423000 խմբի վերնագրի «խումբ 423000-ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերը փոխարինել «խումբ 423000-ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» բառերով։

ը. 420000 «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» կատեգորիայի 423000 խմբի նկարագրության առաջին և երկրորդ պարբերությունների առաջին նախադասությունների «Պայմանագրային ծառայությունները» բառերը փոխարինել «պայմանագրային այլ ծառայություններ» բառերով:

թ. 420000 «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» կատեգորիայի 424000 խմբի նկարագրության մասի առաջին պարբերության առաջին նախադասության «պայմանագրային ծառայություններ (423000)» բառերը փոխարինել «պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում (423000)» բառերով:

ժ. 470000 կատեգորիայի վերնագրի «Կատեգորիա 470000-Սոցիալական նպաստներ» բառերը փոխարինել «Կատեգորիա 470000-Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» բառերով:

ժա. 470000 կատեգորիայի նկարագրության մասի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սոցիալական նպաստները և կենսաթոշակները արտացոլվում են 3 խմբերում` Սոցիալական ապահովության նպաստներ (471000), ներառում է կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից վճարվող նպաստները, Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից) (472000), ներառում է նպաստները, որոնք ուղղակիորեն վճարվում են բյուջեի միջոցներից և Կենսաթոշակներ (474000), ներառում է տարիքային, ապահովագրական և օրենքով սահմանված այլ կենսաթոշակները»:

ժբ. 471000 խմբի վերնագիրը և նկարագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Խումբ 471000-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ

Այս խումբն օգտագործվում է միայն կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ սոցիալական նպաստների վճարները գրանցելու համար: Այս նպաստները կարող են վճարվել տնային տնտեսություններին դրամական կամ բնաիրային արտահայտությամբ: Խումբը բաժանվում է երկու սինթետիկ հաշիվների. տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովության վճարներ (471100), սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին (471200):»:

ժգ. 471100 սինթետիկ հաշվի վերնագիրը և նկարագրության մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սինթետիկ հաշիվ 471100 - Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովության վճարներ

Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովության վճարներ (471100) հաշիվը ներառում է կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից դրամով կատարված վճարները, որոնք տրամադրվում են որպես ապահովագրված անձանց փոխհատուցում ժամանակավոր անաշխատունակության, կենսաթոշակի անցնելու, ֆիզիկական վնասի, գործազրկության դեպքում, ինչպես նաև ուղղակի տնային տնտեսություններին կամ անհատներին վճարվող այլ սոցիալական ապահովության նպաստներ: Այս խմբի համար կիրառվում են հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.»։

ժդ. 471200 սինթետիկ հաշվի նկարագրության մասի առաջին նախադասության «Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից» բառերով:

ժե. «472000-Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)» խմբի նկարագրության մասի վերջին տողից «472911 Այլ նպաստներ» բառերից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ. «Խումբ 474000-Կենսաթոշակներ

Այս խումբը ներառում է.

- պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրությունը, որը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովության իրականացումը կենսաթոշակային տարիքը լրանալու, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով սահմանված այլ դեպքերում,

- պետական կենսաթոշակային ապահովությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում չընդգրկված քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովագրության իրականացումը ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով սահմանված այլ դեպքերում,

- կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը, որը գործատուների ու քաղաքացիների կամավոր վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին օրենքով սահմանված կարգով երաշխավորում է ապահովագրված անձանց լրացուցիչ սոցիալական ապահովության իրականացումը:

474100- Կենսաթոշակներ սինթետիկ հաշիվը ընդգրկում է հետևյալ ենթաանալիտիկ հաշիվները.

 

Ենթաանալիտիկ հաշիվ

Նկարագրություն

  Տարիքային կենսաթոշակներ
474111 Տարիքային կենսաթոշակներ
474112 Արտոնյալ պայմաններով կենսաթոշակներ
  Հաշմանդամության կենսաթոշակներ
474121 Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության կենսաթոշակներ
474122 Ընդհանուր հիվանդության կենսաթոշակներ
  Կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակներ
474131 Որդեգրողի, որդեգրվածի, խորթ հոր (մոր) և խորթ որդու (դստեր) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակներ
474132 Այլ կենսաթոշակներ կերակրողին կորցնելու դեպքում
  Սոցիալական կենսաթոշակներ
474141 Ծերության սոցիալական կենսաթոշակ
474142 Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակներ
474143 Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակներ
  Հատուկ պայմաններում աշխատելու և երկարամյա ծառայության համար տրվող մասնակի կենսաթոշակներ
474151 Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու և երկարամյա ծառայության համար տրվող մասնակի կենսաթոշակ

»:

ժզ. «410000- Աշխատանքի վարձատրություն» կատեգորիայի նկարագրության մասի վերջին պարբերության վերջին նախադասության, «420000 - Ապրանքների և ծառայությունների ձեռքբերում» կատեգորիայի նկարագրության մասի վեցերորդ, յոթերորդ և նախավերջին պարբերության առաջին նախադասության, «450000-Սուբսիդիաներ» կատեգորիայի նկարագրության մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասության` «սոցիալական նպաստներ (470000)» բառերը փոխարինել «սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ (470000)» բառերով:

ժէ. 460000 կատեգորիայի «463000–ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻՆ» խմբի նկարագրության մասի առաջին պարբերությունից հանել «Ընթացիկ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին (463600),» բառերը: «Ենթաանալիտիկ հաշիվ Նկարագրություն» մասից հանել «463611 Ընթացիկ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը:

ժը. 460000 կատեգորիայի «465000-ԿԱՊԻՏԱԼ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻՆ» խմբի նկարագրության մասի առաջին պարբերութունից հանել «Կապիտալ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին (465400),» բառերը: «Ենթաանալիտիկ հաշիվ Նկարագրություն» մասից հանել «465411 Կապիտալ դրամաշնորհներ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը:

3) Հրամանով հաստատված հավելված 11-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն հրամանի հավելված N 1-ի:

4) Հրամանով հաստատված հավելված 22-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն հրամանի հավելված N 2-ի:

5) Հրամանի հավելված 23-ի Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման «Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ» ենթահատվածի «ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն 105014» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ «ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե 105015»:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

Նախարար

Վ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2008 թվականի
հունվարի 11-ի
N 20-Ն հրամանի

 

 

Հավելված N 11
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2007 թվականի
հունվարի 9-ի
N 5-Ն հրամանի

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Առաջարկված ծածկագրեր Նկարագրություն
Բաժին Խումբ Դաս Ամբողջ ծածկագիրը
0     0100

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1   0110 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ
    1 0111 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում
    2 0112 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ
    3 0113 Արտաքին հարաբերություններ
  2   0120 Արտաքին տնտեսական օգնություն
    1 0121 Արտաքին տնտեսական աջակցություն
    2 0122 Միջազգային կազմակերպությունների միջոցով տրամադրվող տնտեսական օգնություն
  3   0130 Ընդհանուր բնույթի ծառայություններ
    1 0131 Աշխատակազմի /կադրերի/ գծով ընդհանուր բնույթի ծառայություններ
    2 0132 Ծրագրման և վիճակագրական ընդհանուր ծառայություններ
    3 0133 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ
  4   0140 Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք
    1 0141 Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք
  5   0150 Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    1 0151 Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
  6   0160 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
    1 0161 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
  7   0170 Պետական պարտքի գծով գործառնություններ
    1 0171 Պետական պարտքի գծով գործառնություններ
  8   0180 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ
    1 0181 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ
02     0200 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
  1   0210 Ռազմական պաշտպանություն
    1 0211 Ռազմական պաշտպանություն
  2   0220 Քաղաքացիական պաշտպանություն
    1 0221 Քաղաքացիական պաշտպանություն
  3   0230 Արտաքին ռազմական օգնություն
    1 0231 Արտաքին ռազմական օգնություն
  4   0240 Հետազոտական և նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում
    1 0241 Հետազոտական և նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում
  5   0250 Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
    1 0251 Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
03     0300 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  1   0310 Հասարակական կարգ և անվտանգություն
    1 0311 Ոստիկանություն
    2 0312 Ազգային անվտանգություն
    3 0313 Պետական պահպանություն
  2   0320 Փրկարար ծառայություն
    1 0321 Փրկարար ծառայություն
  3   0330 Դատական գործունեություն և իրավական պաշտպանություն
    1 0331 Դատարաններ
    2 0332 Իրավական պաշտպանություն
  4   0340 Դատախազություն
    1 0341 Դատախազություն
  5   0350 Կալանավայրեր
    1 0351 Կալանավայրեր
  6   0360 Հետազոտական ու նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում
    1 0361 Հետազոտական ու նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում
  7   0370 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)
    1 0371 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)
04     0400 Տնտեսական հարաբերություններ
  1   0410 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ
    1 0411 Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ
    2 0412 Աշխատանքի հետ կապված ընդհանուր բնույթի հարաբերություններ
  2   0420 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն
    1 0421 Գյուղատնտեսություն
    2 0422 Անտառային տնտեսություն
    3 0423 Ձկնորսություն և որսորդություն
    4 0424 Ոռոգում
  3   0430 Վառելիք և էներգետիկա
    1 0431 Քարածուխ և այլ կարծր բնական վառելիք
    2 0432 Նավթամթերք և բնական գազ
    3 0433 Միջուկային վառելիք
    4 0434 Վառելիքի այլ տեսակներ
    5 0435 Էլեկտրաէներգիա
    6 0436 Ոչ էլեկտրական էներգիա
  4   0440 Լեռնաարդյունահանում, արդյունաբերություն և շինարարություն
    1 0441 Հանքային ռեսուրսների արդյունահանում, բացառությամբ բնական վառելիքի
    2 0442 Արդյունաբերություն
    3 0443 Շինարարություն
  5   0450 Տրանսպորտ
    1 0451 Ճանապարհային տրանսպորտ
    2 0452 Ջրային տրանսպորտ
    3 0453 Երկաթուղային տրանսպորտ
    4 0454 Օդային տրանսպորտ
    5 0455 Խողովակաշարային և այլ տրանսպորտ
  6   0460 Կապ
    1 0461 Կապ
  7   0470 Այլ բնագավառներ
    1 0471 Մեծածախ և մանրածախ առևտուր, ապրանքների պահպանում և պահեստավորում
    2 0472 Հյուրանոցներ և հասարակական սննդի օբյեկտներ
    3 0473 Զբոսաշրջություն
    4 0474 Զարգացման բազմանպատակ ծրագրեր
  8   0480 Տնտեսական հարաբերությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    1 0481 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի հարցերի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    2 0482 Գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    3 0483 Վառելիքի և էներգետիկայի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    4 0484 Լեռնաարդյունահանման, արդյունաբերության և շինարարության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    5 0485 Տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    6 0486 Կապի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    7 0487 Այլ բնագավառների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
  9   0490 Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)
    1 0491 Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)
05     0500 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
  1   0510 Աղբահանում
    1 0511 Աղբահանում
  2   0520 Կեղտաջրերի հեռացում
    1 0521 Կեղտաջրերի հեռացում
  3   0530 Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար
    1 0531 Օդի աղտոտման դեմ պայքար
  4   0540 Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն
    1 0541 Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն
  5   0550 Շրջակա միջավայրի պաշտպանության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    1 0551 Շրջակա միջավայրի պաշտպանության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
  6   0560 Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
    1 0561 Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
06     0600 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ
  1   0610 Բնակարանային շինարարություն
    1 0611 Բնակարանային շինարարություն
  2   0620 Համայնքային զարգացում
    1 0621 Համայնքային զարգացում
  3   0630 Ջրամատակարարում
    1 0631 Ջրամատակարարում
  4   0640 Փողոցների լուսավորում
    1 0641 Փողոցների լուսավորում
  5   0650 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    1 0651 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
  6   0660 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
    1 0661 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
07     0700 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
  1   0710 Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ
    1 0711 Դեղագործական ապրանքներ
    2 0712 Այլ բժշկական ապրանքներ
    3 0713 Բժշկական սարքեր և սարքավորումներ
  2   0720 Արտահիվանդանոցային ծառայություններ
    1 0721 Ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ
    2 0722 Մասնագիտացված բժշկական ծառայություններ
    3 0723 Ստոմատոլոգիական ծառայություններ
    4 0724 Պարաբժշկական ծառայություններ
  3   0730 Հիվանդանոցային ծառայություններ
    1 0731 Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ
    2 0732 Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ
    3 0733 Բժշկական, մոր և մանկան կենտրոնների ծառայություններ
    4 0734 Հիվանդի խնամքի և առողջության վերականգնման տնային ծառայություններ
  4   0740 Հանրային առողջապահական ծառայություններ
    1 0741 Հանրային առողջապահական ծառայություններ
  5   0750 Առողջապահության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    1 0751 Առողջապահության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
  6   0760 Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)
    1 0761 Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր
    2 0762 Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)
08     0800 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ
  1   0810 Հանգստի և սպորտի ծառայություններ
    1 0811 Հանգստի և սպորտի ծառայություններ
  2   0820 Մշակութային ծառայություններ
    1 0821 Գրադարաններ
    2 0822 Թանգարաններ և ցուցասրահներ
    3 0823 Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ
    4 0824 Այլ մշակութային կազմակերպություններ
    5 0825 Արվեստ
    6 0826 Կինեմատոգրաֆիա
    7 0827 Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում
  3   0830 Ռադիո- և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ
    1 0831 Հեռուստառադիոհաղորդումներ
    2 0832 Հրատարակչություններ, խմբագրություններ
    3 0833 Տեղեկատվության ձեռքբերում
  4   0840 Կրոնական և հասարակական այլ ծառայություններ
    1 0841 Երիտասարդական ծրագրեր
    2 0842 Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ
    3 0843 Կրոնական և հասարակական այլ ծառայություններ
  5   0850 Հանգստի, մշակույթի և կրոնի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
    1 0851 Հանգստի, մշակույթի և կրոնի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
  6   0860 Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)
    1 0861 Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)
09     0900 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  1   0910 Նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն
    1 0911 Նախադպրոցական կրթություն
    2 0912 Տարրական ընդհանուր կրթություն
  2   0920 Միջնակարգ ընդհանուր կրթություն
    1 0921 Հիմնական ընդհանուր կրթություն
    2 0922 Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն
  3   0930 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն
    1 0931 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն
    2 0932 Միջին մասնագիտական կրթություն
  4   0940 Բարձրագույն կրթություն
    1 0941 Բարձրագույն մասնագիտական կրթություն
    2 0942 Հետբուհական մասնագիտական կրթություն
  5   0950 Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն
    1 0951 Արտադպրոցական դաստիարակություն
    2 0952 Լրացուցիչ կրթություն
  6   0960 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ
    1 0961 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ
  7   0970 Կրթության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներ
    1 0971 Կրթության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներ
  8   0980 Կրթություն (այլ դասերին չպատկանող)
    1 0981 Կրթություն (այլ դասերին չպատկանող)
10     1000 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
  1   1010 Վատառողջություն և անաշխատունակություն
    1 1011 Վատառողջություն
    2 1012 Անաշխատունակություն
  2   1020 Ծերություն
    1 1021 Ծերություն
  3   1030 Հարազատին կորցրած անձինք
    1 1031 Հարազատին կորցրած անձինք
  4   1040 Ընտանիքի անդամներ և զավակներ
    1 1041 Ընտանիքի անդամներ և զավակներ
  5   1050 Գործազրկություն
    1 1051 Գործազրկություն
  6   1060 Բնակարանային ապահովում
    1 1061 Բնակարանային ապահովում
  7   1070 Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)
    1 1071 Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)
  8   1080 Սոցիալական պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներ
    1 1081 Սոցիալական պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներ
  9   1090 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
    1 1091 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
    2 2092 Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
11     1100 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ
  1   1110 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդեր
    1 1111 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդեր
    2 1112 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ

 

 

Հավելված N 2
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2008 թվականի
հունվարի 11-ի
N 20-Ն հրամանի

 

 

Հավելված N 22
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2007 թվականի
  հունվարի 9-ի
N 5-Ն հրամանի

 

ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

0100 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0110 ՕՐԵՆՍԴԻՐ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0111 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում

- օրենսդիր և գործադիր մարմինների, պետական կառավաման աշխատանքների ղեկավարում կամ աջակցում:

Ներառում է` օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ղեկավարների աշխատակազմերը բոլոր մակարդակներում (ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ մարզպետարանների աշխատակազմեր, համայնքի ղեկավարի աշխատակազմ և այլն, օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին (ղեկավարներին) կից խորհրդականները, օգնականները, վարչական, քաղաքական և հայեցողական աշխատակազմը, այլ տեխնիկական և սպասարկող անձնակազմը (ծառայությունները), որոնք գլխավորապես սպասարկում են օրենսդիր և գործադիր մարմիններին (դրանց ղեկավարներին), պետական մարմիններին կից ստեղծված մշտական և ժամանակավոր հանձնաժողովները:

Չի ներառում` ՀՀ նախարարությունների աշխատակազմերը, միջգերատեսչական հանձնաժողովները և այլ պետական մարմինները, որոնք առնչվում են կոնկրետ գործառույթի հետ (դասակարգված ըստ գործառույթի):

0112 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ

- ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների և ծառայությունների կառավարում, պետական միջոցների և պետական պարտքի կառավարում, հարկային վարչարարություն,

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, հարկային և մաքսային մարմինների, հաշվապահական հաշվառման և աուդիտորական ծառայությունների գործունեություն,

- ընդհանուր բնույթի տեղեկատվության կազմում և հրապարակում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների և ծառայությունների տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում։

Ներառում է` ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունները և ծառայությունները կառավարության բոլոր մակարդակներում:

Չի ներառում` բյուջետային վարկերի ձևակերպման կամ հատկացման գծով վճարները և բյուջետային վարկերի դիմաց վճարվող տոկոսները (0171), բանկային համակարգի նկատմամբ վերահսկողությունը (0411):

0113 Արտաքին հարաբերություններ

- արտաքին հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- արտաքին գործերի նախարարության, արտասահմանյան երկրներում կամ միջազգային կազմակերպություններում գործող դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների գործառույթներ, երկրի սահմաններից դուրս տրամադրվող տեղեկատվության և մշակութային ծառայությունների իրականացում կամ աջակցություն, արտասահմանյան երկրներում տեղակայված գրադարանների, ընթերցասրահների գործունեություն և տեղեկատվական ծառայությունների իրականացում կամ աջակցություն,

- միջազգային կազմակերպությունների ընդհանուր գործառնական ծախսերի ֆինանսավորմանն ուղղված պարբերական անդամավճարներ և հատուկ վճարներ:

Չի ներառում` զարգացող երկրներին և անցումային տնտեսություն ունեցող երկրներին տրամադրվող տնտեսական օգնությունը (0121), օտարերկրյա կառավարություններում հավատարմագրված տնտեսական օգնության առաքելությունները (0121), միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների կողմից իրականացվող աջակցության ծրագրերին կատարվող վճարումները (0122), արտասահմանում տեղակայված զորամիավորները (0211), արտասահմանյան երկրներին տրամադրվող ռազմական օգնությունը (0231), արտաքին տնտեսական և առևտրային ընդհանուր հարաբերությունները (0411), զբոսաշրջիկությունը (0473):

0120 ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

0121 Արտաքին տնտեսական աջակցություն

- օտարերկրյա պետությունների հետ համագործակցության կառավարում, օտարերկրյա երկրներում հավատարմագրված տնտեսական օժանդակության առաքելությունների գործունեություն կամ աջակցություն, ուսուցողական և կրթական ծրագրեր, կրթաթոշակների գծով նախագծեր,

- շնորհների (դրամական կամ բնաիրային) տեսքով տրամադրվող տնտեսական օգնություն:

Չի ներառում` միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների կողմից իրականացվող տնտեսական զարգացման հիմնադրամներին կատարվող վճարումները (0122), օտարերկրյա կառավարություններին տրամադրվող ռազմական օգնությունը (0231):

0122 Միջազգային կազմակերպությունների միջոցով տրամադրվող տնտեսական օգնություն

- միջազգային կազմակերպությունների միջոցով տրամադրվող տնտեսական օգնության կառավարում,

- միջազգային, տարածաշրջանային կամ այլ բազմազգ կազմակերպությունների կողմից տնտեսական զարգացման հիմնադրամներին դրամական կամ բնաիրային տեսքով տրամադրվող հատկացումներ:

Չի ներառում` միջազգային խաղաղապահ մարմինների գործունեությանն ուղղված տնտեսական օգնությունը (0231):

0130 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս խմբում ներառում են այն ծառայությունները, որոնք կապված չեն որևէ կոնկրետ գործառույթի հետ և սովորաբար իրականացվում են կառավարության տարբեր մակարդակների կենտրոնական գրասենյակների կողմից: Այստեղ նաև ընդգրկվում են նշված կենտրոնական մարմինների կողմից իրականացվող և որևէ կոնկրետ գործառույթի հետ կապված ծառայությունները: Օրինակ` ազգային վիճակագրական ծառայության կողմից արդյունաբերության, շրջակա միջավայրի, առողջապահության և կրթության մասին վիճակագրության կազմման գործառույթը ներառվում է այս խմբում:

0131 Աշխատակազմի (կադրերի) գծով ընդհանուր բնույթի ծառայություններ

- աշխատակազմի գծով ընդհանուր բնույթի ծառայությունների կառավարում և իրականացում, այդ թվում` կադրային ընդհանուր քաղաքականությունների և կարգերի մշակում և իրականացում, որոնք վերաբերում են կադրերի ընտրությանը, առաջխաղացմանը, աշխատավարձի դրույքների որոշման մեթոդներին, աշխատանքային պարտականությունների նկարագրությանը, գնահատմանը և դասակարգմանը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կանոնակարգերի իրականացում և այլ համանման գործառույթներ:

Չի ներառում` աշխատակազմի կառավարումը և որևէ կոնկրետ գործառույթի հետ կապված ծառայությունները (դասակարգված ըստ գործառույթի):

0132 Ծրագրման և վիճակագրական ընդհանուր ծառայություններ

- տնտեսական և սոցիալական ծրագրում, ինչպես նաև վիճակագրական ընդհանուր բնույթի ծառայությունների կառավարում և իրականացում, ներառյալ ընդհանուր տնտեսական, սոցիալական և վիճակագրական ծրագրերի կազմում, համակարգում և դրանց իրականացման նկատմամբ մշտական հսկողության իրականացում:

Չի ներառում` կոնկրետ որևէ գործառույթի հետ կապված տնտեսական և սոցիալական ծրագրումը, ինչպես նաև վիճակագրական ծառայությունները (դասակարգված ըստ գործառույթի):

0133 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

- ընդհանուր բնույթի այլ ծառայությունների կառավարում և իրականացում, այդ թվում` մատակարարման և գնումների, պետական գրանցումների և արխիվային փաստաթղթերի վարման և պահպանման ծառայությունները, պետությանը պատկանող կամ վերջինիս կողմից օգտագործվող շենքների շահագործումը, կենտրոնական ավտոբազաները, պետական տպարանները, կենտրոնացված համակարգչային ծառայությունները և ծառայություններ՝ կապված տվյալների մշակման հետ և այլն:

Չի ներառում` կոնկրետ գործառույթի հետ կապված ընդհանուր բնույթի այլ ծառայությունները (դասակարգված ըստ գործառույթի):

0140 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ընդհանուր հետազոտական աշխատանքը փորձարարական կամ տեսական աշխատանք է, որը հիմնականում կատարվում է երևույթի հիմքում ընկած հանգամանքների կամ հետազոտվող փաստերի մասին նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով և չի նախատեսում հետազոտման արդյունքների որևէ կոնկրետ կիրառում կամ օգտագործում:

0141 Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք

- ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանքներով զբաղվող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- շնորհներ, սուբսիդիաներ` ուղղված ոչ կառավարական մարմինների կողմից իրականացվող ընդհանուր բնույթի հետազոտությունների ֆինանսավորմանը, օրինակ` գիտահետազոտական ինստիտուտներ և համալսարաններ:

Չի ներառում` կիրառական հետազոտական և փորձարարական աշխատանքները (դասակարգված ըստ գործառնությունների):

0150 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Կիրառական հետազոտական աշխատանք է համարվում այն նախնական հետազոտությունը, որը կատարվում է նոր գիտելիքների ձեռքբերման նպատակով, սակայն գլխավորապես ուղղված է որևէ կոնկրետ գործնական կիրառմանը կամ խնդրին:

Փորձարարական նախագծումը այն կանոնավոր աշխատանքն է, որը հիմնվում է հետազոտական աշխատանքների և պրակտիկ փորձի արդյունքում ձեռք բերված գիտելիքների վրա, նպատակ է հետապնդում ստանալ նոր նյութեր և ստեղծել նոր ապրանքներ ու սարքեր ներդնել նոր գործընթացներ, համակարգեր կամ ծառայություններ կամ էապես կատարելագործել վերը նշվածները:

0151 Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

- ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով կիրառական հետազոտական աշխատանքներով և փորձարարական նախագծմամբ զբաղվող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- շնորհներ, սուբսիդիաներ` ուղղված ոչ կառավարական մարմինների, օրինակ՝ գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների կողմից իրականացվող ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծման աշխատանքների ֆինանսավորմանը:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0141):

0160 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

0161 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

- ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների, օրինակ` անշարժ գույքի կադաստրի,

սեյսմիկ ծառայության, փորձաքննությունների կատարման, ընտրողների (քվեարկողների) գրանցման, ընտրությունների և հանրաքվեների անցկացման, ոչ ինքնավար և հավատարմագրային կառավարման հանձնված տարածքների և այլ ծառայությունների կառավարում, իրականացում կամ աջակցություն:

Ներառում է. ընդհանուր բնույթի հանրային այն ծառայությունները, որոնք չեն դասվում (0110), (0120), (0130), (0140) կամ (0150) խմբերին:

Չի ներառում` պետական պարտքի գծով իրականացվող գործառնությունները (0171), կառավարության տարբեր մակարդակների միջև ընդհանուր բնույթի տրանսֆերտները (0181):

0170 ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԳԾՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0171 Պետական պարտքի գծով գործառնություններ

- տոկոսների և ծախսերի կապված պետական փոխառությունների տեղաբաշխման կամ դրանց երաշխավորման հետ, վճարում:

Չի ներառում` պետական պարտքի կառավարման հետ կապված վարչական ծախսումները (0112):

0180 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ

0181 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ

- կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ, որոնք կապված չեն որևէ կոնկրետ գործառույթի հետ:

0200 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

0210 ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

0211 Ռազմական պաշտպանություն

- ռազմական պաշտպանության գործերի և ծառայությունների կառավարում,

- ցամաքային, ծովային, օդային և տիեզերական զինված ուժերի վարում, ինժեներական, տրանսպորտային, կապի, հետախուզական, կադրային և այլ ոչ մարտական պաշտպանական ուժերի վարում, պահեստային կամ օժանդակ զորքերի վարում կամ աջակցում:

Ներառում է` արտասահմանում տեղակայված ռազմական կցորդների գրասենյակները, դաշտային հոսպիտալները:

Չի ներառում` ռազմական օգնության առաքելությունները (0231), հենակետային հոսպիտալները (0730), ռազմական դպրոցները և ուսումնարանները, որոնց ուսումնական ծրագիրը նման է քաղաքացիական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրին, սակայն որոնց սաների ցանկը կարող է սահմանափակվել զինծառայողներով և նրանց ընտանիքի անդամներով (0910), (0920), (0930) կամ (0940), զինծառայողների համար նախատեսված կենսաթոշակային ծրագրերը (1021):

0220 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

0221 Քաղաքացիական պաշտպանություն

- քաղաքացիական պաշտպանության հարաբերությունների և ծառայությունների կառավարում, արտակարգ ծրագրերի կազմում, քաղաքացիական հաստատությունների և բնակչության մասնակցությամբ անցկացվող վարժությունների կազմակերպում,

- քաղաքացիական պաշտպանության ուժերի վարում և աջակցում:

Չի ներառում` քաղաքացիական պաշտպանության ծառայությունները (0321), խաղաղ ժամանակ տեղի ունեցող աղետների դեպքում սննդամթերքի, սարքավորումների և այլ իրերի գնում և պահուստավորում` արտակարգ իրավիճակներում դրանք օգտագործելու նպատակով (1091):

0230 ԱՐՏԱՔԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

0231 Արտաքին ռազմական օգնություն

- ռազմական օգնության կառավարում և օտարերկրյա կառավարություններում հավատարմագրված կամ միջազգային ռազմական կազմակերպություններին կամ դաշինքներին կից գործող ռազմական օգնության առաքելությունների գործունեություն,

- շնորհների (դրամական կամ բնեղեն տեսքով) ձևով տրամադրվող ռազմական օգնություն, աջակցություն միջազգային խաղաղապահ ուժերին, այդ թվում՝ զինվորական ուժի տեսքով:

0240 ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ընդհանուր բնույթի հետազոտության, կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման սահմանումները տրվում են 0140-րդ և 0150-րդ խմբերում:

0241 Հետազոտական և նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում

- պաշտպանության ոլորտում կիրառական հետազոտություն և փորձարարարկան նախագծում իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- շնորհներ, սուբսիդիաներ` ուղղված ոչ կառավարական հաստատությունների, օրինակ` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների կողմից իրականացվող պաշտպանության ոլորտի կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման աշխատանքների ֆինանսավորմանը:

Չի ներառում` ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանքները (0140):

0250 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

0251 Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

- այնպիսի աշխատանքների կառավարում, վարում և ֆինանսավորում, ինչպիսիք են պաշտպանության ոլորտին վերաբերող ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի, բյուջեի կազմումը, կառավարումը, համակարգումը և մոնիտորինգը, պաշտպանության վերաբերյալ օրենսդրության մշակումը և կիրարկումը, պաշտպանության բնագավառին վերաբերող ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում ու տարածում և այլն:

Ներառում է` պաշտպանության ոլորտի այն հարաբերությունները և ծառայությունները, որոնք չեն դասվում (0210), (0220), (0230) կամ (0240) խմբերում:

Չի ներառում՝ պատերազմի վետերանների գործերի հետ կապված կառավարումը (1021):

0300 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

0310 Հասարակական կարգ և անվտանգություն

0311 Ոստիկանություն

- ոստիկանական հարաբերությունների և ծառայությունների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների գրանցման, արտագաղթողներին աշխատանքային և ճանապարհորդային փաստաթղթերի տրամադրման, ձերբակալությունների մասին գրանցումների, ինչպես նաև ոստիկանության աշխատանքների վիճակագրության վարման, ճանապարհային երթևեկության կարգավորման և վերահսկման, մաքսանենգության կանխարգելման, օֆշորային ձկնորսության նկատմամբ վերահսկողության կառավարում,

- կանոնավոր և օժանդակ ոստիկանական ուժերի, նավահանգիստներում, սահմանի վրա և ծովափնյա գոտիներում գործող ոստիկանության, ինչպես նաև պետության կողմից ֆինանսավորվող հատուկ ոստիկանական ուժերի վարում, ոստիկանական լաբորատորիաների շահագործում, ոստիկանության համար նախատեսված ուսուցողական ծրագրերի վարում կամ ֆինանսավորում:

Չի ներառում` ոստիկանության համար նախատեսված ուսուցման հետ միասին ընդհանուր կրթական ծրագրերով գործող ոստիկանական ուսումնարանները (0910), (0920), (0930) կամ (0940):

0312 Ազգային անվտանգություն

- ազգային անվտանգության բնագավառին վերաբերող հարաբերությունների և ծառայությունների կառավարում, ազգային անվտանգության բնագավառին վերաբերող քաղաքականության մշակում և իրականացում, արտակարգ ծրագրերի մշակում և կազմում, ազգային անվտանգության աշխատանքների վիճակագրության վարում, ինչպես նաև վերահսկողության իրականացում,

- սահմանապահ զորքերի պահպանման ծախսերի ֆինանսավորում,

- ազգային անվտանգության բնագավառին վերաբերող հատուկ լաբորատորիաների շահագործում, ուսուցողական ծրագրերի վարում, ֆինանսավորում,

- այս դասին վերաբերող այլ ծրագրերի և ծախսերի ֆինանսավորում:

0313 Պետական պահպանություն

- պետական պահպանության բնագավառին վերաբերող հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- պետական պահպանության օբյեկտների անվտանգության և պահպանվող օբյեկտների պաշտպանության ապահովում,

- պետական պահպանության բնագավառին վերաբերող քաղաքականության մշակում և կատարում,

- սույն բնագավառին վերաբերող այլ ծրագրերի վարում:

0320 ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

0321 Փրկարար ծառայություն

- հրդեհների կանխարգելմանը և նրանց դեմ պայքարին առնչվող հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- կանոնովոր և օժանդակ հրշեջ ջոկատների և հրդեհների կանխարգելման և նրանց դեմ պայքարի պետության կողմից ֆինանսավորվող այլ ծառայությունների իրականացում, հրշեջային ուսուցողական ծրագրերի վարում կամ ֆինանսավորում,

- արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում փրկարարական, վթարավերականգնողական, հրդեհաշիջման և սույն խմբին վերաբերող այլ աշխատանքների կարգավորման և համակարգման հետ կապված հարաբերությունների կառավարում:

Ներառում է` քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, օրինակ` լեռնափրկարար ջոկատները, լողափների փրկարար ջոկատները, ջրհեղեղներից տուժածների փրկարարական ծառայությունները և այլն:

Չի ներառում` քաղաքացիական պաշտպանությունը (0221):

0330 ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ և ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

0331 Դատարաններ

- դատարանների և դատական համակարգի գծով կառավարում, գործունեություն կամ ֆինանսավորում, այդ թվում` դատարանների վճռով սահմանված տույժերի և դատական որոշումների կիրարկում, ինչպես նաև կալանքից վաղաժամկետ ազատման և պայմանական կալանքի կիրառման համակարգերի իրականացում,

- կառավարության կամ այլ անձանց անունից իրավահաջորդություն և խորհրդատվություն, որը տրամադրվում է դրամական միջոցների կամ ծառայությունների տեսքով:

Ներառում է` ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատարանների, Դատական դեպարտամենտի, Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանման ծախսերը, ինչպես նաև դատարանների պահուստային ֆոնդերը:

Չի ներառում` կալանավայրերի կառավարումը (0341):

0332 Իրավական պաշտպանություն

- պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հետ կապված հարաբերությունների ֆինանսավորում և կառավարում,

- իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած օրինական շահերի իրականացմանը ուղղված հարաբերությունների կառավարում, խորհրդատվությունների, ներառյալ վստահորդին խորհրդատվություն տրամադրելը, նրանց իրավունքների և պարտավորությունների, դատական համակարգի վստահորդի իրավունքներին առնչվող գործունեության կապակցությամբ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը, ներկայացուցչությունը, ներառյալ դատական ներկայացուցչությունը, քրեական գործերով ներկայացուցչությունը:

Ներառում է`

- հանրային պաշտպանի գրասենյակը, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ինչպես նաև իրավական պաշտպանության այլ տեսակներ:

0340 ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

0341 Դատախազություն

- քրեական հետապնդման, հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացման, դատարանում մեղադրանքի պաշտպանման, պետական շահերի պաշտպանության հարցերի դատարան հարուցման, դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկման, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացման հետ կապված հարաբերություններ:

Ներառում է` ՀՀ դատախազության պահպանման ծախսերը, ինչպես նաև դատախազության պահուստային ֆոնդը:

0350 ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ

0351 Կալանավայրեր

- կալանավայրերի, ինչպես նաև հանցագործների կալանման կամ ուղղման այլ վայրերի, օրինակ` կալանավայրերին կից գործող գյուղացիական տնտեսությունների, արտադրամասերի, ուղղիչ գաղութների, անչափահասների գաղութների, քրեական հոգեբուժարանների և այլնի կառավարում, գործունեություն կամ ֆինանսավորում:

0360 ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ընդհանուր բնույթի հետազոտության, կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման սահմանումները տրվում են (0140) և (0150)-ում:

0361 Հետազոտական և նախագծային աշխատանքներ հասարակական կարգի և անվտանգության ոլորտում

- հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտում կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- շնորհներ, սուբսիդիաներ` ուղղված հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտում կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների ֆինանսավորմանը:

Չի ներառում՝ ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանքները (0341):

0370 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

0371 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)

- այնպիսի աշխատանքների կառավարում, վարում և ֆինանսավորում, ինչպիսիք են հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտին վերաբերող ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի, բյուջեի կազմումը, կառավարումը, համակարգումը և մոնիտորինգը, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ապահովման համար օրենսդրության և ստանդարտների մշակումը և կիրարկումը, հասարակական կարգի և անվտանգության բնագավառին վերաբերող ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմումն ու տարածումը և այլն:

Ներառում է` հասարակական կարգին, անվտանգությանը և դատական գործունեությանը վերաբերող այն հարաբերությունները և ծառայությունները, որոնք չեն դասվում (0310), (0320), (0330), (0340) կամ (0350) խմբերում:

0400 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0410 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0411 Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ

- ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերությունների և ծառայությունների կառավարում, ներառյալ ընդհանուր բնույթի արտաքին առևտրային հարաբերությունները, ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային քաղաքականությունների մշակումը և իրականացումը, կառավարության տարբեր հատվածների, ինչպես նաև կառավարության և գործարար միջավայրի միջև փոխհարաբերությունները,

- ընդհանուր բնույթի այնպիսի տնտեսական և առևտրային գործունեության կանոնակարգում կամ ֆինանսավորում, որոնք ներառում են առևտրային արտահանումը և ներմուծումը, ապրանքային կամ արժեթղթերի շուկաները, եկամուտների ընդհանուր վերահսկողությունը, առևտրի ընդհանուր գովազդային աշխատանքները, մենաշնորհների ընդհանուր կարգավորումը և առևտրի և շուկա մուտք գործելու այլ սահմանափակումները և այլն, բանկային համակարգի վերահսկողությունը,

- արտոնագրերի, ապրանքանշանների, հեղինակային իրավունքների, ընկերությունների գրանցման, եղանակի կանխատեսման, ստանդարտների, ջրային հետազոտությունների, երկրաբանական հետազոտությունների հետ կապված աշխատանքներ իրականացնող հաստատությունների գործունեություն կամ ֆինանսավորում:

- ընդհանուր տնտեսական և առևտրային քաղաքականությունների և ծրագրերի խթանմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` սպառողների կրթումը և նրանց շահերի պաշտպանությունը:

Չի ներառում` կոնկրետ բնագավառին վերաբերող տնտեսական և առևտրային հարաբերությունները (համապատասխանաբար դասակարգվում են (0420)-ից մինչև (0470) խմբերում):

0412 Աշխատանքի հետ կապված ընդհանուր բնույթի հարաբերություններ

- ընդհանուր բնույթի աշխատանքի հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում, աշխատանքի ընդհանուր քաղաքականությունների մշակում և իրականացում, աշխատանքային պայմանների (աշխատանքային ժամեր, աշխատավարձ, անվտանգություն և այլն) հսկողություն և կարգավորում, կառավարության տարբեր հատվածների, ինչպես նաև կառավարության, ընդհանուր արդյունաբերական, գործարար և աշխատանքի հարցերով զբաղվող կազմակերպությունների միջև փոխհարաբերություններ,

- աշխատուժի շարժունակությունը բարձրացնելու, սեռական, ռասայական, տարիքային և այլ խտրականությունների դրսևորումները կրճատելու, հետամնաց կամ աղքատ շրջաններում գործազրկությունը կրճատելու, բարձր գործազրկության մակարդակ ունեցող բնակչության խմբերի շրջանում զբաղվածության մակարդակը բարձրացնելու և այլնի ընդհանուր ծրագրերի կամ նախագծերի իրականացում կամ ֆինանսավորում, աշխատանքի բորսաների գործունեություն, արբիտրաժային կամ միջնորդական ծառայությունների իրականացում կամ ֆինանսավորում,

- ընդհանուր բնույթի տեղեկատվության, աշխատանքի հետ կապված ընդհանուր բնույթի հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- աշխատանքի վերաբերյալ ընդհանուր քաղաքականությունների և ծրագրերի խթանմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` կոնկրետ բնագավառին վերաբերող աշխատանքի հարաբերությունները (համապատասխանաբար դասակարգվում են (0420)-ից մինչև (0470) խմբերում), դրամական միջոցների կամ բնեղենի տեսքով սոցիալական նպաստների տրամադրումը գործազուրկներին (1050):

0420 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ

0421 Գյուղատնտեսություն

- գյուղատնտեսական հարաբերությունների և ծառայությունների կառավարում, վարելահողերի պահպանում, վերականգնում և ընդլայնում, ագրարային բարեփոխումներ և տարածքների բնակեցում, գյուղատնտեսության բնագավառի վերահսկողություն և կանոնակարգում,

- ջրհեղեղների դեմ պաշտպանական ամբարտակների կառուցում և շահագործում, ներառյալ նման աշխատանքների ֆինանսավորմանն ուղղված շնորհները, սուբսիդիաները,

- գյուղացիական տնտեսությունների արտադրանքի գների և եկամուտների բարելավման կամ կայունացման ծրագրերի իրականացում կամ ֆինանսավորում, գյուղացիներին օժանդակ կամ անասնաբուժական ծառայությունների, վնասատուների դեմ պայքարի ծառայությունների, մշակաբույսերի ստուգման, ինչպես նաև որակի գնահատման ծառայությունների իրականացում կամ ֆինանսավորում,

- գյուղատնտեսական հարցերի և ծառայությունների գծով ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- գյուղատնտեսական աշխատանքների գծով գյուղացիներին փոխհատուցումների, շնորհների, սուբսիդիաների տրամադրում, այդ թվում՝ որոշակի մշակաբույսերի աճեցումը սահմանափակելու կամ խրախուսելու կամ հողն անմշակ թողնելու նպատակով վճարների տրամադրում:

Չի ներառում` բազմանպատակային զարգացման ծրագրերը (0474):

0422 Անտառային տնտեսություն

- անտառային տնտեսությանն առնչվող հարաբերությունների և ծառայությունների կառավարում, անտառային պաշարների պահպանում, ընդլայնում և ռացիոնալ օգտագործում, անտառային աշխատանքների վերահսկողություն և կարգավորում, ինչպես նաև ծառահատման արտոնագրերի թույլտվությունների տրամադրում,

- անտառատնկման աշխատանքների, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի, անտառային հրդեհների կանխարգելման և պայքարի ծառայությունների, անտառապահների ուսուցման և նրանց հետ կապի ծառայությունների իրականացում կամ ֆինանսավորում,

- անտառային տնտեսությանն առնչվող հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- առևտրային անտառային աշխատանքների աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` անտառային կուլտուրաները և փայտանյութը:

0423 Ձկնորսություն և որսորդություն

Այս խումբը ներառում է ինչպես առևտրային, այնպես էլ սպորտային ձկնորսությունը և որսորդությունը: Ձկնորսության և որսորդության ստորև նշված հարաբերությունները և ծառայությունները վերաբերում են բնական պարկերի և արգելանոցների տարածքներից դուրս իրականացվող գործունեությանը.

- ձկնորսության և որսորդության հարաբերությունների և ծառայությունների կառավարում, ձկների և վայրի կենդանիների պաշտպանություն, բազմացում և ռացիոնալ օգտագործում, գետերում, լճերում, ծովում և ծովի ափին ձկնորսության, ձկնաբուծության, վայրի կենդանիների որսորդության վերահսկողություն և կանոնակարգում, ձկնորսության և որսորդության թույլտվությունների տրամադրում,

- ձկնորսային և որսորդային հարցերի և ծառայությունների գծով ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- ձկնաբուծական ֆերմաների, ուսուցման ծառայությունների, պաշարների ձևավորման կամ ընտրության աշխատանքների և այլնի իրականացում կամ ֆինանսավորում,

- ձկնորսությանը և որսորդությանն առնչվող հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- առևտրային ձկնորսությունը և որսորդությունը, այդ թվում` ձկնաբուծական ֆերմաների գործունեության աջակցմանն ուղղված սուբսիդիաներ:

Չի ներառում` օֆշորային ձկնորսության վերահսկողությունը (0311), բնական պարկերի և արգելանոցների կառավարում, գործունեություն կամ ֆինանսավորում (0541):

0424 Ոռոգում

- ոռոգման համակարգերի, գրունտային ջրերի որակի գնահատման ծառայությունների ձեռքբերման հետ կապված հարաբերությունների կառավարում, վերահսկողություն և կանոնակարգում,

- ոռոգման, գրունտային ջրերի որակի գնահատման ծառայությունների գործունեություն և իրականացում կամ ֆինանսավորում,

- ոռոգման և դրենաժային համակարգերի, հիդրոտեխնիկական այլ կառուցվածքների կառուցում, շահագործում և պահպանում, ներառյալ նման աշխատանքների ֆինանսավորմանն ուղղված շնորհները և սուբսիդիաները, ոռոգման համակարգերի, հիդրոտեխնիկական այլ կառուցվածքների և գրունտային ջրերի որակի հարցերի գծով ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում։

0430 ՎԱՌԵԼԻՔ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

0431 Քարածուխ և այլ կարծր բնական վառելիք

Այս խմբում ներառվում են քարածխի, գորշ քարածխի, տորֆի բոլոր տեսակները, անկախ նրանց հանքահանման կամ հարստացման ձևից, ինչպես նաև նրանց վերամշակման արդյունքում ստացվող վառելիքը, օրինակ` կոքսը կամ գազը:

- բնական կարծր վառելիքին առնչվող հարաբերությունների և ծառայությունների կառավարում, բնական կարծր վառելիքի պաշարների պահպանում, հայտնաբերում, զարգացում և ռացիոնալ օգտագործում, բնական կարծր վառելիքի արդյունահանման, մշակման, վաճառքի և օգտագործման վերահսկողություն և կարգավորում,

- բնական կարծր վառելիքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- բնական կարծր վառելիքի, կոքսի, տորֆի և գազի արտադրության աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` բնական կարծր վառելիքի տեղափոխման հետ կապված հարցերը (որոնք դասակարգվում են 0450 խմբի համապատասխան դասում):

0432 Նավթամթերք և բնական գազ

Այս խմբում ներառվում են բնական գազը, հեղուկ գազը և վերամշակման գազերը, հորատանցքերից կամ այլ աղբյուրներից, օրինակ` կավային կամ բիտումային ավազահորերից ստացվող նավթը, քաղաքային գազի բաշխումն` անկախ այդ գազի բաղադրությունից։

- բնական գազի և նավթամթերքի գծով հարաբերությունների և ծառայությունների կառավարում, բնական գազի և նավթամթերքի պաշարների պահպանում, հայտնաբերում, զարգացում և ռացիոնալ օգտագործում, բնական գազի և նավթամթերքի արդյունահանման, վերամշակման, վաճառքի և օգտագործման վերահսկողություն և կարգավորում,

- բնական գազի և նավթամթերքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- նավթամթերքի արդյունահանման, ինչպես նաև նավթահումքի և հարակից հեղուկ ու գազային նյութերի արտադրության աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` բնական գազի կամ նավթամթերքի տեղափոխման հետ կապված հարցերը (որոնք դասակարգվում են 0450 խմբի համապատասխան դասում):

0433 Միջուկային վառելիք

- միջուկային վառելիքի գծով հարաբերությունների և ծառայությունների կառավարում, միջուկային վառելիքի պաշարների կոնսերվացիա, հայտնաբերում, զարգացում և ռացիոնալ օգտագործում, միջուկային վառելիքի արդյունահանման, վերամշակման, ինչպես նաև միջուկային վառելիքի տարրերի արտադրության, վաճառքի և օգտագործման վերահսկողություն և կարգավորում,

- միջուկային վառելիքի գծով հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- միջուկային վառելիքի նյութերի արդյունահանման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` միջուկային վառելիքի տեղափոխման հետ կապված հարցերը (որոնք դասակարգվում են 0450 խմբի համապատասխան դասում), ռադիոակտիվ թափոնների հեռացումը (0510):

0434 Վառելիքի այլ տեսակներ

Վառելիքի այլ տեսակների (սպիրտ, փայտ և փայտի թափոն, քուսպ և այլ ոչ առևտրային վառելանյութեր) հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում:

- վառելիքի այս տեսակների առկայության, արտադրության և օգտագործման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- էներգիայի ստացման նպատակով վառելիքի այս տեսակների օգտագործման խթանմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` անտառների կառավարումը (0422), քամու և արևային էներգիան (0435) կամ (0436), երկրաջերմային պաշարները (0436):

0435 Էլեկտրաէներգիա

Այս խմբում ներառվում են էլեկտրաէներգիայի ինչպես ավանդական աղբյուրները (օրինակ` ջերմային կամ հիդրոէլեկտրաէներգիան), այնպես էլ համեմատաբար նոր աղբյուրները (օրինակ` քամու և արևային էներգիան):

- էլեկտրաէներգիայի գծով հարաբերությունների և ծառայությունների կառավարում, էլեկտրաէներգիայի պաշարների պահպանում, հայտնաբերում, զարգացում և ռացիոնալ օգտագործում, էլեկտրաէներգիայի արտադրման, հաղորդման և բաշխման վերահսկողություն և կարգավորում,

- ոչ առևտրային էլեկտրամատակարարման համակարգերի կառուցում և/կամ շահագործում,

- էլեկտրաէներգիայի հետ կապված հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտի աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ, ներառյալ ամբարտակների կառուցման և հիմնականում էլեկտրաէներգիայի մատակարարմանն ուղղված այլ աշխատանքների հետ կապված ելքեր:

Չի ներառում` քամու կամ արևային էներգիայի միջոցով ստացվող ոչ էլեկտրական էներգիան (0436):

0436 Ոչ էլեկտրական էներգիա

- հիմնականում գոլորշու, տաք ջրի կամ տաք օդի տեսքով ջերմության արտադրության, բաշխման և օգտագործման հետ կապված ոչ էլեկտրական էներգիայի գծով հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- ոչ էլեկտրական էներգիա մատակարարող ձեռնարկության կարգավիճակ չունեցող համակարգերի կառուցում և շահագործում,

- ոչ էլեկտրական էներգիայի առկայության, արտադրության և օգտագործման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- ոչ էլեկտրական էներգիայի օգտագործման խթանմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` երկրաջերմային պաշարները, քամու կամ արևային էներգիայի միջոցով ստացվող ոչ էլեկտրական էներգիան:

0440 ԼԵՌՆԱԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

0441 Հանքային ռեսուրսների արդյունահանում, բացառությամբ բնական վառելիքի

Այս խումբը ներառում է մետաղ պարունակող հանքաքարեր, ավազը, կավը, քարը, քիմիական և պարարտանյութային հանքանյութեր, աղ, անկիզաքարեր, կտավաքարեր, գիպս և այլն:

- լեռնաարդյունահանման և հանքային ռեսուրսների հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում, հանքային ռեսուրսների պահպանում, հայտնաբերում, զարգացում և ռացիոնալ օգտագործում, հանքային ռեսուրսների արտադրության հետազոտական աշխատանքների, արդյունահանման, վաճառքի և այլ ուղղությունների վերահսկողություն և կարգավորում,

- լեռնաարդյունահանման և հանքային ռեսուրսների հետ կապված հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- առևտրային լեռնաարդյունահանման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` քարածուխը և բնական այլ կարծր վառելիքը (0431), նավթամթերքը և բնական գազը (0432) և միջուկային վառելիքի նյութերը (0433):

0442 Արդյունաբերություն

- արդյունաբերության հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում, արդյունաբերության զարգացում, ընդլայնում կամ բարելավում, արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման և շահագործման վերահսկողություն և կարգավորում, արդյունաբերական հարաբերություններում և ծառայություններում շահագրգռված արդյունաբերողների միությունների և այլ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններ,

- արդյունաբերական գործունեության և արտադրված ապրանքների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- արդյունաբերական ձեռնարկությունների աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` անվտանգության կանոնների հետ արդյունաբերական ձեռնարկությունների տարածքների համապատասխանության ստուգումներ, մարդու առողջության համար վտանգավոր ապրանքներից սպառողների պաշտպանություն և այլն:

Չի ներառում` քարածխի վերամշակման (0431), նավթամթերքի վերամշակման (0432) կամ միջուկային վառելիքի (0433) հետ կապված հարաբերությունները և ծառայությունները:

0443 Շինարարություն

- շինարարության հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում, շինարարության բնագավառի վերահսկողություն, շինարարական ստանդարտների մշակում և կանոնակարգում.

- շինարարության հետ կապված հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում։

Ներառում է` անվտանգության կանոնների համաձայն շինարարական տարածքների զբաղեցման, ստուգման և այլնի համար թույլտվությունների տրամադրումը:

Չի ներառում` բնակարանային, արդյունաբերական շենքերի, փողոցների, հանրային կոմունալ հարմարությունների, մշակույթի օբյեկտների և այլնի կառուցման (որոնք դասակարգվում են ըստ համապատասխան գործառույթի) համար նախատեսված շնորհները, սուբսիդիաները, բնակարանային շինարարության ստանդարտների մշակումը և կանոնակարգումը (0611):

0450 ՏՐԱՆՍՊՈՐՏ

0451 ճանապարհային տրանսպորտ

- ճանապարհային տրանսպորտային համակարգերի և շինությունների (ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, ավտոկանգառներ, ավտոբուսային կայարաններ և այլն) շահագործման, օգտագործման, կառուցման և պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- ճանապարհներից օգտվողների վերահսկողություն և կանոնակարգում (մեքենաների արտոնագրում և վարորդական իրավունքների տրամադրում, ավտոմեքենաների տեխնիկական զննում, ուղևորատար և բեռնատար տրանսպորտի համար չափսերի և բեռնվածության նորմատիվների սահմանում, ավտոբուսների, մարդատար և բեռնատար ավտոմեքենաների երթևեկության ժամերի կարգավորում և այլն), ճանապարհային տրանսպորտի համակարգի գործունեության (արտոնությունների շնորհում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագների, ինչպես նաև փոխադրումների հաճախականության, ժամանակացույցի հաստատում և այլն), ճանապարհաշինության և ճանապարհների ընթացիկ վերանորգման վերահսկողություն և կանոնակարգում.

- ոչ առևտրային ճանապարհային տրանսպորտի համակարգերի և շինությունների կառուցում կամ շահագործում,

- ճանապարհային տրանսպորտի համակարգերի և ճանապարհաշինության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- ճանապարհային տրանսպորտի համակարգերի և շինությունների շահագործման, կառուցման, պահպանման կամ արդիականացման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` մայրուղիներ, քաղաքային ճանապարհներ, փողոցներ, հեծանիվների և հետիոտների համար նախատեսված ճանապարհամասերը:

Չի ներառում` ավտոտեսչությունը (0311), ճանապարհային տրանսպորտի միջոցներ արտադրողներին տրամադրվող շնորհները, սուբսիդիաները (0442), փողոցների մաքրումը (0511), աղմկակլանիչ միջոցների կառուցումը, այդ թվում` քաղաքային մայրուղիների հատվածները հակաաղմկային շերտով ծածկումը (0531), փողոցների լուսավորումը (0641):

0452 Ջրային տրանսպորտ

- ցամաքային, մերձափնյա և ծովային տրանսպորտի համակարգերի և շինությունների (նավահանգիստների, նավանորոգարանների, նավագնացության հարմարությունների և սարքերի, ջրանցքների, կամուրջների, թունելների, կայանների և այլն) հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- ջրային տրանսպորտի օգտագործողների (նավերի և անձնակազմի գրանցում, արտոնագրում և ստուգում, ուղևորների և բեռնափոխադրումների անվտանգության վերաբերյալ կանոնակարգերի մշակում և այլն) ջրային համակարգի գործունեության (արտոնությունների շնորհում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագների, ինչպես նաև փոխադրումների հաճախականության, ժամանակացույցի հաստատում և այլն), և ջրային տրանսպորտի միջոցների կառուցման և պահպանման վերահսկողության և կարգավորում,

- ձեռնարկության կարգավիճակ չունեցող ջրային տրանսպորտի համակարգերի և շինությունների (օրինակ` լաստանավերի) կառուցում կամ շահագործում,

- ջրային տրանսպորտի համակարգի գործունեության և ջրային տրանսպորտի միջոցների կառուցման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- ջրային տրանսպորտի համակարգերի և միջոցների կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` նավագնացության մեջ օգտագործվող ռադիո և արբանյակային սարքավորումները, փրկարար և քարշային ծառայությունները:

Չի ներառում` նավաշինարարական ձեռնարկություններին տրամադրվող շնորհները և սուբսիդիաները (0442):

0453 Երկաթուղային տրանսպորտ

- երկաթուղային տրանսպորտի համակարգերի և միջոցների (երկաթուղային ճանապարհների, կայարանների, թունելների, կամուրջների, պատնեշների, և այլն) շահագործման, օգտագործման, կառուցման կամ պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- երկաթուղային տրանսպորտի օգտագործողների վերահսկողություն և կանոնակարգում (շարժակազմի վիճակ, երկաթուղային ճանապարհների ամրություն, ուղևորների և բեռների անվտանգություն և այլն), երկաթուղային տրանսպորտի գործունեության (արտոնությունների շնորհում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագների, ինչպես նաև փոխադրումների հաճախականության, ժամանակացույցի հաստատում և այլն) և ճանապարհների կառուցման և պահպանման վերահսկողություն և կանոնակարգում,

- ոչ առևտրային երկաթուղային տրանսպորտի համակարգերի և շինությունների կառուցում կամ շահագործում,

- երկաթուղային տրանսպորտի համակարգի գործունեության և երկաթուղային շինարարության աշխատանքների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- երկաթուղային տրանսպորտի համակարգերի և միջոցների գործունեության, շինարարության, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` միջերկրային և միջքաղաքային երկաթուղային տրանսպորտի համակարգերը, բարձր արագության տարանցիկ փոխադրման միջքաղաքային և ներքաղաքային երկաթուղային տրանսպորտային համակարգերը, շարժակազմի ձեռքբերումը և պահպանումը:

Չի ներառում` շարժակազմ արտադրող ձեռնարկություններին տրամադրվող շնորհները և սուբսիդիաները (0442), աղմկակլանիչ շինությունների կառուցումը, այդ թվում` երկաթուղու հատվածները աղմկակլանիչ շերտով ծածկումը (0531):

0454 Օդային տրանսպորտ

- օդային տրանսպորտի համակարգերի և միջոցների (օդանավակայաններ, ինքնաթիռների վազքուղիների, կայանների, անգարների, օդագնացության մեջ կիրառվող սարքերի և սարքավորումների, օդային վերահսկողության միջոցների և այլնի) շահագործման, օգտագործման, կառուցման կամ պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- օդային տրանսպորտի օգտագործողների վերահսկողություն և կանոնակարգում (օդանավերի, օդաչուների, ինքնաթիռների անձնակազմերի, ցամաքային անձնակազմերի գրանցում, արտոնագրում և ստուգում, ուղևորների անվտանգության վերաբերյալ կանոնների սահմանում, օդային տրանսպորտի պատահարների հետաքննություն և այլն), օդային տրանսպորտի համակարգի գործունեության (երթուղիների որոշում, արտոնությունների շնորհում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագների, ինչպես նաև փոխադրումների հաճախականության, ժամանակացույցի հաստատում և այլն), ինչպես նաև օդային տրանսպորտի միջոցների կառուցման և պահպանման վերահսկողություն և կանոնակարգում,

- ոչ առևտրային օդային տրանսպորտի համակարգերի և միջոցների կառուցում կամ շահագործում,

- օդային տրանսպորտի համակարգերի գործունեության և օդային տրանսպորտի միջոցների կառուցման աշխատանքների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- օդային տրանսպորտի համակարգերի և միջոցների գործունեության, կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` օդագնացության, ռադիո- և արբանյակային սարքավորումները, փրկարար ծառայությունները, չվերթային և ոչ չվերթային ուղևորատար և բեռնատար փոխադրումները, անհատների կողմից իրականացվող թռիչքների կարգավորումը և վերահսկողությունը:

Չի ներառում` ինքնաթիռաշինարարության ձեռնարկություններին տրամադրվող շնորհները և սուբսիդիաները (0442):

0455 Խողովակաշարային և այլ տրանսպորտ

- խողովակաշարային և այլ տրանսպորտային համակարգերի (ճոպանուղիների, էլեկտրական ավտոմեքենաների, վերելակների և այլնի) շահագործման, օգտագործման, կառուցման կամ պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- խողովակաշարային և այլ տրանսպորտային համակարգերի օգտագործողների վերահսկողություն և կանոնակարգում (գրանցում, արտոնագրում, սարքավորումների, օպերատորական հմտությունների և գիտելիքների ստուգում, անվտանգության կանոններ և այլն), խողովակաշարային և տրանսպորտային այլ համակարգերի գործունեության (արտոնությունների շնորհում, սակագների, ինչպես նաև փոխադրումների հաճախականության, ժամանակացույցի սահմանում և այլն), ինչպես նաև խողովակաշարային և տրանսպորտի այլ համակարգերի կառուցման և պահպանման վերահսկողություն և կանոնակարգում,

- ոչ առևտրային խողովակաշարային և տրանսպորտային այլ համակարգերի կառուցում կամ շահագործում,

- խողովակաշարային և տրանսպորտային այլ համակարգերի գործունեության և կառուցման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- խողովակաշարային և տրանսպորտային այլ համակարգերի գործունեության, կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

0460 ԿԱՊ

0461 Կապ

- կապի (փոստային, հեռախոսային, հեռագրային, ռադիո և արբանյակային կապի) համակարգերի կառուցման, ընդլայնման, բարելավման, գործունեության և պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- կապի համակարգերի գործունեության կարգավորում (արտոնությունների շնորհում, հաճախականությունների սահմանում, սպասարկվող շուկաների և կիրառվող սակագների նորմավորում, և այլն),

- կապի հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- կապի համակարգերի կառուցման, գործունեության, պահպանման կամ արդիականացման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` ջրային տրանսպորտի (0452) և օդային տրանսպորտի (0454) համար նախատեսված ռադիո և արբանյակային սարքերը, ռադիո և հեռուստատեսային հեռարձակման համակարգերը (0831):

0470 ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

0471 Մեծածախ և մանրածախ առևտուր, ապրանքների պահպանում և պահեստավորում

- մեծածախ և մանրածախ առևտրի, պահպանման և պահեստավորման հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- մեծածախ և մանրածախ առևտրի վերահսկողություն և կարգավորում (արտոնագրում, վաճառքի կանոններ, բնակչության սպառման համար նախատեսված փաթեթավորած սննդամթերքների և այլ ապրանքների պիտակավորում, կշեռքների և այլ կշռող սարքերի ստուգում և այլն), պահպանման և պահեստավորման աշխատանքների վերահսկողություն և կարգավորում (ներառյալ պետական պահեստների արտոնագրումը և հսկողությունը և այլն).

- մանրածախ և մեծածախ առևտրում գործող գնային հսկողության և սահմանափակման ծրագրերի իրականացում, անկախ ապրանքների տեսակից կամ սպառողների խմբերից, հանրության համար նախատեսված սննդամթերքի տեսքով և այլ համանման նպաստների կառավարում և տրամադրում,

- գների, ապրանքների առկայության կամ մեծածախ ու մանրածախ առևտրի այլ ուղղությունների, պահեստավորման և պահպանման վերաբերյալ տեղեկատվության կազմում և տարածում առևտուր իրականացնողների և հանրության շրջանում, մեծածախ ու մանրածախ առևտրի, ապրանքների պահպանման ու պահեստավորման վերաբերյալ վիճակագրության կազմում և հրատարակում,

- մեծածախ ու մանրածախ առևտրի, ապրանքների պահեստավորման և պահպանման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` արտադրողի նկատմամբ կիրառվող գնային և այլ հսկողությունների իրականացում (դասակարգված ըստ գործառույթի), բնակչության որոշակի խավերին կամ անհատներին սննդամթերքի տեսքով կամ այլ համանման տեսքով տրվող նպաստները (1000):

0472 Հյուրանոցներ և հասարակական սննդի օբյեկտներ

- հյուրանոցների և հասարակական սննդի օբյեկտների կառուցման, ընդլայնման, բարելավման, շահագործման և պահպանման հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- հյուրանոցների և հասարակական սննդի օբյեկտների գործունեության վերահսկողություն և կարգավորում (գները սահմանող կանոնակարգեր, մաքրության պահպանման և վաճառքի նորմեր, հյուրանոցների և ռեստորանների արտոնագրում և այլն),

- հյուրանոցների և հասարակական սննդի օբյեկտների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- հյուրանոցների և հասարակական սննդի օբյեկտների կառուցման, շահագործման, ընդլայնման կամ արդիականացման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

0473 Զբոսաշրջություն

- զբոսաշրջության հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում, զբոսաշրջության խթանում և զարգացում, կապի ապահովում տրանսպորտային կազմակերպությունների հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների բնագավառի և զբոսաշրջությունից օգուտ ստացող այլ բնագավառների հետ,

- զբոսաշրջության մարմինների շահագործում երկրում և երկրից դուրս, գովազդային ծրագրերի կազմակերպում, այդ թվում՝ գովազդող գրականության պատրաստում և տարածում,

- զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրության կազմում և հրատարակում:

0474 Զարգացման բազմանպատակ ծրագրեր

Զարգացման բազմանպատակ ծրագրերը սովորաբար ներառում են էներգիայի արտադրության, ջրհեղեղների դեմ պայքարի, ոռոգման, նավագնացության և հանգստի ինտեգրված բաղադրիչներ,

- զարգացման բազմանպատակ ծրագրերի կառուցման, ընդլայնման, բարելավման, իրականացման և պահպանման հետ կապված հարաբերությունների և ծառայությունների կառավարում,

- զարգացման բազմանպատակ ծրագրերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- զարգացման բազմանպատակ ծրագրերի կառուցման, ընդլայնման, բարելավման, իրականացման և պահպանման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` մեկ հիմնական գործառույթ և մի քանի երկրորդական գործառույթ իրականացնող ծրագրերը (դասակարգված ըստ հիմնական գործառույթի):

0480 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ընդհանուր բնույթի հետազոտության, կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման սահմանումները տրվում են (0140) և (0150) խմբերում:

0481 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի հարցերի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

- ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի հարցերի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներով զբաղվող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- ընդհանուր տնտեսական, առևտրային և աշխատանքի հարցերի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140):

0482 Գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

- գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140):

0483 Վառելիքի և էներգետիկայի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

- վառելիքի և էներգետիկայի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- վառելիքի և էլեկտրաէներգիայի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140):

0484 Լեռնաարդյունահանման, արդյունաբերության և շինարարության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

- լեռնաարդյունահանման, արդյունաբերության և շինարարության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- լեռնաարդյունահանման, արդյունաբերության և շինարարության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140):

0485 Տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

- տրանսպորտի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- տրանսպորտի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140):

0486 Կապի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

- կապի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- Կապի գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140):

0487 Այլ բնագավառների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

- այլ բնագավառների գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում,

- այլ բնագավառների գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` մեծածախ և մանրածախ առևտուրը, ապրանքների պահեստավորումը և պահպանումը, հյուրանոցները և ռեստորանները, զբոսաշրջությունը և զարգացման բազմանպատակ ծրագրերը:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140):

0490 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

0491 Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)

- (0410)-ից մինչև (0480) դասերում չներառվող ընդհանուր բնույթի և ոլորտային տնտեսական հարաբերությունների կառավարում, գործունեություն կամ ֆինանսավորում:

0500 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Շրջակա միջավայրի պաշտպանության դասակարգումը հիմնվում է Շրջակա միջավայրի պաշտպանության աշխատանքների դասակարգման (ՇՄՊԱԴ) վրա, որը մշակվել է Եվրոպական համայնքների վիճակագրական գրասենյակի (Եվրոստատի) Շրջակա միջավայրի պաշտպանության գծով տնտեսական տեղեկատվության հավաքագրման եվրոպական համակարգի համար (SERIEE):

0510 ԱՂԲԱՀԱՆՈՒՄ

Այս խումբը ներառում է աղբի հավաքումը, վերամշակումը և հեռացումը:

Աղբի հավաքումը ներառում է փողոցների, հրապարակների, պուրակների, զբոսայգիների, շուկաների, այգիների և այլն ավլումը, բոլոր տեսակի աղբի հավաքումը, այդ թվում՝ ընտրողաբար ըստ առանձին ապրանքատեսակի կամ ընդհանուր կարգով հավաքվող աղբը և դրա տեղափոխումը դեպի վերամշակման կամ հեռացման վայրը:

Աղբի վերամշակում է համարվում ցանկացած մեթոդը կամ գործընթացը, որի նպատակն է փոխել աղբի ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական բնույթը կամ բաղադրությունը` այն չեզոքացնելու, անվտանգ դարձնելու, փոխադրման համար անվտանգ դարձնելու, վերականգնման կամ պահպանման համար այն պիտանի դարձնելու կամ ծավալը նվազեցնելու նպատակով:

Աղբի հեռացումը ընդգրկում է թափոնների, որոնք նախատեսված չեն հետագա օգտագործման համար, վերջնական տեղակայում, աղբակույտ տեղափոխելու, կոնտեյներներում տեղադրելու, հողի մեջ թաղելու, ծով բաց թողելու կամ հեռացման այլ ճանապարհների միջոցով:

0511 Աղբահանում

- աղբի հավաքման, վերամշակման կամ հեռացման համակարգերի կառավարում, վերահսկողություն, ստուգում, գործունեություն կամ ֆինանսավորում,

- այդ համակարգերի կառավարման, կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` միջուկային թափոնների հավաքումը, վերամշակումը և հեռացումը:

0520 ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ

Այս խումբը ներառում է կոյուղու համակարգի գործունեությունը և կեղտաջրերի վերամշակումը:

Կոյուղու համակարգի գործունեությունը ներառում է սկզբնաղբյուրներից դեպի կոյուղու ջրերի վերամշակման գործարան կամ դեպի մակերեսային ջրային հոսքեր կեղտաջրերը (անձրևի ջուր, կենցաղային և այլ կեղտաջրեր) հեռացնելու նպատակով կոլեկտորների, խողովակաշարերի, փողրակուղիների կամ պոմպերի համակարգերի կառավարումը և կառուցումը:

Կեղտաջրերի վերամշակումը ներառում է ցանկացած մեխանիկական, կենսաբանական կամ այլ կատարելագործված գործընթաց, որի միջոցով կեղտաջրերը համապատասխանեցվում են շրջակա միջավայրի ստանդարտներին կամ այլ համապատասախան որակական նորմերին:

0521 Կեղտաջրերի հեռացում

- կոյուղու համակարգերի կամ կեղտաջրերի վերամշակման կառավարում, վերահսկողություն, ստուգում կամ ֆինանսավորում:

- այդ համակարգերի գործունեության, կառուցման, պահպանման կամ բարելավման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

0530 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

Այս խումբը ներառում է մաքուր օդի և մթնոլորտի պաշտպանության, վերգետնյա և ստորգետնյա ջրերի պաշտպանության, աղմուկի և վիբրացիայի դեմ պայքարի և ճառագայթահարման դեմ պաշտպանության հետ կապված աշխատանքները:

Այդ աշխատանքները ներառում են վերահսկողության համակարգերի և կայանների (բացառությամբ օդերևութաբանական կայանների) կառուցումը, պահպանումը և շահագործումը, աղմկակլանիչ շինությունների և միջոցների կառուցումը, այդ թվում` աղմկակլանիչ ծածկույթներով մայրուղիների հատվածների կամ երկաթուղու հատվածների ծածկումը, ջրային ավազանների մաքրման միջոցառումները, օդի որակի վրա բացասաբար ազդող ջերմատնային գազերի և աղտոտող նյութերի հսկողության կամ կանխարգելիչ միջոցառումները, աղտոտված հողի մաքրման, ինչպես նաև աղտոտող նյութերի պահպանման սարքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը:

0531 Օդի աղտոտման դեմ պայքար

- շրջակա միջավայրի աղտոտման հսկողության և պայքարի աշխատանքների կառավարում, վերահսկողություն, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում,

- շրջակա միջավայրի աղտոտման հսկողության և պայքարի աշխատանքների աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

0540 ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խումբը ներառում է ֆլորայի և ֆաունայի ներկայացուցիչների պաշտպանություն (այդ թվում` վերացած տեսակների վերստեղծման և վերացող տեսակների վերականգնման), կենդանիների բնակավայրերի պաշտպանության (այդ թվում` ազգային պարկերի և արգելոցների կառավարման) և բնության էսթետիկական արժեքների պաշտպանության (այդ թվում վնասված տարածքների էսթետիկական արժեքի բարձրացման նպատակով նրանց վերափոխման, լքված հանքավայրերի և քարհանքերի վերականգնման) աշխատանքները:

0541 Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն

- կենսաբազմազանության և բնության պաշտպանության աշխատանքների կառավարում, վերահսկողություն, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում,

- կենսաբազմազանության և բնության պաշտպանության աշխատանքների աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

0550 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ընդհանուր հետազոտությունների, կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքների սահմանումները տրվում են 0140 և 0150 խմբերի դասակարգման մեջ:

0551 Շրջակա միջավայրի պաշտպանության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

- շրջակա միջավայրի պաշտպանության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- շրջակա միջավայրի պաշտպանության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140):

0560 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

0561 Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

- շրջակա միջավայրի պաշտպանության խթանմանն ուղղված ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի և բյուջեների ձևավորման, վարչարարության, համակարգման աշխատանքների կառավարում, կարգավորում, վերահսկողություն, իրականացում և ֆինանսավորում, շրջակա միջավայրի պաշտպանության ծառայությունների տրամադրման համար օրենսդրության և ստանդարտների մշակում և կիրարկում, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:

Ներառում է` (0510)-ից մինչև (0550) դասերին չպատկանող շրջակա միջավայրի պաշտպանության հարաբերությունները և ծառայությունները:

0600 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0610 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

0611 Բնակարանային շինարարություն

- բնակարանային շինարարության հարաբերությունների և ծառայությունների կառավարում, բնակարանային շինարարության զարգացման աշխատանքների խթանում, հսկողություն և գնահատում, անկախ նրանից, արդյոք դրանք գտնվում են պետական մարմինների հովանու ներքո, թե` ոչ, բնակարանային շինարարության ստանդարտների մշակում և կարգավորում:

- բնակարանային նոր շենքերի կառուցման նպատակով հին շինությունների քանդում, բնակարանային շենքերի կառուցման համար հողատարածքների գնում, ընդհանուր հանրության կամ առավել կարիքավոր մարդկանց համար բնակարանային շենքերի կառուցում, կամ գնում կամ ձևափոխում,

- բնակարանային շինարարության հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- բնակարանային ֆոնդերի ընդլայնման, բարելավման կամ պահպանման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` շինարարական ստանդարտների մշակումը և կարգավորումը (0443), դրամական կամ բնեղեն տեսքով տնային տնտեսություններին տրվող նպաստները` ուղղված բնակարանային շինարարության հետ կապված ծախսերի ծածկմանը (1061):

0620 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

0621 Համայնքային զարգացում

- համայնքային զարգացման հարաբերությունների և ծառայությունների կառավարում, գոտիների բաժանման, հողօգտագործման և կառուցման կանոնակարգերի կառավարում,

- նոր համայնքների կամ վերակառուցված համայնքների ծրագրում, համայնքների համար ծառայությունների, օրինակ` բնակարանաշինության, արդյունաբերության, կոմունալ ծառայությունների, առողջապահության, կրթության, մշակույթի, հանգստի և այլնի բարելավման և զարգացման ծրագրում, ծրագրված զարգացումների ֆինանսավորման նախագծերի կազմում,

- համայնքային զարգացման հարաբերությունների և ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:

Չի ներառում` ծրագրերի իրականացումը, այսինքն` բնակելի և արդյունաբերական շենքերի, փողոցների, կոմունալ հարմարությունների, մշակույթի օջախների և այլն փաստացի շինարարությունը (դասակարգված ըստ գործառույթների), ագրարային բարեփոխումները և տարածքների վերաբնակեցումը (0421), շինարարության ստանդարտների (0443) և բնակարանային շինարարության ստանդարտների (0610) կառավարումը:

0630 ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

0631 Ջրամատակարարում

- ջրամատակարարման հարաբերությունների կառավարում, հետագա կարիքների գնահատում և վերջինիս հիման վրա ջրամատակարարման ծավալների առկայության որոշում, ջրամատակարարման բոլոր չափորոշիչների, այդ թվում` ջրի մաքրության, գնի և որակի, վերահսկողություն և կարգավորում

- ոչ առևտրային ջրամատակարարման համակարգերի կառուցում կամ գործունեություն,

- ջրամատակարարման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում,

- ջրամատակարարման համակարգերի գործունեության, շինարարության, պահպանման կամ արդիականացման աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` ոռոգման համակարգերը (0424),զարգացման բազմանպատակ ծրագրերը (0474), կեղտաջրերի հավաքումը և վերամշակումը (0521):

0640 ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ

0641 Փողոցների լուսավորում

- փողոցների լուսավորման հետ կապված հարաբերությունների կառավարում, փողոցների լուսավորման ստանդարտների մշակում և դրանց կատարման նկատմամբ հսկողության սահմանում,

- փողոցային լույսերի տեղադրում, շահագործում, պահպանում, բարելավում և այլն:

Չի ներառում` մայրուղիների կառուցման և շահագործման հետ կապված լուսավորման հարցերը (0451):

0650 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ընդհանուր հետազոտական աշխատանքների, կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման սահմանումները տրվում են (0140) և (0150) խմբերի դասակարգման մեջ:

0651 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

- բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140), շինարարական մեթոդների կամ նյութերի կիրառական հետազոտական և փորձարարական նախագծման աշխատանքները (0484):

0660 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

0661 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

- բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների գծով ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի և բյուջեների ձևավորման, կառավարման, համակարգման և հսկողության աշխատանքների կառավարում, կարգավորում, վերահսկողություն, իրականացում և ֆինանսավորում, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների վերաբերյալ օրենսդրության և ստանդարտների մշակում և կիրարկում, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:

Ներառում է` (0610)-ից մինչև (0650) դասերին չպատկանող բնակարանային շինարարության և կոմունալ հարմարությունների հետ կապված հարաբերությունները և ծառայությունները:

0700 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության գծով պետական բյուջեի ելքերը ներառում են անհատական կամ կոլեկտիվ հիմունքով հանրությանը, ինչպես նաև մարդկանց խմբերին մատուցվող ծառայությունների հետ կապված ծախսերը: Անհատական ծառայությունների գծով ծախսերը դասվում են (0710)-(0740) խմբերում, իսկ կոլեկտիվ ծառայությունները` (0750) և (0760) խմբերում:

Առողջապահական կոլեկտիվ ծառայությունները վերաբերում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են պետական քաղաքականության մշակումը և կառավարումը, բժշկական և օժանդակ անձնակազմի, ինչպես նաև հիվանդանոցների, կլինիկաների, վիրաբուժարանների և այլ համանման հաստատությունների համար ստանդարտների սահմանումը և կիրարկումը, առողջապահական ծառայություններ իրականացնողների գործունեության արտոնագրումը և կարգավորումը, բժշկական և առողջապահական հարցերում կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքները: Ինչևէ, հիվանդանոցների, կլինիկաների, վիրաբուժարանների և այլ համանման հաստատությունների խմբերի կառավարման կամ գործունեության հետ կապված վերադիր ծախսերը համարվում են անհատական ծախսեր և համապատասխանաբար դասակարգվում են (0710)-ից (0740) խմբերում:

0710 ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ՍԱՐՔԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Այս խմբում ներառվում են դեղորայքը, պրոթեզները, բժշկական սարքերը և սարքավորումները, ինչպես նաև անհատների կամ տնային տնտեսությունների կողմից դեղատոմսով կամ առանց դեղատոմսի սովորաբար դեղատներում կամ բժշկական սարքերի մատակարարներից ձեռք բերվող առողջապահական այլ ապրանքները: Նշված ապրանքները նախատեսված են առողջապահական հաստատությունից դուրս սպառման կամ օգտագործման համար: Նրանք ուղղակիորեն տրվում են ոչ ստացիոնար բուժում անցնող հիվանդներին բուժող բժիշկների, ատամնաբույժների կամ պարաբժշկական ծառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև տրվում են ստացիոնար բուժում անցնող հիվանդներին հիվանդանոցներում, և ներառվում են արտահիվանդանոցային ծառայություններ (1720) կամ հիվանդանոցային ծառայություններ (1730) դասերում:

0711 Դեղագործական ապրանքներ

- դեղագործական ապրանքների, այդ թվում` բժշկական պատրաստուկների, դեղերի, արտոնագրված դեղերի, շիճուկների և պատվաստանյութերի, վիտամինների և հանքային նյութերի, ձկան յուղի և հակաբեղմնավորիչ հաբերի մատակարարում,

- դեղագործական ապրանքների մատակարարման կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում:

0712 Այլ բժշկական ապրանքներ

- բժշկական ապրանքների, այդ թվում` կլինիկական ջերմաչափերի, կպչուն և ոչ կպչուն վիրակապերի, ներմաշկային ներարկիչների, առաջին օգնության փաթեթների, ջեռակների և սառույցի պարկերի, բժշկական ռետինե իրերի, այդ թվում` գուլպաների, ծնկային վիրակապերի, հղիության տեստերի, պահպանակների և մեխանիկական հակաբեղմնավորիչ այլ միջոցների մատակարարում,

- նախատեսված բժշկական այլ ապրանքների մատակարարման կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում:

0713 Բժշկական սարքեր և սարքավորումներ

- բժշկական սարքերի և սարքավորումների, այդ թվում` տեսողության ուղղման ակնոցների և կոնտակտային լինզաների, լսողական սարքերի, ապակյա աչքերի, արհեստական վերջույթների և այլ պրոթեզների, օրթոպեդիկ գոտիների և հենման սարքերի կոշիկների, վիրաբուժական ամրագոտիների, վզի ամրագոտիների, բժշկական մերսման սարքերի և բժշկական լամպերի, հաշմանդամների էլեկտրական և մեխանիկական անվավոր սայլակներ, հատուկ մահճակալների, հենակների, արյան ճնշման չափման էլեկտրոնային և այլ սարքերի և այլնի մատակարարում,

- նախատեսված բժշկական սարքերի և սարքավորումների մատակարարման կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում:

Ներառում է` ատամների պրոթեզների, սակայն ոչ` նրանց ամրացման ծախսերը, բժշկական սարքերի և սարքավորումների վերանորոգումը:

Չի ներառում` բժշկական սարքերի վարձումը (0724):

0720 ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս խումբը ներառում է բժշկական, ատամնաբուժական, պարաբժշկական անձնակազմի և օժանդակ անձնակազմի կողմից ամբուլատոր բուժում անցնող հիվանդներին տրամադրվող բժշկական և ստոմատոլոգիական ծառայությունները: Ծառայությունները կարող են մատուցվել տանը, անհատական կամ խմբային կոնսուլտացիոն կետերում, բարեգործական բուժկետերում կամ համանման այլ հաստատություններում:

Ոչ ստացիոնար ծառայությունները ներառում են դեղամիջոցները, պրոթեզները, բժշկական սարքերը և սարքավորումները, առողջապահական այլ միջոցները, որոնք ուղղակիորեն տրամադրվում են ոչ ստացիոնար հիվանդներին բժշկական, ատամնաբուժական և պարաբժշկական անձնակազմի կողմից:

Հիվանդանոցներում ոչ ստացիոնար հիվանդներին բժշկական, ատամնաբուժական և բժշկական անձնակազմի կողմից տրամադրվող ծառայություններն ներառվում են բժշկական ծառայություններում (0730):

0721 Ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ

Այս խումբը ներառում է ընդհանուր բժշկական կլինիկաների և թերապևտ բժշկների կողմից մատուցվող ծառայությունները:

Ընդհանուր բժշկական կլինիկաներ են համարվում այն հաստատությունները, որոնք հիմնականում ծառայություններ են մատուցում ոչ ստացիոնար հիվանդներին, ընդ որում, դրանք չեն սահմանափակվում նեղ մասնագիտացված ծառայություններով և հիմնականում մատուցվում են որակյալ բժիշկների կողմից: Թերապևտ բժիշկները չեն մասնագիտանում բժշկության որևէ կոնկրետ բնագավառում,

- ընդհանուր բնույթի բժշկական ծառայությունների մատուցում,

- ընդհանուր բժշկական կլինիկաների և թերապևտների կողմից տրամադրվող ընդհանուր բնույթի բժշկական ծառայությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:

Չի ներառում` բժշկական անալիզի լաբորատորիաների և ռենտգենային լուսանկարման կենտրոնների կողմից տրամադրվող ծառայությունները (0724):

0722 Մասնագիտացված բժշկական ծառայություններ

Այս դասում ներառվում են մասնագիտացված բժշկական կլինիկաների և նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների կողմից տրամադրվող ծառայությունները:

Մասնագիտացված բժշկական կլինիկաները և նեղ մասնագիտացում ունեցող բժիշկները տարբերվում են ընդհանուր բնույթի բժշկական կլինիկաներից և թերապևտներից այն բանով, որ նրանց ծառայությունները սահմանափակվում են որոշակի վիճակի, հիվանդության, բժշկական ընթացակարգի կամ հիվանդների որոշակի դասի բուժմամբ.

- մասնագիտացված բժշկական ծառայությունների տրամադրում,

- մասնագիտացված բժշկական կլինիկաների և նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների կողմից մասնագիտացված բժշկական ծաառյությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:

Ներառում է` օրթոդոնտիկ ատամնաբույժների ծառայությունները:

Չի ներառում` ատամնաբուժարանները և ատամնաբույժներին (0723), բժշկական անալիզի լաբորատորիաների և ռենտգենային լուսանկարման կետրոնները (0724):

0723 Ստոմատոլոգիական ծառայություններ

Այս խմբում ներառվում են ընդհանուր կամ մասնագիտացված ատամնաբուժարանները և ատամնաբույժները, բերանի խոռոչի հիգիենայի կամ այլ ատամնաբուժական մասնագետների կողմից մատուցվող ծառայությունները:

Ատամնաբուժարանները մատուցում են ծառայություններ ոչ ստացիոնար հիվանդներին: Միշտ չէ, որ ատամնաբուժարանների ղեկավարները կամ աշխատակիցները ատամնաբույժներ են, քանի որ նրանց աշխատանքները կարող են իրականացնել և ղեկավարել բերանի խոռոչի հիգիենայի մասնագետները կամ օժանդակ անձնակազմի աշխատակիցները:

- Ստոմատոլոգիական ծառայությունների մատուցում ոչ ստացիոնար հիվանդներին,

- ընդհանուր բնույթի կամ նեղ մասնագիտացված ատամնաբուժարանների և ատամնաբույժների, բերանի խոռոչի հիգիենայի կամ այլ ատամնաբուժական մասնագետների կողմից մատուցվող ծառայությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:

Ներառում է` ատամնային պրոթեզների ամրացման ծախսերը:

Չի ներառում` ատամնային պրոթեզները (0713), օրթոդոնտիկ ատամնաբույժների ծառայությունները (0722), բժշկական անալիզի լաբորատորիաների և ռենտգեն լուսանկարման կետրոնների ծառայությունները (0724):

0724 Պարաբժշկական ծառայություններ

- Պարաբժշկական ծառայությունների մատուցում ոչ ստացիոնար հիվանդներին,

- բուժքույրերի, մանկաբարձների, ֆիզիոթերապևտների, որոշակի աշխատանքներին բնորոշ հիվանդությունների գծով թերապևտների, լոգոպեդների և պարաբժշկական անձնակազմի այլ ներկայացուցիչների կողմից ղեկավարվող կլինիկաների, ինչպես նաև բուժքույրերի, մանկաբարձների, ֆիզիոթերապևտների, որոշակի աշխատանքներին բնորոշ հիվանդությունների գծով թերապևտների, լոգոպեդների և պարաբժշկական անձնակազմի այլ ներկայացուցիչների կողմից հիվանդների տներում և այլ ոչ բժշկական հաստատություններում մատուցվող առողջապահական ծառայությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:

Ներառում է` ասեղնաբույժերին, եղունգների հիվանդությունների և կոշտուկների գծով մասնագետներին, ակնաբույժներին, ավանդական բժշկության մասնագետներին և այլն, բժշկական անալիզի լաբորատորիաները և ռենտգենային լուսանկարման կենտրոնները, թերապևտիկ սարքավորումների վարձակալությունը, բժիշկների կողմից նշանակված մարմնամարզական բուժումը, ոչ ստացիոնար հիվանդների շոգեբաղնիքներով կամ ծովային ջրով բուժումը, շտապօգնության ծառայությունները, բացառությամբ հիվանդանոցների շտապ օգնության ծառայությունների:

Չի ներառում` հանրային առողջապահական ծառայությունների լաբորատորիաները (0740), հիվանդությունների պատճառների որոշման համար նախատեսված լաբորատորիաները (0750):

0730 ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիվանդի հիվանդանոց տեղափոխումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա տեղավորվում է հիվանդանոցում բուժման ժամանակաշրջանում: Ներառվում են հիվանդանոցային, տնային այցելությունների վրա հիմնվող հիվանդանոցային, ինչպես նաև անբուժելի հիվանդների համար նախատեսված հիվանդանոցային բուժումները:

Այս խմբում ներառվում են ընդհանուր և նեղ մասնագիտացում ունեցող հիվանդանոցների, բժշկական կենտրոնների ծառայությունները, ծննդատները, մոր և մանկան կենտրոնները և հիմնականում ստացիոնար բուժում իրականացնող վերականգնողական կենտրոնները, զինվորական հոսպիտալների ծառայությունները, ծերանոցների ծառայությունները, որտեղ բժշկական հսկողությունը հանդիսանում է էական բաղադրիչը, ստացիոնար բուժում և վերականգնողական թերապիա իրականացնող վերականգնողական կենտրոնների ծառայությունները, որոնց նպատակն է երկարաժամկետ աջակցության տրամադրման փոխարեն բուժել հիվանդին:

Հիվանդանոցներ են համարվում այն հաստատությունները, որոնք առաջարկում են որակյալ բժիշկների ուղղակի հսկողության տակ իրականացվող ստացիոնար բուժում: Բժշկական, մոր և մանկան կենտրոնները, խնամքի և բուժման տները նույնպես առաջարկում են ստացիոնար բուժում, սակայն նրանց ծառայությունները վերահսկվում և հաճախ իրականացվում են ավելի ցածր որակավորում ունեցող աշխատակազմի կողմից:

Այս խմբում չեն ներառվում զինվորական դաշտային հիվանդանոցները (0210), բացառապես ամբուլատոր բուժում իրականացնող վիրաբուժարանները, կլինիկաները և դիսպանսերները (0720), հաշմանդամների համար նախատեսված հաստատությունները և հիմնականում երկարաժամկետ բուժում իրականացնող վերականգնողական կենտրոնները (1012), ծերանոցները (1020): Այստեղ չեն ներառվում նաև հոսպիտալացման պատճառով եկամուտը կորցրած հիվանդներին կատարվող վճարումները (1011):

Հիվանդանոցային ծառայությունները ներառում են հիվանդանոցային հիվանդներին տրամադրվող դեղորայքը, պրոթեզները, բժշկական սարքերն ու սարքավորումները և առողջապահական այլ ապրանքերը: Այստեղ են ներառվում նաև հիվանդանոցների վարչական ծախսերը, տեխնիկական աշխատակիցների, սննդի ու ըմպելիքների, տեղավորման (ներառյալ աշխատակիցների տեղավորման) ոչ բժշկական ծախսերը:

0731 Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ

- ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայությունների տրամադրում,

- որոշակի նեղ մասնագիտացման ծառայություններով չսահմանափակվող հիվանդանոցների կառավարում, ստուգում, գործունեություն կամ ֆինանսավորում:

Չի ներառում. որակյալ բժիշկների ուղղակի հսկողության տակ չգործող բժշկական կենտրոնները (0733):

0732 Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ

Մասնագիտացված հիվանդանոցները տարբերվում են ընդհանուր հիվանդանոցներից այն բանով, որ նրանց ծառայությունները սահմանափակվում են որոշակի վիճակի, հիվանդության, հիվանդների դասի, օրինակ` կրծքավանդակի հիվանդությունների կամ տուբերկուլոզի, բորոտության, քաղցկեղի, օթարհինոլարինգոլոգիայի, հոգեկան հիվանդությունների, մանկաբարձական, մանկական և այլ հիվանդությունների բուժմամբ.

- հատուկ հիվանդանոցային ծառայությունների տրամադրում,

- նեղ մասնագիտացված ծառայություններով սահմանափակվող հիվանդանոցների կառավարում, ստուգում, գործունեություն կամ ֆինանսավորում:

Չի ներառում. որակյալ բժիշկների ուղղակի հսկողության տակ չգործող մայրության կենտրոնները (0733):

0733 Բժշկական, մոր և մանկան կենտրոնների ծառայություններ

- բժշկական, ինչպես նաև մոր և մանկան կենտրոնների ծառայությունների մատուցում,

- բժշկական, ինչպես նաև մոր և մանկան կենտրոնների ծառայությունների կառավարում, ստուգում, գործունեություն կամ ֆինանսավորում:

0734 Հիվանդի խնամքի և առողջության վերականգնման տնային ծառայություններ

Հիվանդի խնամքի և առողջության վերականգնման տնային ծառայություններ են տրամադրում այն անձանց, ովքեր վերականգնում են իրենց առողջությունը այնպիսի վիրահատությունից, թուլացնող հիվանդությունից կամ վիճակից հետո, որ գլխավորապես պահանջում են հսկողության տակ դեղամիջոցների ընդունում, ֆիզիոթերապիայի և մարզման անցկացում` հանգստի կամ շարժվելու պակասը լրացնելու նպատակով.

- խնամքի և բուժման տների ծառայությունների տրամադրում,

- խնամքի և բուժման տների ծառայությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:

Ներառում է` ծերանոցները, որտեղ բժշկական հսկողությունը հանդիսանում է ծառայությունների էական բաղադրիչը, բուժում և վերականգնողական թերապիա իրականացնող վերականգնողական կենտրոնների ծառայությունները, որոնց նպատակն է երկարաժամկետ աջակցության տրամադրման փոխարեն բուժել հիվանդին:

0740 ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0741 Հանրային առողջապահական ծառայություններ

- հանրային առողջապահական ծառայությունների մատուցում,

- հանրային առողջապահական ծառայությունների, օրինակ` արյան բանկի գործունեության (արյան հավաքման, մշակման, պահման, առաքման), հիվանդությունների (քաղցկեղ, տուբերկուլոզ, վեներական հիվանդություններ) բացահայտման, կանխարգելման (պատվաստում), հսկողության (մանկական սնունդ, մանկան առողջություն), համաճարակաբանական տվյալների հավաքագրման, ընտանիքի պլանավորման ծառայությունների և այլնի, կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում,

- հանրային առողջապահության հարցերին վերաբերող տեղեկատվության կազմում և տարածում:

Ներառում է` հատուկ խմբերի կողմից գլխավորապես առողջ, աշխատավայրերում, դպրոցներում և ոչ բժշկական հաստատություններում գտնվող մարդկանց խմբերին տրամադրվող հանրային առողջապահական ծառայությունները, հիվանդանոցների, կլինիկաների կամ անհատ բժիշկների հետ չկապված հանրային առողջապահական ծառայությունները, որակյալ բժիշկների կողմից չտրամադրվող հանրային առողջապահական ծառայությունները, հանրային առողջապահական ծառայությունների լաբորատորիաները:

Չի ներառում` բժշկական անալիզի լաբորատորիաները (0724), հիվանդությունների պատճառների որոշման համար նախատեսված լաբորատորիաները (0750):

0750 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հիմնական հետազոտության, կիրառական հետազոտության և փորձարարական նախագծման սահմանումները տրվում են (0140) և (0150) դասերի դասակարգման մեջ:

0751 Առողջապահության գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

Առողջապահության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- առողջապահության գծով կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող ոչ պետական մարմինների, օր.` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների, ֆինանսավորմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` հիվանդությունների պատճառների որոշման համար նախատեսված լաբորատորիաները:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140):

0760 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

0761 Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր

Առողջապահության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:

Պաթանատոմիական, դատաբժշկական և գենետիկ ծառայություններ, հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցման ծախսեր, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, առողջապահական այլ ծառայություններ, միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվաղ ծրագրեր, առողջարանային ծառայություններ, առողջապահության ոլորտում հիմնանորոգմանն ուղղված ծախսեր:

0762 Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)

- Առողջապահության ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի և բյուջեների ձևավորման, վարչարարության, համակարգման աշխատանքների կառավարում, կարգավորում, վերահսկողություն, իրականացում և ֆինանսավորում, առողջապահական ծառայությունների տրամադրման համար օրենսդրության և ստանդարտների մշակում և կիրարկում, ներառյալ բժշկական հաստատությունների, բժշկական և բուժքույրական աշխատակազմի արտոնագրումը:

-

Ներառում է` առողջապահության հետ կապված այն հարաբերությունները և ծառայությունները, որոնք չեն պատկանում (0710)-ից մինչև (0750) դասերին:

0800 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

Հանգստի, մշակույթի և կրոնի գծով պետական բյուջեի ելքերը ներառում են անհատներին ու տնային տնտեսություններին, ինչպես նաև կոլեկտիվ հիմունքներով տրամադրվող ծառայությունների հետ կապված ծախսերը: Անհատներին մատուցվող ծառայությունների հետ կապված ծախսերը բաժանվում են ըստ (0810) և (0820) խմբերի: Կոլեկտիվ հիմունքով մատուցվող ծառայությունների հետ կապված ծախսերը պատկանում են (0830)-ից մինչև (0860) խմբերին:

Կոլեկտիվ հիմունքով ծառայությունները տրամադրվում են որպես մեկ ամբողջություն համարվող համայնքին: Դրանք ներառում են պետական քաղաքականության ձևավորման և իրականացման, հանգստի և մշակույթի ոլորտում ծառայությունների մատուցման վերաբերյալ օրենսդրության ու ստանդարտների մշակման և կիրարկման աշխատանքները, ինչպես նաև հանգստի, մշակույթի ու կրոնի հարցերի ու ծառայությունների գծով կիրառական հետազոտական ու փորձարարական նախագծային աշխատանքները:

0810 ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0811 Հանգստի և սպորտի ծառայություններ

- սպորտի և հանգստի ծառայությունների տրամադրում, սպորտի և հանգստի հարցերի կառավարում, սպորտային հիմնարկների վերահսկողություն և կանոնակարգում,

- ակտիվ սպորտի միջոցառումների կամ ծրագրերի անցկացման համար նախատեսված տարածքների (խաղադաշտերի, թենիսի դաշտերի, վազքուղիների, գոլֆի դաշտերի, բոքսի ռինգերի, սահադաշտերի, մարզադահլիճների և այլնի) գործարկում կամ ֆինանսավորում, պասիվ սպորտի միջոցառումների կամ ծրագրերի անցկացման համար նախատեսված տարածքների (հիմնականում` թղթախաղերի, սեղանի խաղերի և այլնի համար հատուկ կահավորված տարածքների) գործարկում կամ ֆինանսավորում, հանգստի վայրերի (պուրակների, լողափների, ճամբարների և ոչ առևտրային հիմունքով կահավորված հարակից հյուրանոցային հարմարությունների, լողավազանների, հանրային բաղնիքների և այլնի) գործարկում կամ ֆինանսավորում,

- սպորտային միջոցառումների իրականացմամբ զբաղվող կազմակերպությունների ֆինանսավորում, սպորտային թիմերի կամ անհատ մրցողների կամ խաղացողների աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Ներառում է` հանդիսականների համար նախատեսված հարմարությունները, սպորտային միջոցառումներում ազգային, շրջանային կամ տեղական թիմերի ներկայացուցչությունը ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող սպորտային միջոցառումները:

Չի ներառում` կենդանաբանական կամ բուսաբանական այգիները, ակվարիումները, ծառատեսակների աճեցման արբորետները և նմանօրինակ վայրերը (0820), կրթական հաստատություններին կից գործող սպորտի ու հանգստի վայրերը (պատկանում են 0900 բաժնի համապատասխան դասին):

0820 ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0821 Գրադարաններ

- գրադարանային ծառայությունների մատուցում, գրադարաններին վերաբերող հարցերի կառավարում, գրադարանների վերահսկողություն և կանոնակարգում,

- գրադարանների գործունեություն կամ ֆինանսավորում, գրադարանային գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,

- գրականության և արվեստի ոլորտում աշխատող անհատ անձանց կամ գրադարանային գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների խթանմամբ զբաղվող կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:

Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:

Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության համար նախատեսված (գրադարանային գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (0113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (0473):

0822 Թանգարաններ և ցուցասրահներ

- թանգարանների, արվեստասրահների, ցուցասրահների ծառայությունների մատուցում, թանգարաններին, արվեստասրահներին, ցուցասրահներին վերաբերող հարցերի կառավարում, դրանց վերահսկողություն և կանոնակարգում,

- թանգարանների, արվեստասրահների, ցուցասրահների գործունեություն կամ ֆինանսավորում, թանգարանների, արվեստասրահների, ցուցասրահների գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,

- անհատ արվեստագետների, գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, դիզայներների և արվեստի ոլորտում աշխատող այլ անձանց կամ թանգարանների, արվեստասրահների, ցուցասրահների գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների խթանմամբ զբաղվող կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:

Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:

Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության համար նախատեսված (թանգարանների, արվեստասրահների, ցուցասրահների գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (0113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (0473):

0823 Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ

- մշակույթի տների, ակումբների, կենտրոնների ծառայությունների մատուցում, մշակույթի տներին, ակումբներին, կենտրոններին վերաբերող հարցերի կառավարում, դրանց վերահսկողություն և կանոնակարգում,

- մշակույթի տների, ակումբների, կենտրոնների գործունեություն կամ ֆինանսավորում, դրանց գործունեության հետ կապված միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,

- գրականության և արվեստի ոլորտում աշխատող անհատ անձանց կամ մշակույթի տների, ակումբների, կենտրոնների գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների խթանմամբ զբաղվող կազնակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:

Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:

Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության համար նախատեսված (մշակույթի տների, ակումբների, կենտրոնների գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (0113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (0473):

0824 Այլ մշակութային կազմակերպություններ

- այլ մշակութային ծառայությունների մատուցում, այլ մշակութային ծառայություններին վերաբերող հարցերի կառավարում, այլ մշակութային հիմնարկների վերահսկողություն և կանոնակարգում,

- այլ մշակութային գործունեություն կամ ֆինանսավորում (արխիվներ, ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության, մշակութային արժեքների փորձագիտական, տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոններ, ինչպես նաև կենդանաբանական ու բուսաբանական այգիներ, ակվարիումներ, ծառատեսակների աճեցման արբորետներ և այլն), այլ մշակութային գործունեության հետ կապված միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,

- այլ մշակութային ծառայությունների ոլորտում աշխատող անհատ անձանց կամ այլ մշակութային հիմնարկների գործունեության միջոցառումների խթանմամբ զբաղվող կազնակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:

Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:

Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության համար նախատեսված (այլ մշակութային հիմնարկների հետ կապված) մշակութային միջոցառումները (0113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (0473):

0825 Արվեստ

- թատրոնների և համերգային կազմակերպությունների ծառայությունների մատուցում, թատրոններին և համերգային կազմակերպություններին վերաբերող հարցերի կառավարում, թատրոնների և համերգային կազմակերպությունների վերահսկողություն և կանոնակարգում,

- թատրոնների և համերգային կազմակերպությունների գործունեություն կամ ֆինանսավորում, թատրոնների և համերգային կազմակերպությունների գործունեության հետ կապված միջոցառումների (համերգներ, բեմադրություններ և այլն) կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,

- անհատ արվեստագետների, գրողների, արտիստների, բեմադրիչների, կոմպոզիտորների, խմբավարների, երաժիշտ-կատարողների, երգիչների և արվեստի ոլորտում աշխատող այլ անձանց կամ թատերական և համերգային գործունեության հետ կապված մշակութային միջոցառումների խթանմամբ զբաղվող կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:

Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:

Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության համար նախատեսված (թատրոնների և համերգային կազմակերպությունների գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (0113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (0473):

0826 Կինեմատոգրաֆիա

- կինեմատոգրաֆիական ծառայությունների մատուցում, կինեմատոգրաֆիային վերաբերող հարցերի կառավարում, կինեմատոգրաֆիայի կազմակերպությունների վերահսկողություն և կանոնակարգում,

- կինեմատոգրաֆիական գործունեություն կամ ֆինանսավորում, կինեմատոգրաֆիական գործունեության հետ կապված միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում (կինոփառատոների կազմակերպում, ֆիլմերի արտադրություն, պահպանում և տարածում),

- կինեմատոգրաֆիայի ոլորտում աշխատող անհատ արվեստագետների և այլ անձանց կամ կինեմատոգրաֆիական գործունեության խթանմամբ զբաղվող կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:

Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:

Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության համար նախատեսված (կինեմատոգրաֆիական գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (0113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (0473):

0827 Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում

- հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման ծառայությունների մատուցում, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնմանը և պահպանմանը վերաբերող հարցերի կառավարում, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման կազմակերպությունների վերահսկողություն և կանոնակարգում,

- հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գործունեություն կամ ֆինանսավորում (հուշարձաններ, պատմական շինություններ և այլ վայրեր), հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գործունեության հետ կապված միջոցառումների կազմակերպում, իրականացում կամ ֆինանսավորում,

- հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման ոլորտում աշխատող անհատ գիտնականների, ճարտարապետների, արվեստագետների և այլ անձանց կամ հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գործունեության միջոցառումների խթանմամբ զբաղվող կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ և սուբսիդիաներ:

Ներառում է` ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով անցկացվող տոնակատարությունները, եթե վերջիններս նախատեսված չեն զբոսաշրջիկներ գրավելու համար:

Չի ներառում` երկրից դուրս ներկայացուցչության համար նախատեսված (հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գործունեության հետ կապված) մշակութային միջոցառումները (0113), ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով հիմնականում զբոսաշրջիկներ գրավելու նպատակով անցկացվող տոնակատարությունները (0473):

0830 ՌԱԴԻՈ- ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0831 Հեռուստառադիոհաղորդումներ

- հեռարձակման ծառայությունների տրամադրում, հեռարձակման հետ կապված հարաբերությունների կառավարում, հեռարձակման ծառայությունների վերահսկողություն և կանոնակարգում,

- հեռարձակման ծառայությունների իրականացում կամ ֆինանսավորում,

- հեռարձակման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրվող շնորհներ կամ սուբսիդիաներ` ուղղված հետևյալի աջակցմանը. ռադիո- կամ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման համար նախատեսված տարածքների կառուցում կամ ձեռքբերում, հեռարձակման նպատակով ռադիո- և հեռուստատեսային հաղորդումների պատրաստում և ներկայացում:

Չի ներառում` ռադիո- և հեռուստատեսային ուսումնական հաղորդումները (0900)

0832 Հրատարակչություններ, խմբագրություններ

- հրատարակչական ծառայությունների տրամադրում, հրատարակչական հարցերի հետ կապված հարաբերությունների կառավարում, հրատարակչական ծառայությունների վերահսկողություն և կանոնակարգում,

- հրատարակչական ծառայությունների իրականացում կամ ֆինանսավորում,

- հրատարակչական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրվող շնորհներ կամ սուբսիդիաներ` ուղղված հետևյալի աջակցմանը. թերթերի, ամսագրերի տպագրման կամ գրքերի հրատարակման համար հիմնական միջոցների կամ նյութերի ձեռքբերում, տպագրված աշխատանքների տարածում:

Չի ներառում` պետական տպագրատները և տպարանները (0133):

0833 Տեղեկատվության ձեռքբերում

- շնորհներ կամ սուբսիդիաներ` ուղղված նորությունների կամ այլ տեղեկատվության պատրաստման աջակցմանը:

0840 ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0841 Երիտասարդական ծրագրեր

- երիտասարդական հարցերի կառավարում,

- երիտասարդական ծառայությունների և երիտասարդական կազմակերպությունների համար նախատեսված շենքային տարածքների տրամադրում, ներառյալ վերջիններիս շահագործման, պահպանման և վերանորոգման գծով աջակցությունը.

- երիտասարդական միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների աջակցմանն ուղղված շնորհներ կամ սուբսիդիաներ:

0842 Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ

- քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին վերաբերող հարցերի կառավարում,

- քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, արհմիությունների համար նախատեսված շենքային տարածքների տրամադրում, ներառյալ վերջիններիս շահագործման, պահպանման և վերանորոգման գծով աջակցությունը.

- քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, արհմիությունների աջակցմանն ուղղված շնորհներ կամ սուբսիդիաներ:

0843 Կրոնական և հասարակական այլ ծառայություններ

- կրոնական և հասարակական այլ հարցերի կառավարում,

- կրոնական և հասարակական այլ ծառայությունների համար նախատեսված շենքային տարածքների տրամադրում, ներառյալ վերջիններիս շահագործման, պահպանման և վերանորոգման գծով աջակցությունը.

- հոգևորականների և կրոնական հաստատությունների այլ սպասավորների վճարում, կրոնական ծեսերի կատարմանն ուղղված աջակցություն:

0850 ՀԱՆԳՍՏԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԳԾՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ընդհանուր հետազոտության, կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքների սահմանումները տրվում են (0140) և (0150) խմբերի դասակարգման մեջ:

0851 Հանգստի, մշակույթի և կրոնի գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ

- հանգստի, մշակույթի և կրոնի գծով կիրառական հետազոտական աշխատանքներով և փորձարարական նախագծմամբ զբաղվող պետական մարմինների կառավարում և գործունեություն,

- շնորհներ, սուբսիդիաներ` ուղղված ոչ պետական հաստատությունների, օրինակ՝ գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների կողմից իրականացվող հանգստի, մշակույթի և կրոնի գծով կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծման աշխատանքների ֆինանսավորմանը:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140):

0860 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

0861 Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)

- այնպիսի աշխատանքների կառավարում, վարում և ֆինանսավորում, ինչպիսիք են սպորտի, հանգստի, մշակույթի և կրոնի զարգացմանն ուղղված ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի, բյուջեների կազմումը, կառավարումը, համակարգումը և մոնիտորինգը, հանգստի և մշակութային ծառայությունների տրամադրման վերաբերյալ օրենսդրության և ստանդարտների մշակումը և կիրարկումը, հանգստի, մշակույթի և կրոնի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմումն ու տարածումը:

Ներառում է՝ հանգստի, մշակույթի և կրոնի հետ կապված այն հարցերը և ծառայությունները, որոնք չեն պատկանում (0810), (0830), (0840) կամ (0850) դասերին:

0900 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կրթության գծով պետական բյուջեի ելքերը ներառում են առանձին աշակերտներին և ուսանողներին տրամադրվող ծառայությունների գծով ծախսերը և կոլեկտիվ հիմունքով մատուցվող ծառայությունների գծով ծախսերը: Անհատներին մատուցվող ծառայությունների գծով ծախսերը դասվում են (0910)-ից մինչև (0960) խմբերում, իսկ կոլեկտիվ ծառայությունների գծով ծախսերը` (0970) և (0980) խմբերում:

Կրթական կոլեկտիվ ծառայությունները վերաբերում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են պետական քաղաքականության մշակումը և կառավարումը, ստանդարտների սահմանումը և կիրարկումը, կրթական հաստատությունների գործունեության արտոնագրումը և կարգավորումը, կրթության հարցերում և ծառայություններում կիրառական հետազոտական և փորձարարական նախագծային աշխատանքները: Ինչևէ, դպրոցների, քոլեջների և այլնի խմբերի վարչարարության կամ գործունեության հետ կապված վերադիր ծախսերը համարվում են անհատական ծախսեր և համապատասխանաբար դասակարգվում են (0910)-ից (0960) խմբերում:

Կրթության դասակարգումը հիմնվում է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՍNESCO) Կրթության միջազգային ստանդարտ դասակարգման (ISCED-97) մակարդակների վրա:

Այս դասակարգումը ներառում է այն ռազմական դպրոցները և քոլեջները, որոնց ուսումնական ծրագիրը նման է քաղաքացիական կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերին, ինչպես նաև ոստիկանական ուսուցման հետ մեկտեղ ընդհանուր կրթություն իրականացնող ոստիկանական քոլեջները, ռադիո- կամ հեռուստատեսային ուսումնական հաղորդումները: Սրանց հետ կապված ծախսերը համապատասխանաբար պատկանում են (0910)-ից մինչև (0950) դասերին:

0910 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

0911 Նախադպրոցական կրթություն

- ISCED-97-ի 0 մակարդակին համապատասխանող նախադպրոցական կրթություն,

- ISCED-97-ի 0 մակարդակին համապատասխանող նախադպրոցական կրթություն տրամադրող դպրոցների ու այլ հաստատությունների կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում:

Չի ներառում` կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (0960):

0912 Տարրական ընդհանուր կրթություն

- ISCED-97-ի 1 մակարդակին համապատասխանող տարրական ընդհանուր կրթություն, ISCED-97-ի 1 մակարդակին համապատասխանող տարրական ընդհանուր կրթություն տրամադրող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (խոսքի ծանր խանգարումներ, լսողության խանգարումներ, տեսողության խանգարումներ, մտավոր հետամնացություն, հենաշարժական համակարգի խախտումներ, վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ ունեցող երեխաների և այլն) կրթություն իրականացնող հատուկ կրթական հաստատությունների կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում:

Ներառում է` տարրական դասարաններից շատ ավելի բարձր տարիքի անձանց համար նախատեսվող տառաճանաչության ծրագրերը:

Չի ներառում` կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (0960):

0920 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

0921 Հիմնական ընդհանուր կրթություն

- ISCED-97-ի 2-րդ մակարդակին համապատասխանող հիմնական ընդհանուր կրթություն,

- ISCED-97-ի 2-րդ մակարդակին համապատասխանող հիմնական ընդհանուր կրթություն տրամադրող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (խոսքի ծանր խանգարումներ, լսողության խանգարումներ, տեսողության խանգարումներ, մտավոր հետամնացություն, հենաշարժական համակարգի խախտումներ, վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ ունեցող երեխաների և այլն) կրթություն իրականացնող հատուկ կրթական հաստատությունների հաստատությունների կառավարում, ստուգումներ, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,

- ISCED-97-ի 2-րդ մակարդակին համապատասխանող հիմնական ընդհանուր կրթություն ստացող աշակերտների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, նպաստներ:

Ներառում է` մեծահասակների և երիտասարդների համար հեռակա հիմնական ընդհանուր կրթություն:

Չի ներառում` կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (0960):

0922 Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն

- ISCED-97 3-րդ մակարդակին համապատասխանող միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն,

- ISCED-97 3-րդ մակարդակին համապատասխանող միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն տրամադրող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (խոսքի ծանր խանգարումներ, լսողության խանգարումներ, տեսողության խանգարումներ, մտավոր հետամնացություն, հենաշարժական համակարգի խախտումներ, վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ ունեցող երեխաների և այլն) կրթություն իրականացնող հատուկ կրթական հաստատությունների կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,

- ISCED-97-ի 3-րդ մակարդակին համապատասխանող միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացող աշակերտների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ և նպաստներ:

Ներառում է՝ մեծահասակների և երիտասարդների համար հեռակա միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը:

Չի ներառում՝ կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (0960):

0930 ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

0931 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

- ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն,

- ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն տրամադրող արհեստագործական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների (արհեստագործական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների (արհեստագործական ուսումնարաններ, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ և այլն) կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,

- ISCED-97-ի 4-րդ մակարդակին համապատասխանող հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն ստացող ուսանողների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, նպաստներ:

Ներառում է՝ մեծահասակների և երիտասարդների համար ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող հեռակա հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթությունը:

Չի ներառում՝ կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (0960):

0932 Միջին մասնագիտական կրթություն

- ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող միջին մասնագիտական կրթություն

- ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող հետմիջնակարգ ոչ բարձրագույն կրթություն տրամադրող միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների (քոլեջներ, ուսումնարաններ) կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,

- ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ և նպաստներ:

Ներառում է՝ մեծահասակների և երիտասարդների համար ISCED-97 4-րդ մակարդակին համապատասխանող հեռակա միջին մասնագիտական կրթությունը:

Չի ներառում՝ կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (0960)

0940 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

0941 Բարձրագույն մասնագիտական կրթություն

- ISCED-97 5-րդ մակարդակին համապատասխանող բարձրագույն մասնագիտական կրթություն,

- ISCED-97 5-րդ մակարդակին համապատասխանող բարձրագույն մասնագիտական կրթություն ապահովող համալսարանների և այլ ԲՈՒՀ-երի կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,

- ISCED-97-ի 5-րդ մակարդակին համապատասխանող բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, նպաստներ:

Չի ներառում՝ կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (0960):

0942 Հետբուհական մասնագիտական կրթություն

- ISCED-97 6-րդ մակարդակին համապատասխանող հետբուհական մասնագիտական կրթություն,

- ISCED-97 6-րդ մակարդակին համապատասխանող հետբուհական մասնագիտական կրթություն ապահովող համալսարանների և այլ ԲՈՒՀ-երի կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորւմ,

- ISCED-97-ի 6-րդ մակարդակին համապատասխանող հետբուհական մասնագիտական կրթություն ստացող ուսանողների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, նպաստներ:

Չի ներառում՝ կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները (0960):

0950 ԸՍՏ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՉԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

0951 Արտադպրոցական դաստիարակություն

- ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն (այսինքն` սովորաբար երեխաների, մեծահասակների համար նախատեսված կրթական ծրագրեր, որոնք չեն պահանջում որևէ հատուկ նախնական ուսուցում, մասնավորապես մասնագիտական ուսուցում և մշակութային զարգացմում),

- ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն ապահովող մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական դպրոցների, մարզադպրոցների, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում,

- ըստ մակարդակների չդասակարգվող կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ, նպաստներ:

0952 Լրացուցիչ կրթություն

- մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակի շրջանակում մասնագիտական որակավորման անընդհատ բարձրացումն ապահովող հանրակրթական, մասնագիտական և լրացուցիչ կրթության ուսումնական հաստատությունների կառավարում, ստուգում, գործունեության կազմակերպում կամ ֆինանսավորում, լրացուցիչ կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների (ունկնդիրների) աջակցմանն ուղղված կրթաթոշակներ, շնորհներ և նպաստներ

0960 ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

0961 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ

- կրթությանը օժանդակ ծառայությունների տրամադրում,

- անկախ կրթական մակարդակների հիմնականում սովորողների ուսանողների համար նախատեսված տրանսպորտի, սննդի, կացարանի, բժշկական, ատամնաբուժական և այլ (տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում, ավարտական փաստաթղթերի ձեռքբերում, դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում, դպրոցականների օլիմպիադաների անցկացում և այլն) օժանդակ ծառայությունների կառավարում, ստուգում, իրականացում կամ ֆինանսավորում:

Չի ներառում` դպրոցներում գործող առողջապահական հսկողության և հիվանդությունների կանխարգելման ծառայությունները (0740), օժանդակ ծառայությունների ծախսերի կրճատմանն ուղղված դրամական տեսքով կրթաթոշակները, շնորհները, նպաստները (0910)-ից մինչև (0950):

0970 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ընդհանուր հետազոտական աշխատանքների, կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքների սահմանումները տրվում են (0140) և (0150)-ում։

0971 Կրթության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներ

- կրթության հետ կապված կիրառական հետազոտություններ և փորձարարական նախագծային աշխատանքներ իրականացնող պետական հաստատությունների կառավարում և գործունեություն,

- շնորհներ, սուբսիդիաներ` ուղղված ոչ պետական հաստատությունների (օրինակ՝ գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների) կողմից կրթության բնագավառում կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքների աջակցմանը:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0141):

0980 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

0981 Կրթություն (այլ դասերին չպատկանող)

- կրթության բնագավառի ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի և բյուջեների ձևավորման, վարչարարության, համակարգման և հսկողության աշխատանքների կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում, կրթության վերաբերյալ օրենսդրության և ստանդարտների մշակում և կիրարկում՝ ներառյալ կրթական հաստատությունների արտոնագրումը, կրթության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում:

Ներառում է՝ կրթության հետ կապված այն հարցերը և ծառայությունները, որոնք չեն պատկանում (0910)-ից մինչև (0970) դասերին:

1000 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական պաշտպանության գծով պետական բյուջեի ելքերը ներառում են անհատներին և տնային տնտեսություններին տրամադրվող ծառայությունների և տրանսֆերների հետ կապված ծախսերը, ինչպես նաև կոլեկտիվ հիմունքներով տրամադրվող ծառայությունների հետ կապված ծախսերը: Անհատական ծառայությունների և տրանսֆերների հետ կապված ծախսերը դասակարգվում են (1010)-ից մինչև (1070) խմբերում, իսկ կոլեկտիվ ծառայությունների հետ կապված ծախսերը դասակարգվում են (1080)-ից մինչև (1090) խմբերում:

Սոցիալական պաշտպանության կոլեկտիվ ծառայությունները վերաբերում են այնպիսի աշխատանքներին, ինչպիսիք են պետական քաղաքականության ձևավորումը և կառավարումը, սոցիալական պաշտպանության ապահովման վերաբերյալ օրենսդրության և ստանդարտների մշակումը և կիրարկումը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության հարաբերությունների և ծառայությունների գծով կատարվող կիրառական հետազոտությունները և փորձարարական նախագծային աշխատանքները:

Սոցիալական պաշտպանության գործառույթները և դրանց սահմանումները հիմնվում են Եվրոպական Համայնքների Վիճակագրական Գրասենյակի (Եվրոստատի) 1996 թ-ի Ինտեգրացված սոցիալական ապահովության վիճակագրության Եվրոպական համակարգի (ԻՍԱՎԵՀ) վրա:

(ԻՍԱՎԵՀ)-ում սոցիալական պաշտպանությունը ներառում է առողջապահությունը, սակայն սույն դասակարգման մեջ վերջինս ընգրկված չէ: Առողջապահությունը ներառված է 0700-րդ բաժնում: Այսպիսով, բժշկական ապրանքները և ծառայությունները, որոնք տրամադրվում են դրամական և բնեղեն նպաստներ ստացող (1010)-ից (1070) խմբերին դասված անձանց, համապատասխանաբար դասակարգվում են (0710), (0720) և (0730) խմբերում:

1010 ՎԱՏԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

1011 Վատառողջություն

- դրամական կամ բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության տրամադրում, որը ամբողջովին կամ մասնակիորեն հատուցում է հիվանդության կամ վնասվածքի պատճառով ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված եկամուտների կորուստը,

- նման սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,

- դրամական նպաստներ, օրինակ` հաստատագրված կամ եկամտից կախված անաշխատունակության վճարներ, հիվանդության կամ վնասվածքի պատճառով ժամանակավոր անաշխատունակ անձանց տրվող այլ տեսակների վճարներ,՝

- բնեղենի տեսքով վճարվող նպաստներ, օրինակ` օգնություն հիվանդության կամ վնասվածքի պատճառով ժամանակավոր անաշխատունակ անձանց ամենօրյա աշխատանքների կատարման գծով (տնային օգնություն, տրանսպորտային միջոցներ, և այլն):

1012 Անաշխատունակություն

- դրամական կամ բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության տրամադրում այն անձանց, ովքեր տևական կամ, ամենայն հավանականության, նախատեսված նվազագույն ժամկետից ավելի երկար ընթացող ֆիզիկական կամ հոգեկան խանգարման պատճառով ունակ չեն լիովին կամ մասնակիորեն ներգրավվելու տնտեսական գործունեության մեջ կամ ապրել նորմալ կյանքով,

- նման սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,

- դրամական նպաստներ, օրինակ՝ կենսաթոշակային տարիքից ցածր անձանց աշխատունակության վրա ազդող հաշմանդամությամբ պայմանավորված հաշմանդամության թոշակներ, վաղ կենսաթոշակային նպաստներ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը աշխատունակության նվազման պատճառով թոշակի անցած տարեց աշխատակիցներին, խնամքի նպաստներ, իրենց վիճակին հարմարեցված պայմաններում աշխատանք ձեռնարկող կամ մասնագիտական ուսուցում անցնող հաշմանդամներին վճարվող նպաստներ, հաշմանդամներին վճարվող սոցիալական պաշտպանության այլ պարբերական կամ միանվագ վճարներ,

- բնեղեն նպաստներ, օրինակ՝ համապատասխան հաստատություններում հաշմանդամներին տրամադրվող կացարաններ և օթևաններ, աջակցություն հաշմանդամներին առօրյա հարցերում (տնային օգնություն, տրանսպորտային միջոցներ և այլն), հաշմանդամներին խնամող անձանց տրվող վճարներ, հաշմանդամների մասնագիտական և սոցիալական վերականգնումը խթանող մասնագիտական և այլ տեսակի ուսուցման անցկացում, տրամադրվող այլ ծառայություններ և ապրանքներ, որոնք թույլ են տալիս հաշմանդամներին մասնակցել հանգստի և մշակութային միջոցառումներին, ճանապարհորդել կամ ներգրավվել հասարակական կյանքում:

Չի ներառում` կենսաթոշակային տարիքին հասնող հաշմանդամներին վճարվող դրամական և բնեղեն նպաստները (1020):

1020 ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

1021 Ծերություն

- դրամական կամ բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանություն ծերության հետ կապված ռիսկերից (եկամտի կորուստ, ոչ համարժեք եկամուտ, առօրյա աշխատանքների կատարման ինքնուրույնության պակաս, նվազող մասնակցություն սոցիալական և հասարակական կյանքում և այլն),

- նման սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,

- դրամական նպաստներ, օրինակ` կենսաթոշակային տարիքի հասած անձանց վճարվող կենսաթոշակներ, կենսաթոշակային տարիքից շուտ թոշակի անցած առավել տարեց անձանց վճարվող նախատեսվող կենսաթոշակներ, կենսաթոշակային տարիքից շուտ, կամ ավելի ուշ թոշակի անցած անձանց վճարվող մասնակի կենսաթոշակներ, ովքեր շարունակում են աշխատել, սակայն կրճատված աշխատաժամերով, խնամքի վճարներ, թոշակի անցնելու կամ ծերության հետ կապված այլ պարբերական կամ միանվագ վճարներ,

- բնեղեն նպաստներ, օրինակ՝ մասնագիտացված հաստատություններում կամ ընտանիքների հետ միասին համապատասխան հաստատություններում ապրող ծերերին տրամադրվող կացարաններ և օթևաններ, աջակցություն ծերերին առօրյա հարցերում (տնային օգնություն, տրանսպորտային միջոցներ), ծերերին խնամող անձանց տրվող վճարներ, մշակութային միջոցառումներին մասնակցության, ճանապարհորդելու կամ հասարակական կյանքում ներգրավման ապահովման համար ծերերին տրամադրվող տարբեր տեսակի ծառայություններ և ապրանքներ:

Ներառում է` զինվորականների և պետական հիմնարկությունների աշխատակիցների համար ՝ նախատեսվող կենսաթոշակային ծրագրերը:

Չի ներառում` հաշմանդամության (1012) կամ գործազրկության (1050) պատճառով կենսաթոշակային տարիքից վաղ թողակի անցած տարեց աշխատակիցներին վճարվող թոշակները:

1030 ՀԱՐԱԶԱՏԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԱՆՁԻՆՔ

1031 Հարազատին կորցրած անձինք

- դրամական կամ բնեղեն նպաստների տեսքով տրամադրվող սոցիալական պաշտպանություն հարազատին կորցրած անձանց (օրինակ` այրուն, բաժանված այրուն, զավակներին, թոռներին, ծնողներին կամ այլ հարազատներին),

- նման սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,

- դրամական նպաստներ, օրինակ` հարազատին կորցրած անձանց թոշակներ, մահվան դեպքում տրամադրվող վճարներ, պարբերական կամ միանվագ այլ վճարներ հարազատին կորցրած անձանց,

- բնեղեն նպաստներ, օրինակ՝ հուղարկավորության արարողության ծախսեր, հարազատին կորցրած անձանց տրամադրվող տարբեր տեսակի ծառայություններ և ապրանքներ՝ նրանց մասնակցությունը հասարակական կյանքում հնարավոր դարձնելու համար:

1040 ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐ

1041 Ընտանիքի անդամներ և զավակներ

- դրամական և բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության տրամադրում խնամքի տակ գտնվող զավակներ ունեցող ընտանիքներին,

- նման սոցիալական պաշտպանության ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,

- դրամական նպաստներ, օրինակ` հղիության արձակուրդային վճարներ, զավակի ծնվելուց վճարվող պարգևավճարներ, զավակի խնամքի համար ծնողին վճարվող արձակուրդային վճարներ, ընտանեկան կամ զավակների նպաստներ, այլ պարբերական կամ միանվագ վճարներ՝ ուղղված ընտանիքների աջակցմանը և որոշակի կարիքների հոգման համար անհրաժեշտ ծախսերի հարցով օգնությանը (օրինակ՝ միայնակ ծնողով ընտանիքների կամ հաշմանդամ զավակ ունեցող ընտանիքների),

- բնեղեն նպաստներ, օրինակ` նախադպրոցական տարիքի երեխաներին մեկօրյա կամ մի քանի ժամով տրամադրվող կացարան և սնունդ, օրվա ընթացքում երեխաներին խնամող դայակի վճարման նպատակով ֆինանսական աջակցություն, երեխաներին և ընտանիքներին տրամադրվող մշտական կացարան և սնունդ (մանկատներ, աջակցող ընտանիքներ և այլն), տներում երեխաներին կամ նրանց խնամողներին տրամադրվող ապրանքներ կամ ծառայություններ, ընտանիքներին, երիտասարդներին կամ երեխաներին տրամադրվող տարբեր տեսակի ապրանքներ և ծառայություններ (արձակուրդի և հանգստյան կենտրոններ),

- միանվագ սոցիալական ապահովագրության վճարներ` ՀՀ պաշտպանության և փրկարարական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ու փրկարար ծառայողների ընտանիքներին, ինչպես նաև փոխհատուցում վարժական հավաքների, զինծառայության և փրկարարական ծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների ու փրկարար ծառայողների ընտանիքներին` կապված նրանց հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հետ:

Չի ներառում` ընտանիքի պլանավորման ծառայությունները (0740):

1050 ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ

1051 Գործազրկություն

- դրամական և բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության ապահովում այն անձանց համար, ովքեր ցանկանում և ի վիճակի են աշխատել, սակայն չեն կարող համապատասխան աշխատանք գտնել,

- սոցիալական պաշտպանության նմանօրինակ ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,

- դրամական նպաստներ, այդ թվում` գործազրկության ամբողջական և մասնակի նպաստներ, վաղ տարիքում թոշակի անցնելու կապակցությամբ այն անձանց վճարվող նպաստներ, ովքեր տնտեսական միջոցառումների արդյունքում առաջացած գործազրկության կամ աշխատատեղերի կրճատման հետևանքով թոշակի են անցնում նախքան թոշակի սահմանված տարիքին հասնելը, աշխատուժի այնպիսի խմբերին տրվող նպատակային հատկացումներ, որոնք մասնակցում են իրենց զբաղվածության ներուժի կատարելագործմանն ուղղված ուսումնական ծրագրերի, աշխատանքից ազատման կապակցությամբ վճարվող նպաստներ, գործազուրկներին, հատկապես երկար ժամանակ գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց տրվող այլ պարբերական կամ միանվագ վճարներ,

- բնեղեն նպաստներ, օրինակ` տեղափոխման և վերաբնակեցման գծով հատկացվող վճարներ, աշխատանք չունեցող անձանց համար կազմակերպվող մասնագիտական ուսուցում, աշխատանքը կորցներու վտանգի առջև հայտնված անձանց տրամադրվող աշխատանք կամ վերաորակավորում, գործազուրկ անձանց և նրանց ընտանիքներին տրամադրվող օթևան, սնունդ կամ հագուստ:

Չի ներառում` աշխատանք գտնելու համար տեղափոխվելու ունակության բարձրացման, գործազրկության մակարդակի կրճատման, գործազրկության բարձր մակարդակ ունեցող խոցելի կամ այլ խմբերի զբաղվածության բարելավմանն ուղղված ընդհանուր ծրագրերը կամ համակարգերը (0412), թոշակի անցնելու սահմանված տարիքին հասնելու դեպքում գործազուրկ անձանց վճարվող դրամական և բնեղեն նպաստները (1020):

1060 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

1061 Բնակարանային ապահովում

- բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության ապահովում` ուղղված բնակարանային ապահովման ծախսերը հոգալու հարցում տնային տնտեսությունների աջակցմանը (այս նպաստների շահառուները անցնում են եկամուտների ստուգումներ),

- սոցիալական պաշտպանության նմանօրինակ ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,

- բնեղեն նպաստներ, օրինակ` ժամանակավոր կամ երկարաժամկետ վճարներ` վարձավճարի ծախսերը հոգալու հարցում վարձակալներին աջակցելու, սեփականության իրավունքով բնակարանը զբաղեցնողների ընթացիկ կոմունալ ծախսերը հոգալու հարցում աջակցելու (այսինքն` հիպոթեքային վճարների կամ տոկոսավճարների կատարման հարցում օգնելու) նպատակով, ինչպես նաև ցածրարժեք կամ սոցիալական հիմունքներով բնակարանների տրամադրում:

1070 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

1071 Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)

- դրամական և բնեղեն նպաստների տեսքով սոցիալական պաշտպանության ապահովում այն անձանց համար, ովքեր սոցիալապես մեկուսացված են կամ կանգնած են նման մեկուսացման սպառնալիքի առջև (օրինակ` ընչազուրկներ, ցածր եկամուտներ վաստակողներ, ներգաղթածներ, բնիկներ, փախստականներ, ալկոհոլ և թմրանյութեր չարաշահողներ, հանցավոր բռնությունից տուժածներ և այլն),

- սոցիալական պաշտպանության նմանօրինակ ծրագրերի կառավարում, իրականացում կամ ֆինանսավորում,

- դրամական նպաստներ, այդ թվում` եկամուտների գծով օժանդակություն և դրամական այլ վճարներ ընչազուրկ և խոցելի անձանց` աղքատության կրճտման կամ դժվար իրավիճակներում աջակցելու նպատակով,

- բնեղեն նպաստներ օրինակ` ժամանակավոր կամ մշտական կացարաններ և օթևաններ ընչազուրկ և խոցելի անձանց համար, ալկոհոլ և թմրանյութեր չարաշահողների վերականգնում, խոցելի անձանց օգնելու նպատակով տրամադրվող ծառայություններ և ապրանքներ, այդ թվում` խորհրդատվություն, ցերեկային կացարան, ամենօրյա խնդիրները հոգալու հարցում ցուցաբերվող օգնություն, սնունդ, հագուստ, վառելիք և այլն:

- դրամական վճարներ և փոխհատուցումներ` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, բռնադատված քաղաքացիներ, 25.11.1998թ. ՀՕ-258 օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներ, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ, «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստացող հանդիսացող անձանց:

1080 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ընդհանուր հետազոտական աշխատանքների, կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքների սահմանումները ներկայացվում են (0140) և (0150) խմբերի դասակարգման մեջ:

1081 Սոցիալական պաշտպանության ոլորտում հետազոտական աշխատանքներ

- սոցիալական պաշտպանությանն առնչվող կիրառական հետազոտություններով և փորձարարական նախագծային աշխատանքներով զբաղվող պետական հաստատությունների կառավարում և գործունեություն,

- ոչ պետական հաստատությունների, օրինակ` գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների, կողմից իրականացվող սոցիալական պաշտպանության ոլորտի կիրառական հետազոտությունների և փորձարարական նախագծային աշխատանքների աջակցմանն ուղղված շնորհներ, սուբսիդիաներ:

Չի ներառում` ընդհանուր հետազոտական աշխատանքները (0140):

1090 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)

1091 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

Այնպիսի աշխատանքների վարչարարություն, իրականացում կամ ֆինանսավորում, որոնք ներառում են սոցիալական պաշտպանությանն ուղղված ընդհանուր քաղաքականությունների, ծրագրերի և բյուջեների ձևավորումը, կառավարումը, համակարգումը և հսկողությունը, սոցիալական պաշտպանության ապահովման համար օրենսդրության և ստանդարտների մշակում և կիրարկում, սոցիալական պաշտպանության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության կազմում և տարածում, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների փոխհատուցման ծառայություններ:

1092 Սոցիալական պաշտպանությանը տրամադրող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

Սոցիալական պաշտպանության ոլորտում շինարարությանն ու հիմնանորոգմանն ուղղված ծախսեր, միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրեր, տպագրական և հրատարակչական աշխատանքներ և ծառայություններ, սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման, տեղեկատվական բազայի ստեղծման, վարման և շահագործման աշխատանքներ և ծառայություններ, մեթոդական ձեռնարկների մշակում և սոցիալական ապահովության ոլորտի կադրերի վերապատրաստում, ինչպես նաև հիմնական ծրագրերի կատարմանն ուղեկցող այլ նմանօրինակ աշխատանքների և ծառայությունների իրականացում, ֆինանսավորում, որոնք չեն դասվում (1010)-ից (1080) խմբերում:

1100 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ՀՀ կառավարության, ինչպես նաև համայնքների բյուջեներով նախատեսվող պահուստային ֆոնդեր

Ներառում է` Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդերը

1110 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

1111 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1112 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան