ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
29 փետրվարի 2008 թ. |
N 08-48-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 29.02.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Ալտա Վիպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0484 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 13.02.08 թ. N 08-34-Լ հրամանով, համարել վերացված։
2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Մարշալ Ռիելթի» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Պիկ Ռիելթի» ՓԲ ընկերությանը և «Ռաֆ-Արար» ՍՊ ընկերությանը տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(29.02.2008 թ. հր. N 08-48-Լ)
Հ/Հ | Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավա- բանական անձ (անվանումը և գործու- նեության իրակա- նացման վայրը) |
Բնակու- թյան վայրը, Գտնվելու վայրը |
Լիցեն- զիայի համարը |
Լիցեն- զիան տալու ամսա- թիվը |
Հարկ վճարողի հաշվառ- ման համարը (ՀՎՀՀ) |
Գրանց- ման համարը |
Գործու- նեության տեսակը |
Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործո- ղության ժամկետը |
Տեղեկու- թյուններ գրանցա- մատյանում լիցենզիայի վերաձևա- կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղե- կություն- ներ |
1. | «Ալտա Վիպ» ՍՊԸ | Ք. Երևան, Բաղրամյան 2, բն. 18 | ԱԳ 0484 | 26.03.04 | 00083602 | 484 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կոմիտեի 13.12.08 թ. N 08-34-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված | |
3. | «Մարշալ Ռիելթի» ՍՊԸ | Ք. Երևան, Աբովյան 34ա, բն. 33 | ԱԳ 0749 | 29.12.08 | 01561851 | 745 | ԱԳ Գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
4. | «Պիկ Ռիելթի» ՓԲԸ | Ք. Երևան, Խորենացու 11 | ԱԳ 0750 | 29.12.08 | 02582249 | 746 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
5. | «Ռաֆ-Արար» ՍՊԸ | Ք. Սևան, Նալբանդյան 36/4 | ԱԳ 0751 | 29.12.08 | 08616026 | 747 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |