ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1245-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Պեան» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Պեան» ՍՊԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 18-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000303 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Պեան» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |