«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11708029
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվարի 2008 թ. |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝
հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի 7.2 կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բնակելի շենքերում անկախ գազօգտագործող սարքավորանքների տեղադրման տեղից, հարկավոր է նախատեսել գազոտվածության հսկողության համակարգ՝ գազամատակարարման ավտոմատ անջատմամբ՝ վթարային անջատիչ կափույր միացված այրվող գազերի ազդանշանային սարքին»:
Նախարար՝ |
Վ. Վարդանյան |