«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10016413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 դեկտեմբերի 2016 թ. |
N 43-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 70-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 70-Ն հրամանի հավելվածի 107-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«107. Պետական պատվերի շրջանակներում մեկ երեխային առողջարանային բուժման ուղեգիր կարող է տրամադրվել ոչ ավելի, քան օրացուցային տարին մեկ անգամ: Ուղեգրերի տրամադրման գործընթացում կիրառվում է առաջնահերթության սկզբունքը, ըստ որի նախապատվությունը տրվում է նախկինում առողջարանային բուժում չստացած հաշմանդամ երեխաներին, իսկ նախկինում առողջարանային բուժում չստացած հաշմանդամ երեխաների բացակայության դեպքում` բաշխմանը նախորդող օրացուցային տարվա ընթացքում առողջարանային բուժում չստացած հաշմանդամ երեխաներին:»։
Լ. Ալթունյան |