Գլխավոր տեղեկություն
Համար
N 03/17-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2004-11.12.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.08.01./19(137) Հոդ.297
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2003
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

14 հուլիսի 2003 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12403221

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

23 հունիսի 2003 թվականի
ք. Երևան

N 03/17-Ն

 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 18-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1996 թվականի մարտի 8-ի «Քաղաքացիներից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 140 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1996 թվականի հունիսի 28-ին, պետական գրանցման N 43960013),

բ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1996 թվականի մարտի 8-ի «Ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 140 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1996 թվականի ապրիլի 4-ին, պետական գրանցման N 43960013),

գ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի մարտի 25-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից 1998 թվականի գույքահարկի հաշվարկման և վճարման մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/20 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1998 թվականի ապրիլի 16-ին, պետական գրանցման N 439700106),

դ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի մարտի 25-ի «Ֆիզիկական անձանց շինությունների 1998 թվականի գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/21 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1998 թվականի ապրիլի 16-ին, պետական գրանցման N 439800105),

ե) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի ապրիլի 2-ի «Փոխադրամիջոցներից գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/24 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1998 թվականի ապրիլի 16-ին, պետական գրանցման N 439800103),

զ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի սեպտեմբերի 15-ի «Գույքահարկի արտոնությունների մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/46 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1998 թվականի հոկտեմբերի 5-ին, պետական գրանցման N 439800189),

է) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի հունվարի 19-ի «Գույքահարկի ժամկետային արտոնությունների կիրարկման վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/2 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1999 թվականի փետրվարի 5-ին, պետական գրանցման N 43990022),

ը) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 15-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից շենքերի և շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/17 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1999 թվականի ապրիլի 12-ին, պետական գրանցման N 43990052),

թ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 18-ի «Ֆիզիկական անձանց շենքերի և շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/19 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1999 թվականի ապրիլի 12-ին, պետական գրանցման N 43990053),

ժ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի հունվարի 30-ի «Իրավաբանական անձանց շինությունների 2000-2002 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 02/120 հրամանը (գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2001 թվականի փետրվարի 12-ին, պետական գրանցման N 12401039):


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ե. Զախարյան


ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ
______________
30 հունիսի 2003 թ.

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետի
23 հունիսի 2003 թ. N 03/17-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգը մշակված է` հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքն ու նպատակ ունի պարզաբանել Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարողների կողմից գույքահարկի հաշվարկման ու վճարման հետ կապված հարցերը:

 

Գ Լ ՈՒ Խ I

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐՆ ՈՒ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

 

1. Գույքահարկը օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող` օրենքով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքի համար համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ գույքահարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրինակ 1. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով 1997 թվականից պատկանում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, որը 2001-2002 թվականների ընթացքում չի շահագործվել անսարքության պատճառով: Անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի շահագործման հանգամանքից և տեխնիկական վիճակից` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառումից (գրանցումից) հանելը ֆիզիկական անձը պարտավոր է օրենքով սահմանված չափով և ժամկետներում վճարել տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար հաշվարկված գույքահարկը:

Օրինակ 2. Կազմակերպությանը սեփականության իրավունքով 2000 թվականից պատկանում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոց և արտադրական նշանակության շինություն: Կազմակերպությունը 2003 թվականի ընթացքում գործունեություն չի ծավալել, ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը և արտադրական նշանակության շինությունը չի շահագործել: Անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի և արտադրական նշանակության շինության շահագործման հանգամանքից` կազմակերպությունը պարտավոր է հարկվող օբյեկտ համարվող գույքի համար օրենքով սահմանված չափերով և ժամկետներում հաշվարկել ու վճարել գույքահարկը:

2. Անկախ սույն հրահանգի 1-ին կետում նշված սեփականության իրավունքի առկայությունից` գույքահարկ հաշվարկվում և վճարվում է նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-510-Ն օրենքի համաձայն սեփականության իրավունքի ճանաչում ստացած կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված` բնակելի նշանակության շինության, բազմաբնակարան բնակելի շենքի, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքի, ավտոտնակի, հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունների համար, որոնք անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դեռևս չեն ստացել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում:

Օրինակ 3. Ֆիզիկական անձը 2000 թվականին Երևան քաղաքում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ կառուցել է բնակելի նշանակության շինություն (անհատական բնակելի տուն) և 2003 թվականի ընթացքում այդ շինության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար օրենքով սահմանված կարգով դիմել է անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանում, որն էլ Երևանի քաղաքապետին է ներկայացրել ինքնակամ կառուցված շինության հատակագիծը: Երևանի քաղաքապետի կողմից 2003 թվականին կայացվել է ինքնակամ կառուցված շինության օրինականացման մասին համապատասխան որոշում (շինությունը բավարարել է օրենքով սահմանված` սեփականության իրավունքի ճանաչման հիմքերին), սակայն ֆիզիկական անձը չի դիմել անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի համապատասխան ստորաբաժանում` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման նպատակով: Տվյալ դեպքում, անկախ սեփականության իրավունքի (սեփականության իրավունքը վկայող` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի) առկայությունից, ֆիզիկական անձի համար նշված շինության մասով օրենքով սահմանված կարգով առաջանում են գույքահարկի պարտավորություններ:

Օրինակ 4. Կազմակերպությունը «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքին համապատասխան` ուղղակի վաճառքի միջոցով ձեռք է բերել հասարակական նշանակության շինություն, կնքել է մասնավորեցման պայմանագիր, սակայն չի դիմել անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմին` սեփականության իրավունքի պետական գրանցման համար: Տվյալ դեպքում, անկախ սեփականության իրավունքի (սեփականության իրավունքը վկայող` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի) առկայությունից` կազմակերպության համար նշված շինության մասով օրենքով սահմանված չափով և կարգով առաջանում են գույքահարկի հաշվարկման և վճարման պարտավորություններ:

3. Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարողներ են համարվում`

ա) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպություններն ու դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները (այսուհետ` կազմակերպություններ),

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, անհատ ձեռնարկատերերն ու գյուղացիական տնտեսությունները (այսուհետ` ֆիզիկական անձինք): Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված գյուղացիական տնտեսությունների վրա տարածվում է ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվարկման և վճարման օրենքով սահմանված կարգը:

4. Հայաստանի Հանրապետությունում գույքահարկ վճարողներ չեն համարվում Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները և հիմնարկները:

Պետական ոչ առևտրային կազմակերպությունները սեփականության իրավունքով իրենց պատկանող (հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադիրի կողմից որպես սեփականություն հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ընթացքում ստեղծված և ձեռք բերված) գույքի համար կրում են գույքահարկի պարտավորություններ: Հիմնադրի կողմից պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի համար գույքահարկի պարտավորություններ չեն առաջանում:

Օրինակ 5. Ոչ առևտրային կազմակերպության հիմնադրման ժամանակ (2003 թվականին) պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվել է հասարակական նշանակության շինություն: Հիմնադիրը ոչ առևտրային կազմակերպությանը 2003 թվականին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացրել է նաև արտադրական նշանակության շինություն: Միաժամանակ, 2003 թվականի գործունեության ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Տվյալ դեպքում ոչ առևտրային կազմակերպության համար գույքահարկի պարտավորություններ են առաջանում միայն հիմնադրի կողմից սեփականության իրավունքով հանձնված հասարակական նշանակության շինության և իր գործունեության ընթացքում սեփականության իրավունքով ձեռք բերված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար:

5. Գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում օրենքով սահմանված հարկվող օբյեկտ համարվող շինություններն ու փոխադրամիջոցները: Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների դասակարգումն ըստ նպատակային նշանակության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որոշվում է անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից և արտացոլվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում: Շինությունների, դրանց առանձին մասերի և բաղադրիչների, ինչպես նաև շինությունների նպատակային նշանակության բնութագրումն ու պարզաբանումները տրվում են սահմանված կարգով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի և շինությունների դասակարգմամբ:

Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների (բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության և դրանց կից շինություններ) ըստ ավարտվածության բնութագրման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

(5-րդ կետը լրաց. 19.02.04 N 1-05/4-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ

 

6. Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների հարկման բազան «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքն է (այդ արժեքի չափման միավորը դրամն է): Շինությունների գնահատումը (վերագնահատումը) կատարվում է երեք տարին մեկ անգամ, անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից` գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով: Գնահատված (վերագնահատված) արժեքները հիմք են ընդունվում տվյալ տարվան հաջորդող երեք տարիների համար շինությունների հարկման բազան որոշելու նպատակով` բացառությամբ սույն հրահանգի 7-րդ կետում նշված դեպքերի:

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով շինությունների հարկման բազայի գնահատումն (վերագնահատումն) անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից կատարվում է 2004 թվականին:

Օրինակ 6. Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից 2000 թվականին սեփականության իրավունքով գրանցվել է ֆիզիկական անձի բնակելի նշանակության շինությունը, որը գույքահարկով հարկման նպատակով գնահատվել է 2001 թվականին` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-187 օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով (շինության կադաստրային արժեքը կազմել է 13,4 մլն դրամ): Այդ արժեքը որպես գույքահարկով հարկման բազա հիմք է ընդունվելու տվյալ շինության 2002, 2003 և 2004 թվականների գույքահարկը հաշվարկելու համար: Շինության հաջորդ գնահատումը (վերագնահատումը) պետք է կատարվի 2004 թվականին` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով և նոր կադաստրային արժեքն որպես գույքահարկով հարկման բազա հիմք է ընդունվելու տվյալ շինության 2005, 2006 և 2007 թվականների գույքահարկը հաշվարկելու համար:

7. Նոր առաջացած (գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնում գրանցված տեղեկությունների համեմատությամբ մինչև շինությունների հաջորդ գնահատումն (վերագնահատումն) ընկած ժամանակաշրջանում ավարտվածության աստիճանի, հարկայնության, գործառնական (բնակելի, հասարակական, արտադրական) նշանակության փոփոխություններ կրած և սույն հրահանգի 2-րդ կետում նշված), ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված շինությունների հարկման բազան որոշվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով և հիմք է ընդունվում մինչև շինությունների հաջորդ գնահատումը (վերագնահատումը): Նոր առաջացած շինությունների մասով ընթացիկ հաշվառման վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Եթե գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունը (կամ դրա մի մասը) տարվա ընթացքում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գրանցվում է որպես այլ նշանակության շինություն (բնակելին` հասարակական նշանակության, արտադրականը` բնակելի նշանակության և այլն), ապա տվյալ շինության (դրա մի մասի) գույքահարկը մինչև նոր նշանակության գրանցման ամիսը ներառյալ հաշվարկվում է նախկին նշանակության շինության գույքահարկի հաշվարկման համար սահմանված կարգով, իսկ գրանցման ամսվան հաջորդող ամսվանից սկսած` նոր (վերագրանցված) նշանակության շինության գույքահարկի հաշվարկման համար սահմանված կարգով:

Օրինակ 7. 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սահմանված կարգով գնահատված 20,0 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակելի նշանակության շինությունը 2005 թվականի օգոստոսից կազմակերպությունը սկսել է օգտագործել որպես արտադրական նշանակության շինություն, սակայն օրենքով սահմանված կարգով չի դիմել անշարժ գույքի կադաստր վարող մարմին` շինության նպատակային նշանակության փոփոխման պետական գրանցման համար:

Տվյալ դեպքում, տեղական ինքնակառավարման մարմիններից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացված ընթացիկ հաշվառման վերաբերյալ տեղեկության հիման վրա, արտադրական նշանակության շինությունը որպես նոր առաջացած շինություն կհաշվառվի անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից և կգնահատվի որպես արտադրական նշանակության շինություն:

Եթե հաշվառման ու գնահատման վերաբերյալ այդ տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին ներկայացվեն 2005 թվականի հոկտեմբերին, ապա գնահատված նոր կադաստրային արժեքը հիմք կհանդիսանա շինության 2005 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների, ինչպես նաև 2006 և 2007 թվականների համար արտադրական նշանակության շինությունների համար օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերով գույքահարկի հաշվարկման համար: Իսկ 2005 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը տվյալ շինության գույքահարկը պետք է հաշվարկվի 20.0 մլն դրամ կազմող կադաստրային արժեքից` բնակելի շինությունների համար օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերով:

Օրինակ 8. Ֆիզիկական անձի կողմից 2003 թվականի մարտի 20-ին սեփականության իրավունքով ձեռք բերված այգետնակը «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-187 օրենքի հավելվածով սահմանված կարգով 2001 թվականին գնահատվել է որպես մեկ հարկանի շինություն` 14,0 մլն դրամ կադաստրային արժեքով, որը որպես գույքահարկով հարկման բազա հիմք է ընդունվել այգետնակի 2002, 2003 և 2004 թվականների գույքահարկի հաշվարկման համար:

Սակայն, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ ֆիզիկական անձը 2003 թվականի սեպտեմբերին կառուցել է այգետնակի երկրորդ հարկը և օրենքով սահմանված կարգով դիմել է անշարժ գույքի կադաստր վարող մարմին` սեփականության իրավունքի պետական գրանցման համար: Տվյալ դեպքում, որպես նոր առաջացած շինություն, անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից այն սահմանված կարգով կգնահատվի որպես երկհարկանի այգետնակ և կադաստրային գնահատության արդյունքում ստացված արժեքն արդեն կհանդիսանա գույքահարկով հարկման բազա 2003 թվականի ընթացքում նոր առաջացած շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև դեկտեմբեր ամիսը (ներառյալ), ինչպես նաև 2004 թվականի գույքահարկի հաշվարկման համար:

Նոր կառուցված բնակելի շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև սույն հրահանգի 2-րդ կետում նշված շինություններից բացառապես բնակելի շինությունների գնահատումը «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով կատարվում է 2003 թվականի հունվարի 1-ից սկսած և կադաստրային գնահատության համապատասխան արժեքները հիմք են ընդունվում մինչև շինությունների` օրենքով սահմանված հաջորդ գնահատումը (վերագնահատումը):

Օրինակ 9. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ 2003 թվականի սեպտեմբեր ամսին ֆիզիկական անձը կառուցել է անհատական բնակելի տուն և դիմել է անշարժ գույքի կադաստր վարող մարմին` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար: Տվյալ դեպքում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունը կգնահատվի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով որպես նոր կառուցված բնակելի նշանակության շինություն: Կադաստրային գնահատության արդյունքում ստացված կադաստրային արժեքն արդեն կհանդիսանա գույքահարկով հարկման բազա 2003 թվականի ընթացքում սեփականության իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև դեկտեմբեր ամիսը (ներառյալ), ինչպես նաև 2004 թվականի գույքահարկի հաշվարկման համար:

8. Փոխադրամիջոցների հարկման բազա է հանդիսանում դրանց քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Եթե փոխադրամիջոցի վրա առկա են մեկից ավելի քաշող շարժիչներ, ապա գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Գույքահարկի պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման (սեփականության իրավունքի պետական գրանցման) ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Օրինակ 10. Քաղաքացի Սարգսյանը 2003 թվականի ապրիլի 10-ին օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունը (կամ դրա մի մասը) քաղաքացի Գալստյանին: Օտարված շինության (կամ դրա մի մասի) համար Սարգսյանի 2003 թվականի գույքահարկը հաշվարկվում է մինչև 2003 թվականի մայիսի 1-ը, իսկ Գալստյանի գույքահարկը` 2003 թվականի մայիսի 1-ից սկսած: Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սեփականության իրավունքով գրանցված շինությունները քանդվում կամ վերացվում են, գույքահարկը հաշվարկվում է մինչև շինության քանդման կամ վերացման ամիսը ներառյալ, որի համար հիմք են հանդիսանում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացված տեղեկությունները:

10. Անկախ սույն հրահանգի 9-րդ կետի դրույթներից`

ա) սույն հրահանգի 7-րդ կետում նշված` սեփականության իրավունքի պետական գրանցում չստացած հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար գույքահարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմնին շինությունների հաշվառման ու գնահատման վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սեփականության իրավունքով չգրանցվելու դեպքում նշված հարկվող օբյեկտների համար գույքահարկի պարտավորությունը դադարում է անշարժ գույքի կադաստր վարող մարմնում այդ հարկվող օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումից հանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

բ) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նախկին սեփականատիրոջ (սեփականատերերի) չմարված գույքահարկի պարտավորությունները:

Օրինակ 11. Քաղաքացի Պողոսյանը 2003 թվականի մարտի 24-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցն օտարում է քաղաքացի Վարդանյանին: Պողոսյանի 2003 թվականի գույքահարկը օտարված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար հաշվարկվում է մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը, որը կազմում է 7,5 հազ. դրամ և վճարված չէ: Վարդանյանի գույքահարկը 2003 թվականի ապրիլի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ը կազմում է 22,5 հազ. դրամ: Քանի որ Պողոսյանը տվյալ հարկվող օբյեկտի մասով ունի չմարված գույքահարկի պարտավորություն (7,5 հազ. դրամ), ապա տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2003 թվականի համար հաշվարկված գույքահարկի պարտավորության (22,5 հազ. դրամ) հետ մեկտեղ Վարդանյանին է անցնում նաև Պողոսյանի կողմից չմարված գույքահարկի պարտավորությունը: 2003 թվականին տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար Վարդանյանի գույքահարկի գումարը կկազմի 30,0 հազ. դրամ (7,5 + 22,5 = 30,0):

Օրինակ 12. Քաղաքացի Վանեսյանը 2003 թվականի հունիսի 30-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի նշանակության շինության 1/3 մասն օտարում է քաղաքացի Դավթյանին: Վանեսյանը բնակելի շինության համար ունի գույքահարկի չմարած պարտավորություններ (5000,0 դրամ կազմող 2002 թվականի գույքահարկի գումարը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկված 1583,0 դրամ (5000,0 դրամ x 211օր x 0.15%) կազմող տույժերի գումարը 2003 թվականի հունիսի 30-ի դրությամբ):

Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող շինության համար 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի պարտավորությանը կավելանա Վանեսյանի կողմից չմարված 2195,0 դրամ կազմող գույքահարկի պարտավորությունը (1667,0 դրամ (5000,0 x 1/3) գույքահարկի գումար և 528,0 դրամ (1583,0 դրամ x 1/3) տույժերի գումար):

Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար տվյալ հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանում է այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից:

Օրինակ 13. Կոտայքի մարզի Ակունք համայնքի բնակիչ Մուրադյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող փոխադրամիջոցը 2003 թվականի հուլիսի 26-ին օտարում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի բնակիչ Բաղդասարյանին: Փոխադրամիջոցի 2003 թվականի գույքահարկի տարեկան 7,2 հազ. դրամ կազմող գումարը Մուրադյանի կողմից վճարվել է 2003 թվականի մայիսին` փոխադրամիջոցի տարեկան տեխնիկական զննություն անցկացնելուց առաջ:

Բաղդասարյանի համար տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանում է 2004 թվականի հունվարի 1-ից: Բաղդասարյանի համար տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկը նշված ժամկետից սկսած հաշվարկելու համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցի տեխնիկական անձնագիրը և Մուրադյանին հաշվառող մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքը, որոնք պետք է ներկայացվեն Բաղդասարյանի գրանցման (բնակության) վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին,

գ) գույքահարկով հարկվող օբյեկտի սեփականատեր համարվող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության (ժառանգության) ձևակերպման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի հաշվարկված պարտավորությունները:

Օրինակ 14. 2001 թվականի մարտի 24-ին մահացած Ա. Սարգսյանին պատկանող հարկվող օբյեկտ հանդիսացող շինության գույքահարկի պարտավորությունն այդ օրվա դրությամբ կազմել է 22,8 հազ. դրամ, որը չի վճարվել: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Ա. Սարգսյանի մահվան դեպքում նրա հարկային պարտավորությունները դադարում են: 2004 թվականի հունիսի 20-ին շինությունը սահմանված կարգով սեփականության իրավունքով գրանցվում է Ա. Սարգսյանի ժառանգի` Գ. Սարգսյանի անվամբ: 2004 թվականի հուլիսի 1-ից Գ. Սարգսյանին կանցնի տվյալ շինության 2003 թվականի, ինչպես նաև 2004 թվականի հունվարից մինչև հունիս ամիսը ներառյալ տվյալ շինության համար գույքահարկի պարտավորությունները (ներառյալ` 2003 թվականի դեկտեմբերի 1-ից 2003 թվականի գույքահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի գումարը),

դ) եթե գույքահարկով հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, ապա գույքահարկ վճարողը գույքահարկը հաշվարկում և վճարում է հարկվող օբյեկտն իր տիրապետմանը հանձնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից սկսած: Նշված դեպքերում գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչված անձը մինչև իր օգտին վճռված գույքը փաստացի տիրապետելու ամիսը ներառյալ գույքահարկ չի հաշվարկում և չի վճարում:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

 

11. Գույքահարկ վճարողները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն` ելնելով գույքահարկով հարկման բազայից և օրենքով սահմանված գույքահարկի դրույքաչափերից, հաշվի առնելով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունները: Գույքահարկ վճարողը պարտավոր է գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող` սույն հրահանգում նշված համապատասխան փաստաթղթերը: Եթե գույքահարկով հարկվող օբյեկտի համար սույն հրահանգի 3-րդ գլխով սահմանված կարգով հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի պարտավորության փաստացի ամիսների թիվը պակաս է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվից, ապա տվյալ հարկվող օբյեկտի մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունները հաշվի են առնվում գույքահարկի պարտավորության փաստացի ամիսների թվին համամասնորեն:

12. Կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա եռամսյակը: Գույքահարկ վճարող կազմակերպությունները սույն հրահանգի N 1-ից N 4 հավելվածներում բերված ձևերով գույքահարկի եռամսյակային հաշվարկները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են`

ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար՝ շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների) մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, իսկ Երևան քաղաքից դուրս գտնվող համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների (առանձնացված ըստ համայնքների) համար՝ շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարող կազմակերպություներին հաշվառող մարմին: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շինությունների համար 2004 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը (ներառյալ) գույքահարկի հաշվարկները ներկայացվում են ինչպես շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին, այնպես էլ շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

Օրինակ 15. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Շենգավիթ և Էրեբունի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող թվով չորս շինություններ, ինչպես նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների վարչական սահմաններում գտնվող թվով երկու շինություններ: 2004թ. առաջինից չորրորդ եռամսյակը (ներառյալ) Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Շենգավիթ և Էրեբունի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների (առանձնացված ըստ համայնքների) գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի ինչպես շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին, այնպես էլ՝ շինության գտնվելու վայրի տարածքը սպասարկող համապատասխան հարկային տեսչություն: 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած այդ շինությունների գույքահարկի հաշվարկները կազմակերպությունը պետք է ներկայացնի միայն շինությունների գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին: Գյումրի և Վանաձոր քաղաքների վարչական սահմաններում գտնվող շինությունների գույքահարկի հաշվարկները, մինչև 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, կազմակերպությունը պետք է ներկայացնի միայն շինության գտնվելու վայրի տարածքը սպասարկող համապատասխան հարկային տեսչություն, իսկ 2006 թվականի առաջին եռամսյակից սկսած՝ միայն Գյումրիի և Վանաձորի քաղաքապետարաններ:

 («ա» ենթակետը խմբ. 19.02.04 N 1-05/4-Ն)

բ) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով՝ իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ և իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, իսկ Երևան քաղաքից դուրս պետական գրանցում ստացած (գտնվող) կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրի գույքահարկ վճարող կազմակերպություներին հաշվառող մարմին:

Օրինակ 16. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական սահմաններում պետական գրանցում ստացած կազմակերպությունը հարկային մարմնի կողմից հաշվառված է ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչությունում և գործունեություն է իրականացնում Կոտայքի մարզի Բալահովտի և Կամարիսի համայնքներում: Կազմակերպության փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկը 2004 թվականի առաջինից չորրորդ եռամսյակը (ներառյալ) պետք է ներկայացվի ինչպես Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան, այնպես էլ Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություն: 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած, կազմակերպությունը փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկը պետք է ներկայացնի միայն Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան:

 («բ» ենթակետը խմբ. 19.02.04 N 1-05/4-Ն)

գ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար` կազմակերպության հաշվառման վայրի տարածքը սպասարկող հարկային մարմին:

Օրինակ 17. Կազմակերպությունը, որը հաշվառված է Կապանի հարկային տեսչությունում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» սեփականության իրավունքով ունի հասարակական և արտադրական նշանակության շինություններ, որոնք չեն գտնվում որևէ համայնքի վարչական տարածքում: Այդ շինությունների համար կազմակերպությունը պետք է Կապանի հարկային տեսչություն ներկայացնի գույքահարկի մեկ միասնական հաշվարկ:

13. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն և սույն հրահանգի N 3 և N 4 հավելվածներում բերված ձևերով գույքահարկի տարեկան հաշվարկները կարող են մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնել`

ա) համայնքի տարածքում գտնվող հարկվող օբյեկտ համարվող շինության համար` շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին: Գույքահարկի հաշվարկները ներկայացվում են առանձնացված ըստ համայնքների` յուրաքանչյուր համայնքում գտնվող շինության համար առանձին,

բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հարկվող օբյեկտ համարվող շինության համար` ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) վայրի հարկային տեսչություն,

գ) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար` գույքահարկ վճարողի հաշվառման վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին: Գույքահարկ վճարողի հաշվառման վայրի բացակայության դեպքում հաշվարկները ներկայացվում են նրա հիմնական բնակության վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին: Եթե գույքահարկ վճարողի հաշվառման կամ հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հաշվարկները ներկայացվում են փոխադրամիջոցի գրանցման վայրի գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին:

14. Գույքահարկ վճարողներին ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտի համար գույքահարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի ամբողջ արժեքից (կամ շարժիչի հզորությունից): Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները արտացոլում են սույն հրահանգի N 1-ից N 4 հավելվածներում բերված ձևերով հաշվարկներում, որոնք ներկայացվում են`

ա) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում յուրաքանչյուր համասեփականատիրոջ (գույքահարկ վճարողի) կողմից` իր բաժնի մասով կամ նրանցից մեկի կողմից,

բ) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում մեկ համասեփականատիրոջ (գույքահարկ վճարողի) կողմից: Եթե ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկ վճարող համասեփականատերերից մեկը կազմակերպություն է, ապա հաշվարկը պարտադիր ներկայացվում է կազմակերպության կողմից:

Ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության դեպքում գույքահարկի հաշվարկներում արտացոլվում է գույքահարկով հարկման բազայի և գույքահարկի գումարի ամբողջական մեծությունը: Ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկի պարտավորությունների համար համասեփականատերերը կրում են համապարտ պատասխանատվություն, իսկ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար գույքահարկի գումարը որոշվում է նրա բաժնեմասին համապատասխան:

Օրինակ 18. Բնակելի շինության կադաստրային արժեքը 12,0 մլն դրամ է: Գույքահարկի տարեկան գումարը կազմում է 11100,0 դրամ: Շինությունն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Մարտիրոսյանին և Ղուկասյանին: Մարտիրոսյանի բաժնեմասը կազմում է 60%, իսկ Ղուկասյանինը` 40%: Բաժնեմասերին համապատասխան` Մարտիրոսյանի գույքահարկի տարեկան գումարը կկազմի 6660,0 դրամ, իսկ Ղուկասյանինը` 4440,0 դրամ:

15. Մինչև հարկային մարմինների կողմից գույքահարկ վճարողի մոտ ստուգումների իրականացումը, նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացրած գույքահարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում գույքահարկ վճարողը կարող է գույքահարկ վճարողներին հաշվառող` սույն հրահանգի 12-րդ և 13-րդ կետերում նշված համապատասխան մարմին ներկայացնել սույն հրահանգի N 1-ից N 4 հավելվածներում բերված ձևերով գույքահարկի ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար գույքահարկի պարտավորությունների (այդ թվում` տույժերի) վերահաշվարկ:

Հարկային մարմինների կողմից գույքահարկ վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող գույքահարկի հաշվարկների ճշտում չի իրականացվում (գույքահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում):

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

16. Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2005 թվականի հունվարի 1-ից սկսած շինությունների գույքահարկը հաշվարկում են ելնելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված արժեքներից` օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գույքահարկի դրույքաչափերով, հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը և օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունները:

Կազմակերպությունները 2005 թվականի հունվարի 1-ից սկսած` շինությունների գույքահարկը հաշվարկում են հետևյալ կարգով.

ա) հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գույքահարկը հաշվետու եռամսյակի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Հվճ= [(Շարժ x Դեռ) / 3 x Աթ] - Աեռ

 

որտեղ`

Հվճ - հաշվետու եռամսյակում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շարժ - հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների կադաստրային արժեքն է,

Դեռ - շինությունների գույքահարկի դրույքաչափը հաշվետու եռամսյակի համար, որն ավտոտնակների դեպքում հավասար է 0,05, իսկ հասարակական և արտադրական նշանակության շինությունների դեպքում` 0,075 տոկոսի,

Աթ - հաշվետու եռամսյակում գույքահարկի հաշվարկման համար հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Աեռ - հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների եռամսյակային գումարն է,

բ) հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների գույքահարկը հաշվետու եռամսյակի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Հվճ = [(Շարժ x Դտ) / 12 x Աթ] - Աեռ

 

որտեղ`

Հվճ - հաշվետու եռամսյակում հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շարժ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների կադաստրային արժեքն է,

Դտ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների գույքահարկի տարեկան դրույքաչափն է,

Աթ - հաշվետու եռամսյակում գույքահարկի հաշվարկման համար այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Աեռ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների եռամսյակային գումարն է:

Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2005 թվականի 1-ին եռամսյակից սկսած` հաշվետու եռամսյակների համար շինությունների գույքահարկի հաշվարկները գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված N 3-ում բերված ձևով:

17. Գույքահարկ վճարող կազմակերպությունները շինությունների 2003-2004 թվականների գույքահարկը հաշվարկում են հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքներից` 0,6 տոկոս տարեկան դրույքաչափով` հաշվի առնելով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունները: Եթե շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքը պակաս է տվյալ շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսից, ապա գույքահարկով հարկման բազա է համարվում շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսը:

Օրինակ 19. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում է շինություն, որի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 15000,0 հազ. դրամ, իսկ մնացորդային (հաշվեկշռային) արժեքը` 2500,0 հազ. դրամ: Տվյալ դեպքում շինության համար գույքահարկով հարկման բազա կհանդիսանա 3000,0 հազ. դրամը (15000,0 հազ. դրամ x 20 %):

Կազմակերպությունները 2003-2004 թվականների գույքահարկը հաշվարկում են հետևյալ կարգով`

ա) հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների համար հաշվետու եռամսյակի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Հվճ = (Շմիջ x Դեռ) - Աեռ

 

որտեղ`

Հվճ - հաշվետու եռամսյակում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շմիջ - հաշվետու եռամսյակում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունն է, որը որոշվում է հաշվետու եռամսյակի առաջին ամսվա և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների հանրագումարի կեսի և այդ եռամսյակի մնացած երկու ամիսների առաջին օրերի դրությամբ մնացորդային (հաշվեկշռային) արժեքների գումարը բաժանելով 3-ի,

Դեռ - շինությունների գույքահարկի դրույքաչափը եռամսյակի համար, որը հասարակական և արտադրական նշանակության շինությունների դեպքում հավասար է 0,15, իսկ ավտոտնակների դեպքում` 0,05 տոկոսի,

Աեռ - հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների մասով օրենքով սահմանված արտոնությունների եռամսյակային գումարն է:

Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2003-2004 թվականների հաշվետու եռամսյակների համար հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գույքահարկի հաշվարկները գույքահարկ վճարողներին հաշվառող՝ սույն հրահանգի 12-րդ կետում նշված համապատասխան մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված N 1-ում բերված ձևով:

Օրինակ 20. Մյասնիկյանի հարկային տեսչության կողմից սպասարկվող տարածքում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում են երկու արտադրական նշանակության շինություններ, որոնց մնացորդային (հաշվեկշռային) արժեքների հանրագումարը 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 11100,0 հազ. դրամ (8300,0 + 2800,0), իսկ սկզբնական արժեքների հանրագումարը կազմում է 27000,0 հազ. դրամ (12000,0 +15000,0): 2003 թվականի առաջին եռամսյակի գույքահարկի հաշվարկման համար հունվարի 1-ի դրությամբ շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների հանրագումարը կկազմի 11300,0 հազ. դրամ (երկրորդ շինության համար գույքահարկով հարկման նպատակով հիմք է ընդունվում ոչ թե 2800,0 հազ. դրամը, այլ 3000,0 հազ. դրամը (15000,0 x 20%)), փետրվարի 1-ի դրությամբ` 11265,0 հազ. դրամ, մարտի 1-ի դրությամբ` 11900,0 հազ. դրամ, իսկ ապրիլի 1-ի դրությամբ` 11863,0 հազ. դրամ (շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների փոփոխությունները կապված են կազմակերպության կողմից շինությունների մաշվածության հաշվարկման, ինչպես նաև կապիտալ բնույթի ծախսերը շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքին ավելացնելու հետ): Օրենքով գույքահարկի որևէ արտոնություն սահմանված չէ` Աեռ= 0: 2003 թվականի առաջին եռամսյակի համար շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունը կկազմի` Շմիջ = [(11300,0 + 11863,0): 2 + 11265,0 + 11900,0]: 3 = 11582,2 հազ. դրամ: Արտադրական նշանակության շինությունների համար 2003 թվականի առաջին եռամսյակի վճարման ենթակա գույքահարկի գումարը կկազմի` Հվճ = 11582,2 x 0,15% = 17,4 հազ. դրամ:

 («ա» ենթակետը փոփ. 19.02.04 N 1-05/4-Ն)

բ) հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության 2003-2004 թվականների համար հաշվետու եռամսյակի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Հվճ = (Շմիջ x Դտ) / 4 - Աեռ

 

որտեղ`

 

Հվճ - հաշվետու եռամսյակում հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության համար վճարման ենթակա գույքահարկի գումարն է,

Շմիջ - հաշվետու եռամսյակում հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունն է, որը որոշվում է հաշվետու եռամսյակի առաջին ամսվա և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների հանրագումարի կեսի և այդ եռամսյակի մնացած երկու ամիսների առաջին օրերի դրությամբ մնացորդային (հաշվեկշռային) արժեքների գումարը բաժանելով 3-ի,

Դտ - այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների համար «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տարեկան դրույքաչափն է,

Աեռ - հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների եռամսյակային գումարն է:

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարկվող օբյեկտ համարվող` սույն ենթակետում նշված շինությունների գույքահարկը հաշվարկվում է յուրաքանչյուր շինության համար առանձին: Գույքահարկ վճարող կազմակերպությունները 2003-2004 թվականների հաշվետու եռամսյակների համար հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության գույքահարկի հաշվարկը գույքահարկ վճարողներին հաշվառող՝ սույն հրահանգի 12-րդ կետում նշված համապատասխան մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված N 2-ում բերված ձևով:

Օրինակ 21. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանում է բնակելի շինություն, որի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 50000,0 հազ. դրամ, իսկ մնացորդային (հաշվեկշռային) արժեքները 2003 թվականի երկրորդ եռամսյակում համապատասխանաբար կազմել են ապրիլի 1-ի դրությամբ` 10100,0 հազ. դրամ, մայիսի 1-ի դրությամբ 9900,0 հազ. դրամ, հունիսի 1-ի դրությամբ` 9800,0 հազ. դրամ և հուլիսի 1-ի դրությամբ` 9700,0 հազ. դրամ: Կազմակերպության բնակելի շինության 2003 թվականի երկրորդ եռամսյակի գույքահարկը հաշվարկման համար մայիսի 1-ից սկսած մնացորդային (հաշվեկշռային) արժեքների փոխարեն հիմք է ընդունվում 10000,0 հազ. դրամը (50000,0 հազ. դրամ x 20%): Բնակելի շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունը կկազմի` Շմիջ= [(10100,0 + 10000,0): 2 + 10000,0 + 10000,0]: 3 = 10017,0 հազ. դրամ: Օրենքով գույքահարկի որևէ արտոնություն սահմանված չէ` Աեռ = 0: Բնակելի նշանակության շինությունների համար 2003 թվականի երկրորդ եռամսյակի վճարման ենթակա գույքահարկի գումարը կկազմի` Հվճ= [7,1 + [(10017,0 - 10000,0) x 0,2%]]: 4 = 1,784 հազ. դրամ:

 («բ» ենթակետը փոփ. 19.02.04 N 1-05/4-Ն)

18. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց շինությունների գույքահարկը 2005 թվականի հունվարի 1-ից սկսած, հաշվարկվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված արժեքներից` օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գույքահարկի տարեկան դրույքաչափերով, հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը և օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունները:

19. Գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց շինությունների գույքահարկը 2003-2004 թվականների համար հաշվարկվում է հետևյալ կարգով`

ա) հասարակական և արտադրական նշանակության շինությունների գույքահարկի տարեկան գումարը մետաղական շինությունների համար կազմում է երեք հազար դրամ, իսկ այլ հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` տասը հազար դրամ,

բ) նոր կառուցված բնակելի շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև սույն հրահանգի 2-րդ կետում նշված շինություններից բացառապես բնակելի շինությունների գույքահարկի հաշվարկման համար հիմք են ընդունվում 2003 թվականի հունվարի 1-ից «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքները: Հարկվող օբյեկտ համարվող մնացած շինությունների համար հիմք են ընդունվում մինչև «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը շինությունների համար գործող գնահատման կարգով գնահատված կադաստրային արժեքները: Սույն ենթակետում նշված շինությունների գույքահարկը հաշվարկվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերով:

Օրինակ 22. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան հարկման բազան մինչև «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը շինությունների համար գործող գնահատման կարգին համապատասխան կազմել է 42,0 մլն դրամ: 2004 թվականի սեպտեմբերի 20-ին բնակելի տան մի մասն անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գրանցվում է որպես հասարակական նշանակության շինություն: 2004 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով կատարված գնահատության համաձայն` շինության բնակելի մասի կադաստրային արժեքը կազմում է 12,0 մլն դրամ, իսկ հասարակական մասի կադաստրային արժեքը` 38,0 մլն դրամ: Ֆիզիկական անձի շինության 2004 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ կերպ`

- բնակելի շինության մասով 2004 թվականի առաջին ինն ամիսների համար` 96825,0 դրամ (127,1 հազ. դրամ + (42,0 մլն դրամ - 40 մլն դրամ) x 1,0%) x 9 /12 = 96825,0 դրամ),

- բնակելի շինության մասով 2004 թվականի վերջին երեք ամիսների համար` 2775,0 դրամ (7,1 հազ. դրամ + (12 մլն դրամ - 10 մլն դրամ) x 0.2%) x 3 /12 = 2775,0 դրամ),

- հասարակական նշանակության շինության մասով 2004 թվականի վերջին երեք ամիսների համար` 2500,0 դրամ (10000,0 x 3 /12 = 2500,0 դրամ):

Ֆիզիկական անձի շինության 2004 թվականի գույքահարկը կկազմի 102100,0 դրամ (96825,0 + 2775,0 + 2500,0):

 

Գ Լ ՈՒ Խ  VI

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

20. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Գգ=[(Շհ x ԴՏ) + (Շհ - 150) x 1000] x Վգ /12 x Աթ - Ա

 

որտեղ`

Գգ - գույքահարկի գումարը,

Շհ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ): Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում Շհ-ն ձիաուժերով ստանալու համար կիլովատտերով արտահայտված հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,

ԴՏ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի հաշվարկման համար օրենքով սահմանված տարեկան դրույքաչափը,

հ - 150) x 1000 գումարելին - բանաձևում հաշվի է առնվում միայն մինչև 10 նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների գույքահարկը հաշվարկելիս և միայն այն դեպքերում, երբ տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը 151 և ավել ձիաուժ է,

Վգ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի վաղեմության ժամկետի գործակիցը, որը հավասար է.

1-3-րդ տարիների համար` 1

4-րդ տարվա համար` 0,9

5-րդ տարվա համար` 0,8

6-րդ տարվա համար` 0,7

7-րդ տարվա համար` 0,6

8-րդ տարվանից սկսած մինչև տվյալ փոխադրամիջոցի`

գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող

ժամանակահատվածի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար - 0,5,

Աթ - հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ա - հարկվող օբյեկտ համարվող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարն է` հաշվետու ժամանակաշրջանի համար:

Օրինակ 23. Մինչև 10 նստատեղ ունեցող (մարդատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը թողարկվել է 1996 թվականի դեկտեմբեր ամսին: Ըստ վաղեմության ժամկետի` տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկը կհաշվարկվի հետևյալ կարգով.

1996, 1997 և 1998 թվականներին (անկախ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման ամսաթվից) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի գումարը կհաշվարկվի 100 տոկոսով,

1999-ից 2003 թվականներին յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հարկի գումարը կպակասեցվի ամբողջական հարկի գումարի 10 տոկոսի չափով, այսպես`

- 1999 թվականի համար հարկի գումարը կկազմի ամբողջական հարկի գումարի 90 տոկոսը,

- 2000 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 80 տոկոսը,

- 2001 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 70 տոկոսը,

- 2002 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 60 տոկոսը,

- 2003 թվականի համար` ամբողջական հարկի գումարի 50 տոկոսը,

- 2004 թվականից սկսած մինչև տվյալ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող ամբողջ ժամանակահատվածի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի տարեկան գումարը կհաշվարկվի ամբողջական հարկի գումարի 50 տոկոսի չափով:

Օրինակ 24. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը (BMW-525 մակնիշի ավտոմեքենան) թողարկվել է 1998 թվականին, ունի 5 նստատեղ, իսկ քաշող շարժիչի հզորությունը 132 կիլովատտ է: 2003 թվականին գույքահարկի հաշվարկման համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը` Աթ =12: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով օրենքով գույքահարկի արտոնություններ սահմանված չեն` Ա=0: Տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի 2003 թվականի գույքահարկը կհաշվարկվի հետևյալ կերպ`

Շհ = 132 x 1,36= 179,52 ձիաուժ,

Գգ = [(179,52 x 300,0 դրամ) + (179,52 - 150) x 1000,0 դրամ] x 0,7/12 x 12 = 58363,2 դրամ:

Իսկ եթե մեքենայի քաշող շարժիչի հզորությունը լիներ 110 կիլովատտ, ապա`

Շհ = 110 x 1,36= 149,6 ձիաուժ,

Գգ =[(149,6 x 300,0 դրամ)] x 0,7/12 x 12 = 31416,0 դրամ:

Օրինակ 25. Կազմակերպությունը 2003 թվականի հունիսի 15-ին ձեռք է բերել 1998 թվականի արտադրության, մինչև 10 նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, որի քաշող շարժիչի հզորությունը 180 ձիաուժ է: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով օրենքով գույքահարկի արտոնություններ սահմանված չեն` Ա=0: Տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2003 թվականի երրորդ եռամսյակի գույքահարկը կհաշվարկվի հետևյալ կերպ.

Գգ =[(180 x 300,0 դրամ) + (180 -150) x 1000,0 դրամ] x 0,7/12 x 3 = 14700,0 դրամ:

Եթե կազմակերպությունը 2003 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարի ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, ապա տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի 2003 թվականի չորրորդ եռամսյակի գույքահարկը կհաշվարկվի հետևյալ կերպ`

Գգ=[(180 x 300,0 դրամ) + (180 -150) x 1000,0 դրամ] x 0,7/12 x 2 = 9800,0 դրամ:

21. Մոտոցիկլետների և ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Գգ = (Շհ x ԴՏ) /12 x Աթ - Ա

 

որտեղ`

Գգ - գույքահարկի գումարը,

Շհ - մոտոցիկլետի կամ ջրային փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ): Մոտոցիկլետի կամ ջրային փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը կիլովատտերով արտահայտված լինելու դեպքում Շհ-ն ձիաուժերով ստանալու համար կիլովատտերով արտահայտված հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,

ԴՏ - մոտոցիկլետի կամ ջրային փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկման համար օրենքով սահմանված տարեկան դրույքաչափը,

Աթ- հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար մոտոցիկլետի կամ ջրային փոխադրամիջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,

Ա - հարկվող օբյեկտ համարվող մոտոցիկլետի կամ ջրային փոխադրամիջոցի մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարն է` հաշվետու ժամանակաշրջանի համար:

Օրինակ 26. Ֆիզիկական անձը 2003 թվականի հուլիսին սեփականության իրավունքով ձեռք է բերել ջրային փոխադրամիջոց, որի քաշող շարժիչի հզորությունը 120 ձիաուժ է: Գույքահարկի հաշվարկման համար տարեկան դրույքաչափը յուրաքանչյուր ձիաուժի համար սահմանված է 150,0 դրամ: Ջրային փոխադրամիջոցի մասով օրենքով գույքահարկի արտոնություններ սահմանված չեն` Աեռ=0: 2003 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար տվյալ ջրային փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կկազմի` 7500,0 դրամ (120 x 150,0 դրամ) /12 x 5):

Գույքահարկ վճարողները հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկը գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված N 4-ում բերված ձևով:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

22. Գույքահարկի հաշվարկված գումարները կազմակերպությունները սույն հրահանգի 23-րդ կետով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը ներառյալ:

Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սույն հրահանգի 24-րդ կետով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ սույն հրահանգի 26-րդ կետով սահմանված դեպքի:

23. Կազմակերպությունները հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների համար հաշվարկված գույքահարկի գումարները վճարում են`

ա) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե:

Օրինակ 27. Կազմակերպության գտնվելու վայրն է Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի 75 շենքը, սակայն կազմակերպությունը հաշվառված է Երևան քաղաքի տարածքում գտնվող համապատասխան հարկային տեսչությունում: Տվյալ դեպքում կազմակերպությունը փոխադրամիջոցների գույքահարկի եռամսյակային հաշվարկները ներկայացնում է Աբովյան քաղաքի տարածքը սպասարկող հարկային տեսչություն և գույքահարկի հաշվարկված գումարները վճարում է Աբովյան քաղաքի բյուջե:

24. Ֆիզիկական անձինք հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների համար գույքահարկը վճարում են`

ա) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում ֆիզիկական անձը գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձը հաշվառված (գրանցված) չէ Հայաստանի Հանրապետության տարածքում և հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Օրինակ 28. Քաղաքացի Գրիգորյանը հաշվառված (գրանցված) է Կենտրոն համայնքում: Անկախ այն հանգամանքից, թե Գրիգորյանի գրանցման կոնկրետ հասցեն որ հարկային տեսչության կողմից է սպասարկվում` Գրիգորյանը հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար գույքահարկի գումարը վճարում է Կենտրոն համայնքի բյուջե:

Օրինակ 29. Վրաստանի քաղաքացի Պողոսյանը Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված (գրանցված) չէ, բայց հիմնական բնակվում է Արաբկիրի համայնքում: Տվյալ դեպքում փոխադրամիջոցի սեփականատեր համարվող Պողոսյանը գույքահարկի հաշվարկած տարեկան գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի` Արաբկիր համայնքի բյուջե:

Օրինակ 30. Ֆիզիկական անձը գրանցված չէ Հայաստանի Հանրապետության տարածքում և հիմնական բնակության վայրը հանրապետությունից դուրս է (քաղաք Մոսկվա), իսկ սեփականության իրավունքով նրան պատկանող ավտոմեքենան (ՎԱԶ 2121) գրանցված է Հայաստանի Հանրապետության տարածքում (Երևան, Ավան համայնք): Տվյալ դեպքում ֆիզիկական անձի փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկված տարեկան գումարը վճարվում է փոխադրամիջոցի գրանցման վայրի` Ավան համայնքի բյուջե:

25. Եթե գույքահարկով հարկվող օբյեկտի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը ծագում է գույքահարկի վճարման ժամկետին (դեկտեմբերի 1-ին) անմիջապես նախորդող (նոյեմբեր) ամսվա ընթացքում, ապա գույքահարկի գծով տվյալ տարվա հարկային պարտավորությունն ավելանում է ֆիզիկական անձի հաջորդ տարվա հարկային պարտավորությանը, որի վճարման ժամկետ է հանդիսանում հաջորդ տարվա գույքահարկի վճարման ժամկետը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձին են անցնում գույքահարկով հարկվող օբյեկտի համար գույքահարկի գծով չմարված հարկային պարտավորությունները: Այս դեպքում նոր սեփականատեր համարվող ֆիզիկական անձը սեփականության իրավունքի ձեռքբերման պահի դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով իրեն անցած հարկային պարտավորությունները կատարում է մինչև տվյալ տարվա գույքահարկի վճարման ժամկետը:

Օրինակ 31. Քաղաքացի Պողոսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը 2003 թվականի նոյեմբերի 20-ին օտարում է քաղաքացի Վարդումյանին: Պողոսյանի համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով 2003 թվականի գույքահարկը մինչև 2003 թվականի դեկտեմբերի 1-ը, ենթադրենք կազմում է 5500,0 դրամ և վճարված չէ: Վարդումյանը ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գծով գույքահարկ վճարող է հանդիսանում սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսից` դեկտեմբեր 1-ից, իսկ տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկը 2003 թվականի դեկտեմբեր ամսվա համար, ենթադրենք կազմում է 500,0 դրամ: Քանի որ Պողոսյանը տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով ունի չմարված հարկային պարտավորություն, ապա Վարդումյանի համար 2003 թվականի գույքահարկի գծով պարտավորությունը կկազմի 5500,0 դրամ` 2003 թվականի դեկտեմբերի 1-ի վճարման ժամկետով, իսկ 2003 թվականի դեկտեմբեր ամսվա գույքահարկի գումարը (500,0 դրամ) կավելանա 2004 թվականի գույքահարկի գծով հաշվարկվելիք պարտավորությանը, որի վճարման ժամկետ է հանդիսանում 2004 թվականի դեկտեմբերի 1-ը:

26. Ֆիզիկական անձինք, տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցների տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող տեղեկանքը տրամադրվում է գույքահարկ վճարողներին հաշվառող մարմնի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով գույքահարկի հաշվարկման հայտ ներկայացրած և ֆիզիկական անձանց փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկներն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմնի կամ համապատասխան հարկային տեսչության կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. Գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գծային ինժեներատրանսպորտային շինությունները (եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում): Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի` գծային ինժեներատրանսպորտային շինություններ են համարվում ավտոմոբիլային ճանապարհները, երկաթուղիները, կամուրջները և խողովակները, ավտոմոբիլային և երկաթուղային թունելները, հիդրոտեխնիկական թունելները, արդյունաբերական տրանսպորտը (մոնոռելս, կոնվեյերային տրանսպորտ, խողովակաշարային-կոնտենյերային), ճոպանուղիները, վերելակները, քաղաքային էլեկտրատրանսպորտային ուղիները (տրամվայ, տրոլեյբուս), գազամատակարարման, նավթամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման ցանցերը, կոյուղու կոլեկտորները, մելիորատիվ ցանցերը, մայրուղային խողովակաշարերը, որոնք ամրագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերում`

ՀՀՇՆ IV - 11.05.01-96. «Երկաթուղիներ 1520 մմ ռելսամիջի»,

ՀՀՇՆ IV - 11.05.02-99. «Ավտոմոբիլային ճանապարհներ»,

ՀՀՇՆ IV - 11.05.04-97. «Թունելներ երկաթուղային և ավտոճանապարհային»,

ՍՆիՊ 2.04.01-85. «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի» (կատարված են փոփոխություններ N 1, 2),

ՍՆիՊ 2.04.02-84. «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ»,

ՍՆիՊ 2.04.03-85. «Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» (կատարված են փոփոխություններ N 1, 2),

ՍՆիՊ 2.04.07-86. «Ջերմային ցանցեր»

ՍՆիՊ 2.04.08-87. «Գազամատակարարում» (կատարված են փոփոխություններ N 1, 2, 3),

ՍՆիՊ 2.05.03-84. «Կամուրջներ և խողովակներ»,

ՍՆիՊ 2.05.06-85. «Մայրուղային խողովակաշարեր» (կատարված են փոփոխություններ N 1, 2, 3),

ՍՆիՊ 2.05.07-91. «Արդյունաբերական տրանսպորտ»,

ՍՆիՊ 2.05.09- 90. «Տրամվայի և տրոլեյբուսի գծեր»,

ՍՆիՊ 2.05.13-90. «Նավթամթերքաուղիներ` քաղաքների և այլ բնակավայրերի տարածքներով անցկացվող»,

ՍՆիՊ 2.06.03-85. «Մելիորատիվ համակարգեր և կառույցներ»,

ՍՆիՊ 2.06.09-84. «Թունելներ հիդրոտեխնիկական»,

ՍՆիՊ 2.09.02-85. «Արտադրական շենքեր»,

ՍՆիՊ 2.09.03-85. «Արդյունաբերական ձեռնարկությունների կառուցվածքներ»:

28. Գույքահարկից ազատվում են ջրամբարները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական ՍՆիՊ 2.06.01-86. «Հիդրոտեխնիկական կառույցներ. Նախագծման հիմնական դրույթներ (կատարված է փոփոխություն N 1)» նորմերին համապատասխան` ջրամբարներ են համարվում գրունտային ջրամբարները, բետոնե և երկաթբետոնե ջրամբարները, ջրավազանները, ջրառման շինությունները և պարզարանները, ռեզերվուարները:

29. Գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկվող օբյեկտ համարվող շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

30. Գույքահարկից ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար գույքահարկի արտոնության կիրառման (տրամադրման) նպատակով`

ա) եթե անձն ամուսնացած է եղել, ունեցել է իր (կամ ամուսնու) անվամբ սեփականության իրավունքով հաշվառված հարկվող օբյեկտ համարվող գույք (շինություն, փոխադրամիջոց), սակայն երեխաներ չի ունեցել, ապա ամուսինը այդ անձի կամ իր անվամբ հաշվառված հարկվող օբյեկտի գծով արտոնություն ստանալու համար գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին պետք է ներկայացնի ամուսնության վկայականի պատճենը և տեղեկանք ընտանիքի կազմի մասին,

բ) եթե անձն ամուսնացած է եղել, չի ունեցել իր (կամ ամուսնու) անվամբ սեփականության իրավունքով հաշվառված հարկվող օբյեկտ համարվող գույք, չի ունեցել երեխաներ (կամ ամուսնացած չի եղել), բայց ծնողներն ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույք, ապա ծնողները գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են ներկայացնում անձի հետ իրենց ազգակցական կապի վերաբերյալ համապատասխան տեղեկանք,

գ) եթե անձն ամուսնացած է եղել, չի ունեցել երեխաներ, սակայն իր (կամ ամուսնու), ինչպես նաև ծնողների անվամբ սեփականության իրավունքով հաշվառված է հարկվող օբյեկտ համարվող գույք, ապա ամուսինը և ծնողները գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են ներկայացում սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված փաստաթղթերը,

դ) եթե անձն ամուսնացած է եղել և ունի երեխա (երեխաներ), ապա սույն կետով սահմանված արտոնությունը գործում է մինչև անձի զավակներից մեկի 18 տարին լրանալը: Այս դեպքում արտոնության կիրառման (տրամադրման) նպատակով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են ներկայացվում անձի և նրա ծնողների ընտանիքի կազմի մասին տեղեկանք (անձի նկատմամբ ազգակցական կապի նշումով), ինչպես նաև երեխաներից ավագի ծննդյան վկայականի պատճենը,

ե) սույն կետի «ա»-ից «դ» ենթակետերում նշված փաստաթղթերի հետ միասին գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին պարտադիր ներկայացվում է նաև անձի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված համարվելու վերաբերյալ տեղեկանքը, որն այդ անձանց ընտանիքի անդամներին տրամադրում են պետական կառավարման համապատասխան մարմինները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը:

Անձի ամուսնու համար սույն կետում նշված արտոնությունը սահմանված կարգով դադարում է նրա ամուսնանալու դեպքում:

31. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի զինծառայողները, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները, ինչպես նաև այդ հաստատություններն ավարտած և հետուսումնական պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողները`

ա) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով,

բ) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում` հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով,

գ) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:

Սույն կետում նշված արտոնության կիրառման (տրամադրման) համար հիմք է հանդիսանում պետական կառավարման համապատասխան մարմնի (ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի վարչության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի աշխատակազմի գրասենյակի, զինկոմիսարիատների) կողմից տրված տեղեկանքը, ուր պարտադիր նշվում է ծառայության տեսակը (պարտադիր ժամկետային), ինչպես նաև ծառայության ժամկետը (սկիզբը և ավարտը), որը շարքային կազմի համար 24 ամիս է, առաջին խմբի պահեստազորի սպաների համար` 2-ից 3 տարի, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների համար` 20 տարի (ներառյալ` ուսման ժամկետը), իսկ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և հետուսումնական պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար` նաև ռազմաուսումնական հաստատությունից ստացած դիպլոմի պատճենը:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկի արտոնության կիրառման (տրամադրման) համար գույքի գտնվելու վայրը սպասարկող (փոխադրամիջոցների դեպքում` գույքահարկի հաշվարկների ներկայացման համար սահմանված) գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին է ներկայացվում պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանքը, դիպլոմի պատճենը, սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը (որտեղ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասի չափը), իսկ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար` բնակության վայրի կենսաթոշակային ապահովագրության տարածքային մարմնի կողմից տրված կենսաթոշակի գրքույկը կամ բժկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը):

Սույն կետով սահմանված արտոնությունը դադարում է գործել, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման:

32. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են գործել «Գույքահարկի մասին» 1995 թվականի փետրվարի 3-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-129 օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերությամբ շինությունների գծով սահմանված և մինչև 1998 թվականի հունվարի 31-ը («Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-187 օրենքի ուժի մեջ մտնելը) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին վերապահված ժամկետային արտոնությունները` մինչև դրանց ժամկետի ավարտը (երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար` մինչև այն տարվա ավարտը, որի ընթացքում լրանում է այդ երեխաների 18 տարին, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների համար` 24 տարին):

Սույն կետում նշված արտոնության կիրառման (տրամադրման) նպատակով երկկողմանի ծնողազուրկ երեխաներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող յուրաքանչյուր շինության մասով հարկման բազան նվազեցվում է գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, որից հետո գույքահարկի հաշվարկը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

Օրինակ 32. 20 տարեկան դարձած երկկողմանի ծնողազուրկ Մարտիրոսյանին (ուսանող) սեփականության իրավունքով պատկանում է բնակարան, որի կադաստրային արժեքը կազմում է 5,0 մլն դրամ: Հաշվի առնելով, որ 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի հաշվարկային մեծությունը 1000,0 դրամ է, բնակարանի գույքահարկը 2003 թվականի համար կկազմի 1100,0 դրամ [(5,0 մլն դրամ -1,0 մլն դրամ - 3 մլն դրամ) x 0,1% + 100 դրամ]:

Օրինակ 33. 1986 թվականի օգոստոսի 5-ին ծնված, երկկողմանի ծնողազուրկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան, որի արժեքը կազմում է 12,0 մլն դրամ: 2003, ինչպես նաև 2004 թվականի համար գույքահարկի տարեկան գումարը կկազմի 9100,0 դրամ [(12,0 մլն դրամ - 1,0 մլն դրամ - 10 մլն դրամ) x 0.2% + 7100,0 դրամ]:

Եթե Պետրոսյանը 2005 թվականին սովորող կամ ուսանող չհանդիսանա, այդ թվականից սկսած շինության գույքահարկը կհաշվարկվի օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Սույն կետում նշված արտոնության կիրառման (տրամադրման) նպատակով շինության գտնվելու վայրի գույքահարկ վճարողների հաշվառող մարմին է ներկայացվում կենսաթոշակային ապահովագրության տարածքային մարմինների կողմից երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամողին տրված երկկողմանի ծնողազուրկի կենսաթոշակի վկայականի պատճենը կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանքը, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների համար` նաև ուսման վայրից տեղեկանքը:

 

Հավելված N 1
«Գույքահարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ

 

Գ ՈՒ Յ Ք Ա Հ Ա Ր Կ Ի  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Փաստաթղթի հերթական համարը

 

N ____________________

(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)
 

 

ՀՎՀՀ [1]                
Կազմակերպության անվանումը [2]  
Կազմակերպության գտնվելու վայրի հասցեն [3]  
Հեռախոսահամարը [4]  
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [5]  
Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը [6]    
Չափի միավոր հազար դրամ, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ

 

 [1] տողում նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը,

 [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,

 [3] տողում նշվում է կազմակերպության գտնվելու վայրի հասցեն,

 [4] տողում նշվում է կազմակերպության աշխատանքային հեռախոսահամարը,

 [5] տողում նշվում է հաշվառող մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը,

 [6] տողում նշվում է 2003 և 2004 թվականների այն հաշվետու եռամսյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն եռամսյակը), որի համար ներկայացվում է հաշվարկը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը).

 

Շինության տեսակը (հասարակական նշանակության շինություն,
արտադրական նշանակության շինություն, ավտոտնակ)      [7]
Շինության հասցեն
[8]
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   

 

Շինությունների գտնվելու վայրի հաշվառող մարմին [9]  

 

 [7] սյունակի տողերում նշվում են նույն համայնքի և նույն հարկային տեսչության կողմից սպասարկվող տարածքում կամ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինության տեսակը (հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն, ավտոտնակ),

 [8] սյունակում նշվում համապատասխան շինությունների գտնվելու վայրի հասցեները և հեռախոսահամարները,

 [9] տողում նշվում է [7] սյունակում նշված շինությունների գտնվելու վայրի տարածքը սպասարկող հարկային տեսչության և (կամ) շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը,

 Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների համար կազմակերպության հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացվում է առանձին հաշվարկ,

 Յուրաքանչյուր համայնքի տարածքում գտնվող շինությունների (հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների) համար ներկայացվում է առանձին հաշվարկ,

 Եթե համայնքի տարածքը սպասարկվում է մեկից ավելի հարկային տեսչությունների կողմից, ապա յուրաքանչյուր հարկային տեսչության կողմից սպասարկվող տարածքում գտնվող շինությունների (հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների) համար համապատասխան հարկային տեսչություն է ներկայացվում առանձին հաշվարկ.

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԸ Հասարակական,
արտադրական
նշանակության
շինություններ
ավտոտնակներ

Շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքներն առ՝

01........................200...թ.

[10] [11]
01........................200...թ. [12] [13]
01........................200...թ. [14] [15]
01........................200...թ. [16] [17]
Հաշվետու եռամսյակում շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունը [18] [19]
Գույքահարկի եռամսյակային դրույքաչափը (տոկոսներով) [20] 0,15 [21] 0,05
Հաշվարկված գույքահարկի եռամսյակային գումարը [22] [23]
Գույքահարկի գծով գումարային արտոնությունները [24] [25]
Հաշվետու եռամսյակի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը [26]

 

 [10], [12], [14] և [16] վանդակներում լրացվում են հասարակական և արտադրական նշանակության շինությունների, իսկ [11], [13], [15] և [17] վանդակներում՝ ավտոտնակների մնացորդային (հաշվեկշռային) արժեքները՝ համապատասխանաբար հաշվետու եռամսյակի 1-ին, 2-րդ, 3-րդ ամիսների և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ,

 [18] և [19] վանդակներում լրացվում են հաշվետու եռամսյակում շինությունների մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունները, հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար՝ [18]=[([10]+[16]):2+ [12] + [14]]:3, իսկ ավտոտնակների համար՝ [19]=[([11]+[17]):2+ [13] + [15]]:3,

 [22] և [23] վանդակներում լրացվում են գույքահարկի հաշվարկված գումարները հաշվետու եռամսյակի համար (առանց օրենքով սահմանված արտոնությունների), հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար՝ [22]=[18]x[20]:100, իսկ ավտոտնակների համար` [23]= [19]x[21]:100,

 [24] և [25] վանդակներում լրացվում են օրենքով սահմանված արտոնությունների համապատասխան գումարները՝ հաշվետու եռամսյակի համար,

 [26] վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը՝ [26]=([22]+[23]) - ([24]+[25]), իսկ արտոնությունների բացակայության դեպքում՝ [26]= [22]+[23].

 

Գույքահարկի գծով ժամկետային արտոնությունները [27]  

 

 [27] տողում օրենքով սահմանված կարգով ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում լրացվում է վճարման ենթակա գույքահարկի գումարի հետաձգման վերջին ժամկետը,

 Գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների առկայության դեպքում հաշվարկի հետ ներկայացվում է նաև արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ պատճենը).

 

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ [28]
Ընդհանուր սեփականություն հանդիսացող շինության տեսակը և հասցեն համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը) համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (բնակության հասցեն) համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բաժնեմասի չափը
         
         
         
         
         

 

 [28] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Գլխավոր հաշվապահ
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

(Հավելված N1 փոփ., լրաց. 19.02.04 N 1-05/4-Ն, խմբ. 20.09.04 N 1-05/12-Ն )

 

 

Հավելված N 2
«Գույքահարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ՇԻՆՈՒԹՅԱՆ

 

Գ ՈՒ Յ Ք Ա Հ Ա Ր Կ Ի  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Փաստաթղթի հերթական համարը

 

N ____________________

(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)
 

 

ՀՎՀՀ [1]                
Կազմակերպության անվանումը [2]  
Կազմակերպության գտնվելու վայրի հասցեն [3]  
Հեռախոսահամարը [4]  
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [5]  
Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը [6]    
Չափի միավոր հազար դրամ, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ

 

 [1] տողում նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը,

 [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,

 [3] տողում նշվում է կազմակերպության գտնվելու վայրի հասցեն,

 [4] տողում նշվում է կազմակերպության աշխատանքային հեռախոսահամարը,

 [5] տողում նշվում է հաշվառող մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը,

 [6] տողում նշվում է 2003 և 2004 թվականների այն հաշվետու եռամսյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն եռամսյակը), որի համար ներկայացվում է հաշվարկը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը).

 

Հարկվող օբյեկտ համարվող շինության անվանումը,
գտնվելու վայրի հասցեն, հեռախոսահամարը      [7]
 
Շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին   [8]  

 

 [7] տողում նշվում Է գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինության տեսակն ըստ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, շինության գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը,

 [8] տողում նշվում է շինության գտնվելու վայրի տարածքը սպասարկող հարկային տեսչության և (կամ) շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը,

 Յուրաքանչյուր շինության համար լրացվում է առանձին հաշվարկ,

 Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների համար կազմակերպության հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացվում է առանձին հաշվարկ.

 

Շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքներն առ՝

01.......................200...թ.

[9]
01.......................200...թ. [10]
01.......................200...թ. [11]
01...................... 200...թ. [12]
Հաշվետու եռամսյակում շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունը [13]
Հաշվարկված գույքահարկի եռամսյակային գումարը [14]
Գույքահարկի գծով գումարային արտոնությունները [15]
Հաշվետու եռամսյակի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը [16]

 

 [9], [10], [11] և [12] վանդակներում լրացվում են շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքները՝ համապատասխանաբար հաշվետու եռամսյակի 1-ին, 2-րդ, 3-րդ ամիսների և այդ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին օրերի դրությամբ,

 [13] տողում լրացվում է հաշվետու եռամսյակում շինության մնացորդային (հաշվեկշռային) արժեքների միջին ժամանակագրական մեծությունը՝ [([9] + [12]):2 + [10] + [11]]: 3,

 [14] տողում լրացվում է գույքահարկի եռամսյակային գումարը, որը որոշվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գույքահարկի տարեկան դրույքաչափերով հաշվարկված գումարի (առանց գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների) 1/4-ի չափով,

 [15] տողում լրացվում է օրենքով սահմանված արտոնության համապատասխան գումարը՝ հաշվետու եռամսյակի համար,

 [16] տողում լրացվում է հաշվետու եռամսյակի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը ([14]-[15]).

 

Գույքահարկի գծով ժամկետային արտոնությունները [17]  

 

 [17] տողում օրենքով սահմանված կարգով ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում լրացվում է վճարման ենթակա գույքահարկի գումարի հետաձգման վերջին ժամկետը,

 Գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների առկայության դեպքում հաշվարկի հետ ներկայացվում է նաև արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ պատճենը).

 

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ [18]
Ընդհանուր սեփականություն հանդիսացող շինության տեսակը և հասցեն համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը) համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (բնակության հասցեն) համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բաժնեմասի չափը
         
         
         
         
         

 

 [18] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր:

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Գլխավոր հաշվապահ
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

(Հավելված N2 փոփ., լրաց. 19.02.04 N 1-05/4-Ն, խմբ. 20.09.04 N 1-05/12-Ն )

 

 

Հավելված N 3
«Գույքահարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

Շ Ի Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ի

Գ ՈՒ Յ Ք Ա Հ Ա Ր Կ Ի  Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Փաստաթղթի հերթական համարը

 

N ____________________

(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)
 

 

ՀՎՀՀ [1]
               
Կազմակերպության անվանումը [2]  
Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը [3]  
Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը [3Ա]                    
Կազմակերպության գտնվելու վայրի (ֆիզիկական անձի բնակության վայրի) հասցեն [4]  
Հեռախոսահամարը [5]  
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [6]  
Հաշվառող մարմնի անվանումը [7]  
Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը [8]    
Չափի միավոր հազար դրամ, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ

 

 [1] տողում նշվում է հաշվառող մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը,

 [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,

 [3] տողում նշվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը,

 [3Ա] տողում նշվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը,

 [4] տողում նշվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրի (բնակության վայրի) հասցեն,

 [5] տողում նշվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը,

 [6] տողում նշվում է հաշվառող մարմին գույքահարկի հաշվարկի ներկայացման ամսաթիվը,

 [7] տողում նշվում է հաշվառող մարմնի (համապատասխան հարկային տեսչության կամ տեղական ինքնակառավարման մարմնի) անվանումը,

 [8] տողում կազմակերպությունները նշում են այն հաշվետու եռամսյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարվա եռամսյակը), իսկ ֆիզիկական անձինք՝ այն հաշվետու տարին (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարին), որի համար ներկայացվում է հաշվարկը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը).

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընդամենը կադաստրային արժեք [9]
Գույքահարկի դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանի համար [10]
Գույքահարկի հաշվարկման համար շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը [11]
Գույքահարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի համար [12]
Գույքահարկի գծով գումարային արտոնությունները [13]
Հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկ [14]

 

 [9] տողում նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների կադաստրային արժեքների հանրագումարը,

 [10] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի դրույքաչափը, ընդ որում՝ կազմակերպությունները նշում են հասարակական և արտադրական նշանակության շինությունների գույքահարկի եռամսյակային դրույքաչափը՝ 0,075 (0,3:4), իսկ ֆիզիկական անձինք՝ տարեկան դրույքաչափը՝ 0.3,

 [11] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար հասարակական և արտադրական նշանակության շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,

 [12] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկված գումարը,

 [13] տողում լրացվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարը՝ հաշվետու ժամանակաշրջանի համար,

 [14] տողում լրացվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի գումարը ([12]- [13]).

 [15] տողում նշվում է ավտոտնակների կադաստրային արժեքների հանրագումարը,

 

ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ
Ընդամենը կադաստրային արժեք [15]
Գույքահարկի դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանի համար [16]
Գույքահարկի հաշվարկման համար շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը [17]
Գույքահարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի համար [18]
Գույքահարկի գծով գումարային արտոնությունները [19]
Հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկ [20]

 

 [16] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի դրույքաչափը, ընդ որում՝ կազմակերպությունները նշում են ավտոտնակների գույքահարկի եռամսյակային դրույքաչափը՝ 0,05 (0,2:4), իսկ ֆիզիկական անձինք՝ տարեկան դրույքաչափը՝ 0,2,

 [17] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար ավտոտնակների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,

 [18] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկված գումարը,

 [19] տողում լրացվում է ավտոտնակների համար օրենքով սահմանված արտոնությունների գումարը` հաշվետու ժամանակաշրջանի համար,

 [20] տողում լրացվում է ավտոտնակների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի գումարը ([18]- [19]).

 

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[21] [22] [23] [24] [25]
         
         
         
         
         
         
Հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկ   [26]

 

 [21] սյունակի տողերում առանձին-առանձին նշվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների տեսակները և հասցեները,

 [22] սյունակի տողերում նշվում են համապատասխան շինությունների կադաստրային գնահատության արժեքները,

 [23] սյունակի տողերում լրացվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տարեկան դրույքաչափերով հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի գույքահարկի համապատասխան գումարները (հաշվի առնելով նաև հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար նշված շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը): Ընդ որում՝ կազմակերպությունները լրացնում են գույքահարկի եռամսյակային գումարը, իսկ ֆիզիկական անձինք՝ գույքահարկի տարեկան գումարը,

 [24] սյունակի տողերում նշվում են համապատասխան շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարները՝ հաշվետու ժամանակաշրջանի համար,

 [25] սյունակի տողերում նշվում են հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի վճարման ենթակա գումարները ([23] սյունակի տողեր-[24] սյունակի համապատասխան տողեր),

 [26] տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան շինությունների համար վճարման ենթակա գույքահարկի գումարը ([25] սյունակի տողերի հանրագումարը).

 

Ընդամենը [27]  

 

 [27] տողում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկի ընդհանուր գումարը ([14]+[20]+ [26]).

 

Գույքահարկի գծով ժամկետային արտոնությունները [28]  

 

 [28] տողում օրենքով սահմանված կարգով ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում լրացվում է վճարման ենթակա գույքահարկի գումարի հետաձգման վերջին ժամկետը,

 Գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների առկայության դեպքում հաշվարկի հետ ներկայացվում է նաև արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ պատճենը).

 

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ [29]
Ընդհանուր սեփականություն հանդիսացող շինության տեսակը և հասցեն համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը) համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (բնակության հասցեն) համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բաժնեմասի չափը
         
         
         
         
         

 

 [29] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Գլխավոր հաշվապահ
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

(Հավելված N3 փոփ. 19.02.04 N 1-05/4-Ն, խմբ. 20.09.04 N 1-05/12-Ն )

 

 

Հավելված N 4
«Գույքահարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի

 

Փ Ո Խ Ա Դ Ր Ա Մ Ի Ջ Ո Ց Ն Ե Ր Ի 

Գ ՈՒ Յ Ք Ա Հ Ա Ր Կ Ի

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

Փաստաթղթի հերթական համարը

 

N ____________________

(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)
 

 

ՀՎՀՀ [1]
               
Կազմակերպության անվանումը [2]  
Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը [3]  
Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը [3Ա]                    
Կազմակերպության գտնվելու վայրի (ֆիզիկական անձի բնակության վայրի) հասցեն [4]  
Հեռախոսահամարը [5]  
Փոխադրամիջոցի հաշվառման հասցեն [6]
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [7]  
Հաշվառող մարմնի անվանումը [8]  
Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը [9]    
Չափի միավոր հազար դրամ, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ

 

  [1] տողում նշվում է հաշվառող մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը,

  [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,

  [3] տողում նշվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը, եթե հաշվարկը ներկայացվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից,

  [3Ա] տողում նշվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սոցիալական ապահովության քարտի համարը, եթե հաշվարկը ներկայացվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից,

  [4] տողում նշվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրի (բնակության վայրի) հասցեն,

  [5] տողում նշվում է կազմակերպության (ֆիզիկական անձի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը,

  [6] տողում նշվում է փոխադրամիջոցի հաշվառման (գրանցման) հասցեն,

  [7] տողում նշվում է հաշվառող մարմին գույքահարկի հաշվարկի ներկայացման ամսաթիվը,

  [8] տողում նշվում է հաշվառող մարմնի (համապատասխան հարկային տեսչության կամ տեղական ինքնակառավարման մարմնի) անվանումը,

  [9] տողում կազմակերպությունները նշում են այն հաշվետու եռամսյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարվա եռամսյակը), իսկ ֆիզիկական անձինք՝ այն հաշվետու տարին (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարին), որի համար ներկայացվում է հաշվարկը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը),

 

Փոխադրամիջոցի անվանումը Ավտոմո-
բիլային
տրանս-
պորտի միջոցի
կամ մոտոցի-
կլետի պետական համա-
րանիշը
Փոխադրա-
միջոցի
քաշող շարժիչի հզորու-
թյունը (ձիաուժ)

Ավտոմո-

բիլային

տրանս-

պորտի

միջոցի

թողարկ-

ման

տարե-

թիվը

Գույքա-
հարկի հաշվարկ-
ման համար հաշվետու ժամանա-
կաշրջանի ամիսների
թիվը
Հաշվետու ժամանա-
կաշրջանի
համար գույքա-
հարկի հաշվարկ-
ված
գումարը
Գույքա-
հարկի գծով գումարային արտոնու-
թյունները
Հաշվետու ժամանա-
կաշրջանի
համար
վճարման ենթակա գույքա-
հարկի
գումարը
ավտոմոբիլային
տրանսպորտի միջոցներ,
այդ թվում
Մոտոցիկ-
լետների անվա-
նումը և մակնիշը
Ջրային փոխադրա-
միջոցների անվա-
նումը և մակնիշը
մինչև 10 նստատեղ
ունեցող մարդա-
տար ավտոմե-
քենաների անվա-
նումը և մակնիշը
10 և ավելի նստատեղ
ունեցող մարդա-
տար ավտոմե-
քենաների անվա-
նումը և մակնիշը
Բեռնատար ավտոմե-
քենաների անվա-
նումը և մակնիշը
[10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21]
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
Ընդամենը [22]  

 

  [10] սյունակում նշվում է մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,

  [11] սյունակում նշվում է 10 և ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,

  [12] սյունակում նշվում է բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը,

  [13] սյունակում նշվում է մոտոցիկլետի անվանումը և մակնիշը,

  [14] սյունակում նշվում է ջրային փոխադրամիջոցի անվանումը և մակնիշը,

  [15] սյունակում նշվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի կամ մոտոցիկլետի պետական համարանիշը,

  [16] սյունակում նշվում է փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ): Փոխադրամիջոցների քաշող շարժիչի հզորությունը կիլովատտերով արտահայտված լինելու դեպքում կիլովատտերով արտահայտված հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,

  [17] սյունակում նշվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը,

  [18] սյունակում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար փոխադրամիջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը,

  [19] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված գույքահարկի գումարը,

  [20] սյունակում լրացվում են օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարները՝ հաշվետու ժամանակաշրջանի համար,

  [21] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը (սյուն [19]-սյուն [20]),

  [22] տողում նշվում է փոխադրամիջոցների համար հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա գույքահարկի գումարը ([21] սյունակի տողերի հանրագումարը).

 

Գույքահարկի գծով ժամկետային արտոնությունները [23]  

 

  [23] տողում օրենքով սահմանված կարգով ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում լրացվում է վճարման ենթակա գույքահարկի գումարի հետաձգման վերջին ժամկետը,

  Գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների առկայության դեպքում հաշվարկի հետ ներկայացվում է նաև արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ պատճենը).

 

Տեղեկություններ ընդհանուր համասեփականատերերի վերաբերյալ [24]
Ընդհանուր սեփականություն հանդիսացող շինության տեսակը և հասցեն համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը) համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրը (բնակության հասցեն) համասեփականատեր ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բաժնեմասի չափը
         
         
         
         
         

 

  [24] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր:

 

Կ.Տ.

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Գլխավոր հաշվապահ
 

________________
(ստորագրություն)
________________
(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

(Հավելված N4 խմբ., փոփ. 19.02.04 N 1-05/4-Ն, խմբ. 20.09.04 N 1-05/12-Ն )

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան