«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10608293
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 սեպտեմբերի 2008 թ. |
N 170-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի եզրակացությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկի՝
1) «1. Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ) բաժինը լրացնել
1.118 | Գիամեկտին | աբամեկտին |
տողով.
2) «6. Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել
6.076 | Դինիզոլ | դինիկոնազոլ Մ |
6.077 | Ֆորա | մանկոցեբ |
6.078 | Ագաթ | պենկոնազոլ |
տողերով.
3) «8. Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ) բաժինը լրացնել
8.058 | Պրոմետ | պրոմետրին |
8.059 | Գլիֆոնատ | գլիֆոսատ |
8.060 | Մետկոր | մետրիբուզին |
տողերով։
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ս. Գալստյանին։
Նախարար |
Ա. Գրիգորյան |