Գլխավոր տեղեկություն
Համար
N 634-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.06.03/14(100)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.06.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 հունիսի 2006 թվականի N 634-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ ՄԻԽԱՅԵԼ ՎԼԱՍՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Միխայել Վլասյանին 2005 թվականի հունիսի 9-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000138 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. Ա/Ձ Միխայել Վլասյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան