Հայաստանի հանրապետության նախագահի
հ ր ա մ ա ն ա գ ի ր ը
Հայաստանի հանրապետության մաքսային վարչություն ստեղծելու մասին
Ելնելով Հայաստանի Հանրապետության միասնական տնտեսական տարածքի պաշտպանության անհրաժեշտությունից, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը իրականացնում է մաքսային գործի պետական կառավարումը հանրապետության տարածքում, կոորդինացնում է մաքսային մարմինների գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը համապատասխան միջազգային կազմակերպություններում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում`
ա) հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կանոնադրությունը.
բ) ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշումներ.
գ) Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի կարգավորման մասին անհրաժեշտ օրենսդրական ակտերի ընդունման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետ նշանակել Երջանիկ Ավետիսի ԱԲԳԱՐՅԱՆԻՆ:
5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
4 հունվարի 1992 թ. ՆՀ-58 |