ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին
«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հեղինակն իրավունք ունի միակողմ գրավոր հայտարարությամբ կամ պայմանագրով հրաժարվել սույն հոդվածի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված իրավունքներից ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտվելուց:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի`
ա) առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով ստեղծված ստեղծագործության նկատմամբ անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են ստեղծագործության հեղինակին:
Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ հեղինակային բացառիկ իրավունքի իրավատերը, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:».
բ) երրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Այդ կապակցությամբ` հոդվածի չորրորդ մասը համարել երրորդ, իսկ յոթերորդ մասը` չորրորդ մաս:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի վերջին մասի վերջին նախադասությունը լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի վեցերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Այդ կապակցությամբ` հոդվածի յոթերորդ և ութերորդ մասերը համապատասխանաբար համարել վեցերորդ և յոթերորդ մասեր:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |