Գլխավոր տեղեկություն
Համար
N 03/04-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.11.15/28(114) Հոդ.227
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2002
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402270

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

14 հոկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 03/04-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 01/34 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐեԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել ՀՀ պետական եկամուտների նախարարության 1999 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև կնքված «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» թիվ 01/34 հրամանում կատարվող փոփոխությունները (կցվում է):

 

ՀՀ պետական եկամուտների

նախարար՝

Ե. Զախարյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
__ ________ 2002 թ.

Համաձայնեցված է
ՀՀ սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամ
21. 10. 2002 թ.

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների
նախարարության
14 հոկտեմբերի 2002 թ.
թիվ 03/04-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 01/34 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՋՈՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՀԱՆԹՍՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հրահանգի 2.1-րդ կետի «դ» ենթակետում «ապահովադիրների» բառը փոխարինել «ապահովադիր հանդիսացող ծրագրի իրականացման գրասենյակների» բառերով:

2. Հրահանգի 2.6-րդ կետի 2.6.1-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում, վարկային միջոցների հաշվին ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների մասով ապահովադիր հանդիսացող ծրագրի իրականացման գրասենյակները ազատվում են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու և լիազորված մարմին փոխանցելու պարտավորությունից:»:

3. Հրահանգի 2.6-րդ կետի 2.6.2-րդ ենթակետում «վարկային միջոցների հաշվին սույն հրահանգի 1.4 կետի համապատասխան կնքված պայմանագրերով ռեզիդենտ հանդիսացող» բառերը փոխարինել «վարձու աշխատանք կատարող և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող»: