«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 սեպտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 11800084
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28 օգոստոսի 2000 թվականի |
թիվ 212 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, նպատակ ունենալով բարելավել Պետական արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության մեխանիզմները և ելնելով պետական արժեթղթերի շուկայի հետագա զարգացման անհրաժեշտությունից
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
«Հայաստանի Հանրապետության Պետական (Գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման հիմնական պայմաններում» և «Հայաստանի Հանրապետության Պետական (Գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման» կարգում կատարել փոփոխություններ և լրացումներ:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_______________________________ Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
«____» ____________ 2000 թ. |
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
_____________________ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
«_____» ___________ 2000 թ. |
ՀՐԱՄԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ուժը կորցրած ճանաչել թողարկման պայմանների 10-րդ կետը:
2. Թողարկման պայմանների 12-րդ կետի «առավելագույնը վեց թողարկում» բառերը փոխարինել «առավելագույնը տասներկու թողարկում» բառերով:
3. Կարգի 3.8 կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Թողարկողը հերթական աճուրդի թողարկման հրամանում ամրագրում է Դիլերների կողմից ներկայացվող, ինչպես նաև բավարարման ենթակա ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալները»:
Հավելված 3.1-ի «Դիլերների կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալը թողարկման ծավալի օ/օ-ից ոչ ավել» արտահայտությունը փոխարինել «Դիլերների կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտերի առավելագույն ծավալները, ոչ մրցակցային հայտերի բավարարման առավելագույն ծավալները» բառերով:
Նույն հավելվածի կետ 2-ի յոթերորդ պարբերության «Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան» բառերը փոխարինել «Պոտենցիալ գնորդների նկատմամբ ներկայացվող սահմանափակումներն են» բառերով:
4. Թողարկման պայմանների 9-րդ կետի «միջին օրական հարկային եկամուտների» բառերը փոխարինել «միջին օրական մուտքերի» բառերով:
5. Կարգի 3.7 կետում «հրամանը» բառը փոխարինել «հանձնարարագիրը» բառով:
6. Կարգի 4.4 հավելվածում լրացնել «Եկամտաբերությունը (օ/օ)» սյունակ:
7. Շարադրել հավելված 4.8 հետևյալ խմբագրությամբ (կցվում է):
8. Կարգի 5.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դիլերի հայտը կարող է ընդգրկել տասը մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություն: Ներդրողների հայտը կարող է ընդգրկել տասը մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություններ»:
9. Կարգի 8.6 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աճուրդին ներկայացված յուրաքանչյուր մրցակցային առաջարկության մեջ նշվում է Պարտատոմսերի այն ծավալը, որ գնորդները ուզում են ձեռք բերել Աճուրդի ժամանակ և այն եկամտաբերությունը (գնման գինը), որով գնորդները պատրաստ են ձեռք բերել Պարտատոմսերի այդ ծավալը: Ընդ որում, հայտի ընդունման ժամանակ հիմք է ընդունվում եկամտաբերությունը: Եկամտաբերությունը նշելիս ստորակետից հետո հաշվի են առնվում առավելագույնը չորս նիշ: Հաշվարկներն իրականացվում են համաձայն հավելված 8.1.1-ում բերված բանաձևի»: Այս բանաձևով հաշվարկների իրականացման կարգը ուժի մեջ է մտնում սույն արձանագրային որոշման ուժի մեջ մտնելուց մեկ ամիս հետո:
10. Լրացնել հավելված 8.1.1-ը (կցվում է):
11. Կարգի 8.15 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.15. Մինչև Աճուրդի անցկացման օրվա ժամը 12.00-ը Թողարկողը որոշում է Պարտատոմսերի վաճառքի եկամտաբերության առավելագույն սահմանը և միջին կշռված եկամտաբերությունը` թողարկման ծավալի սահմաններում, ստորակետից հետո չորս նիշի ճշգրտությամբ: Առաջինն ընդունվում են ամենացածր եկամտաբերությամբ առաջարկությունները` մինչև Աճուրդին ներկայացված ծավալի վերին սահմանը և, եթե այդ եկամտաբերության առաջարկությունները միակը չեն, ապա տեղաբաշխումը կատարվում է համամասնորեն: Ոչ մրցակցային առաջարկությունները բավարարվում են առաջնահերթորեն: Թողարկման հրամանով սահմանված ոչ մրցակցային հայտերի բավարարման առավելագույն ծավալը գերազանցելու դեպքում ոչ մրցակցային հայտերը բավարարվում են համամասնորեն, իսկ բաշխման արդյունքում գոյացած պարտատոմսերի չբաժանվող ծավալի տեղաբաշխման համար կիրառվում է պատահական ընտրության սկզբունքը` ստացված պատահական թվի գեներատորի միջոցով: Մինչև ժամը 12.00-ը Թողարկողը Բանկին է փոխանցում հայտերի բավարարման հանձնարարագիր (հավելված թիվ 8.3), որոնց հիման վրա սույն կարգի համաձայն կատարվում են համապատասխան փոխանցումները»:
12. Կարգի 9.1 հավելվածում «չտեղաբաշխված» բառը փոխարինել «չտեղաբաշխված (թերտեղաբաշխված)» բառերով:
Հավելված 4.8
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2000 թ. հունիսի - ին կայացած Պետական (Գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ
1. Թողարկման ամսաթիվ` |
|
2. Մարման ամսաթիվ` |
|
3. Մասնակիցների թիվը` |
|
4. Ներկայացված մրցակցային հայտերի ընդհանուր ծավալը` |
մլն. դրամ |
5. Ներկայացված ոչ մրցակցային հայտերի ընդհանուր ծավալը` |
մլն. դրամ |
6. Արժեկտրոնի եկամտաբերությունը |
օ/օ |
7. Մասնակի մարումների և արժեկտրոնների թիվը |
|
8. Աճուրդի միջին կշռված գինը (1) |
օ/օ |
9. Աճուրդի առավելագույն գին` |
օ/օ |
10. Աճուրդի նվազագույն գին` |
օ/օ |
11. Աճուրդի միջին եկամտաբերություն` |
օ/օ |
12. Աճուրդի առավելագույն եկամտաբերություն` |
օ/օ |
13. Աճուրդի նվազագույն եկամտաբերություն` |
օ/օ |
________
1. Հաշվարկվում է որպես ձեռք բերման գնի և անվանական ծավալի հարաբերակցություն
Հավելված 8.1.1
ԲԱՆԱՁԵՎ
ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի գնի (ձեռք բերման գնի) հաշվարկման
որտեղ` ԳԳ - Պարտատոմսերի գնման գին
տ - Արժեկտրոնի փուլային եկամտաբերություն
Ա - Գործարքի պահին Պարտատոմսի անվանական արժեքը
b - Տվյալ փուլի փաստացի տևողությունն օրերով
a - Մինչև առաջիկա մարում օրերի թիվը
m - Այդ պահին մնացած մասնակի մարումների և արժեկտրոնների վճարումների թիվը
եկ - Փուլի եկամտաբերություն
S - Արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն
ԵԿ - Տարեկան եկամտաբերություն
k - Մեկ տարում մասնակի մարումների և արժեկտրոնների վճարումների թիվը
Բանաձևում արժեկտրոնի և պարտատոմսերի փուլային եկամտաբերությունները կլորացվում են չորս նիշի ճշտությամբ: