«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011131
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 փետրվարի 2011 թ. |
N 124-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 527-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 646-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Աբրահամյանին) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյանին). սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունիսի 23-ի «Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 527-Ն և 2008 թվականի օգոստոսի 7-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 646-Ն հրամանները:
4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 124-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության (այսուհետ` Հաստատություն) կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը:
2. Հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ), որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
3. Խորհուրդը ձևավորվում է Հաստատության մանկավարժական կազմի, ուսանողության, հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից առաջադրված ներկայացուցիչներից:
4. Խորհրդի անդամների թիվը (ոչ ավելի, քան 20) սահմանվում է Հաստատության կանոնադրությամբ:
5. Հաստատության մանկավարժական կազմից Խորհրդի անդամության թեկնածուներ է առաջարկում Հաստատության մանկավարժական կազմի ընդհանուր ժողովը.
1) Հաստատության մանկավարժական կազմի ընդհանուր ժողովի կողմից առաջադրված անձանց թեկնածությունները ներկայացվում են պետական կառավարման լիազորված մարմին (այսուհետ` Լիազորված մարմին),
2) Հաստատության տնօրենը չի կարող լինել նույն Հաստատության Խորհրդի անդամ,
3) Հաստատության մանկավարժական կազմից ընտրված Խորհրդի անդամները կազմում են Խորհրդի անդամների 20 տոկոսը:
6. Հաստատության ուսանողության ներկայացուցիչներից Խորհրդի անդամության թեկնածություններ է առաջարկում Հաստատության ուսանողական խորհուրդը.
1) Հաստատության ուսանողական խորհուրդն ընտրում է Հաստատության ուսանողներից առաջադրված թեկնածությունները և ներկայացնում Լիազորված մարմին,
2) ուսանողության կողմից ընտրված Խորհրդի անդամները կազմում են Խորհրդի անդամների 25 տոկոսը:
7. Հիմնադիրը կամ հիմնադրի լիազորմամբ` տարածքային կառավարման պետական մարմինն առաջադրում է Խորհրդի անդամների 10 տոկոսը:
8. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացուցիչներ կարող են առաջադրվել.
1) պետական պաշտոն զբաղեցնող, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` 10 տոկոս,
2) սոցիալական գործընկերներ` 25 տոկոս,
3) տարածքային զբաղվածության ծառայության ներկայացուցիչներ` 10 տոկոս:
9. Լիազորված մարմինն առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հաստատում է Խորհրդի անվանական կազմը:
10. Խորհուրդն իր կազմից /բացառությամբ ուսանողության ներկայացուցիչներից/, փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ` քվեարկությանը մասնակցած անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
11. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ:
12. Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 15-օրյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու` համաձայն սույն կարգի:
13. Խորհրդի նիստերը գումարվում են Հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` Խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված մարմնի, Հաստատության տնօրենի կամ Խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:
14. Լիազորված մարմինը կարող է վաղաժամկետ դադարեցնել Խորհրդի լիազորությունները կամ լուծարել Խորհուրդը.
1) Հաստատության կանոնադրությամբ Խորհրդին վերապահված լիազորությունները չկատարելու դեպքում,
2) Հաստատությունը լուծարվելու կամ վերակազմակերպվելու դեպքում: