«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802248
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
16 հոկտեմբերի 2002 թ. |
N 722-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 302 ՀՐԱՄԱՆԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Դ» ԵՆԹԱԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 6-րդ կետը և այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հուլիսի 18-ի N 1049-Ն որոշմամբ հաստատվել է «Շահումով խաղի և խաղատան գործունեության կազմակերպման վերաբերյալ տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու» կարգը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թ. դեկտեմբերի 7-ի «Շահումով խաղի և խաղատան գործունեության կազմակերպման վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման» կարգը հաստատելու մասին N 302 հրամանի 1-ին կետի «դ» ենթակետը:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|