Գլխավոր տեղեկություն
Համար
N 113-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2002-11.08.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.11.01/27(113) Հոդ.219
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.08.2006

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
21 հոկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 10502242

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան 

N 113-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԲԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ԵՎ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԲԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

հաստատել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Ձև N 1-բավ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Ձև N 1-բավ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը:

 

Նախարար`

Վ. Այվազյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 սեպտեմբերի 2002 թ.

ք. Երևան 

N 77

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ա Յ Ի Ն  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԲԱՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին« ՀՀ օրենքի հոդված 13-ի 5-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի աշխատակարգի» 1.3. կետի 3-րդ պարբերության 2-րդ ենթակետով` ՀՀ Վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հավանություն տալ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Ձև թիվ 1-բավ վարչական վիճակագրական հաշվետվության ձևին և լրացման հրահանգին:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայնեցված է
ՀՀ վիճակագրության
 պետական խորհրդի հետ
2 սեպտեմբերի 2002 թ. N 77
արձանագրային որոշմամբ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների ա) կետի

Ում է ներկայացվում __________________________
(անվանումը)

Ով է ներկայացնում ___________________________
(անվանումը)

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը* /_/_/_/_/_/_/_/_/_/

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը* /_/_/_/_/_/_/_/_/

Մարզը _______________________ /_/_/

Գտնվելու վայրը ______________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն ___________________

*լրացվում է իրավաբանական անձանց գրանցող մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայականից

Ձև N 1-բավ
տարեկան

Հաստատված է`
ՀՀ բնապահպանության նախարարի 22 օգոստոսի 2002 թ.
N 113 հրամանով

Ներկայացվում է`
2 օրինակ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության տարածքային տեսչություն

Ներկայացնում են` Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք կատարում են բնապահպանական և բնօգտագործման համար վճարներ և որոնք նախապես տեղեկացված են այդ մասին

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

200...թ. համար

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

Աղյուսակ 1. Ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման ծավալները ԵՎ դրանց համար վճարները

 

 Տողի համարը  Վնասակար նյութերի և միացությունների անվանումը  Կոդը  Չափա-քանակը, տոննա  Արտանետման փաստացի ծավալը, տոննա  Վճարի դրույքաչափը, դրամ/տոննա  Վճարի ընդհանուր գումարը, դրամ
 ընդամենը չափաքանակից ավելի
Ա   Բ  Գ  1  3  5
 101              
 102              
 103              
 104              
 105              
 106              
 107              
 108              
 109              
 110              

Ընդամենը

 

այդ թվում փաստացի վճարվածը

 

 

Աղյուսակ 2. Անշարժ աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետման ծավալները ԵՎ դրանց համար վճարները

 

 Տողի համարը  Վնասակար նյութերի և միացությունների անվանումը  Կոդը  Չափա-քանակը, տոննա  Արտանետման փաստացի ծավալը, տոննա  Վճարի դրույքաչափը, դրամ/տոննա  Վճարի ընդհանուր գումարը, դրամ
 ընդամենը չափաքանակից ավելի
Ա   Բ  Գ  1  3  5
 201              
 202              
 203              
 204              
 205              
 206              
 207              
 208              
 209              
 210              

Ընդամենը

 

այդ թվում փաստացի վճարվածը

 

 

Աղյուսակ 3. Շրջակա միջավայր տեղադրված արտադրության ԵՎ սպառման թափոնների ծավալները ԵՎ տեղադրման համար վճարները

 

 Տողի համարը Տեղադրված թափոններն ըստ վտանգավորության դասերի  Կոդը  Տեղադրված թափոնների փաստացի ընդհանուր ծավալը, տոննա  Վճարի դրույքաչափը, դրամ/տոննա  Վճարի ընդհանուր գումարը, դրամ
Ա   Բ  Գ  1  3
 401 Առաջին դաս        
 402 Երկրորդ դաս        
 403 Երրորդ դաս        
 404 Չորրորդ դաս        
 405 Հինգերորդ դաս (ոչ թունավոր և ոչ վտանգավոր), առանց կենցաղայինի        
 406 Կենցաղային թափոններ        

Ընդամենը

 

այդ թվում փաստացի վճարվածը

 

 

Աղյուսակ 4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ԵՎ իրացված, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ծավալները ԵՎ դրանց համար վճարները

 

 Տողի համարը Ապրանքների անվանումը  Կոդը Չափի միավորը  Ապրանքների ծավալը, ընդամենը    Վճարի դրույքաչափը, դրամ  Վճարի ընդհանուր գումարը, դրամ
Ա   Բ  Գ  Դ  1  3
 501            
 502            
 503            
 504            
 505            
 506            
 507            
 508            
 509            
 510            

Ընդամենը

 

այդ թվում փաստացի վճարվածը

 

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

Աղյուսակ 5. Ջրօգտագործման ծավալները ԵՎ դրանց համար վճարները

 

 Տողի համարը Ջրօգտագործման տեսակները   Կոդը  Չափա-քանակը,
խոր. մ
 Ջրօգտագործման փաստացի ծավալը, խոր. մ  Վճարի դրույքաչափը, դրամ/խոր. մ  Վճարի ընդհանուր գումարը, դրամ
 ընդամենը չափաքանակից ավելի
Ա   Բ  Գ  1  3  5
 601              
 602              
 603              
 604              
 605              
 606              
 607              
 608              
 609              
 610              

Ընդամենը

 

այդ թվում փաստացի վճարվածը

 

 

Աղյուսակ 6. Օգտակար հանածոների պաշարների մարված ծավալները ԵՎ դրանց համար վճարները

 

 Տողի համարը  Օգտակար հանածոների տեսակները  Կոդը Չափի միավորը  Չափա-քանակը Մարված փաստացի ծավալը  Վճարի դրույքաչափը, դրամ  Վճարի ընդհանուր գումարը, դրամ
 ընդամենը չափաքանակից ավելի
Ա   Բ  Գ Դ   1  3  5
 701                
 702                
 703                
 704                
 705                
 706                
 707                
 708                
 709                
 710                

Ընդամենը

   

այդ թվում փաստացի վճարվածը

   

 

Աղյուսակ 7. Կենսապաշարների օգտագործման ծավալները ԵՎ դրանց համար վճարները

 

 Տողի համարը  Կենսապաշարների
տեսակները
 Կոդը Չափի միավորը  Չափա-քանակը Օգտագործման փաստացի ծավալը  Վճարի դրույքաչափը, դրամ  Վճարի ընդհանուր գումարը, դրամ
 ընդամենը չափաքանակից ավելի
Ա   Բ  Գ Դ   1  3  5
 801                
 802                
 803                
 804                
 805                
 806                
 807                
 808                
 809                
 810                

Ընդամենը

   

այդ թվում փաստացի վճարվածը

   

 

Ղեկավար
Կատարող ______________________ Անուն, ազգանուն ______________
Հեռ. ____________________ Պաշտոն _______________________
____ _______________ 200...թ Ստորագրություն _______________

 

 

Հավելված N 1

Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
22 օգոստոսի 2002 թ. N 113-Ն հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԲԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ձև N 1-բավ (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք կատարում են բնապահպանական և բնօգտագործման վճարներ և, որոնք նախապես տեղեկացված են այդ մասին:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն` մինչև փետրվարի 25-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԸ

 

5. Ջրային ավազան նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է հաշվետու տարում ջրային ավազան արտանետված վնասակար նյութերի ծավալների հիման վրա:

 6. Սյունակ Բ-ում բերվում է վնասակար նյութի անվանումը, սյունակ Գ-ում` վնասակար նյութի կոդը:

7. Սյունակ 1-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար հաստատված թույլատրելի չափաքանակները:

8. Սյունակ 2-ում բերվում են ջրային ավազան արտանետված վնասակար նյութերի և միացությունների արտանետման փաստացի ծավալները:

9. Սյունակ 3-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար հաստատված թույլատրելի սահմանային արտանետման չափաքանակից ավելի արտանետումները:

10. Սյունակ 5-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար սահմանված բնապահպանական վճարների ընդհանուր գումարները:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԸ

 

11. Մթնոլորտ վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է հաշվետու տարում մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի ծավալների հիման վրա:

12. Սյունակ Բ-ում բերվում է վնասակար նյութերի և միացությունների անվանումը, սյունակ Գ-ում` վնասակար նյութերի և միացությունների կոդը:

13. Սյունակ 1-ում բերվում են անշարժ աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար հաստատված չափաքանակները:

14. Սյունակ 2-ում բերվում են անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի և միացությունների արտանետման փաստացի ծավալները:

15. Սյունակ 3-ում բերվում են անշարժ աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար հաստատված չափաքանակից ավելի արտանետումները:

16. Սյունակ 5-ում բերվում են անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի և միացությունների համար սահմանված բնապահպանական վճարների ընդհանուր գումարները:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԸ

 

17. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու տարում աղբյուսներում և արտադրական հարթակներում տեղադրված արտադրական և սպառման թափոնների ծավալներից և վտանգավորության դասից:

18. Սյունակ Բ-ում բերվում են շրջակա միջավայր տեղադրված թափոններն ըստ վտանգավորության դասի, սյունակ Գ-ում` թափոնի կոդը:

19. Սյունակ 1-ում բերվում են տեղադրված արտադրական և սպառման թափոնների փաստացի ընդհանուր ծավալները:

20. Սյունակ 3-ում բերվում են արտադրական և սպառման թափոնների տեղադրման վճարի ընդհանուր գումարը:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՎ ԻՐԱՑՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԸ

 

21. Հայաստանի Հանրապետության համար արտադրվող և իրացվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների վճարը հաշվարկում է արտադրողը` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու տարում իրացված արտադրանքին համամասնորեն:

22. Սյունակ Բ-ում բերվում է ապրանքների անվանումը, սյունակ Գ-ում` ապրանքի կոդը:

23. Սյունակ 1-ում բերվում են արտադրված ապրանքների ծավալները:

24. Սյունակ 3-ում բերվում է արտադրված ապրանքների համար սահմանված բնապահպանական վճարների ընդհանուր գումարը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 5. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԸ

 

25. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու տարում`

ա|) ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված ծավալի հիման վրա

բ) մակերևութային ջրերից օգտագործման նպատակով վերցրած ջրի ծավալի հիման վրա:

26. Սյունակ Բ-ում բերվում է ջրօգտագործման տեսակը, սյունակ Գ-ում` ջրօգտագործման տեսակի կոդը:

27. Սյունակ 1-ում բերվում են ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրառի չափաքանակները:

28. Սյունակ 2-ում բերվում են ջրօգտագործման փաստացի ծավալները:

29. Սյունակ 3-ում բերվում են ջրառի թույլատրելի չափաքանակից ավելի ջրառի ծավալները:

30. Սյունակ 5-ում բերվում են ջրօգտագործման համար վճարի ընդհանուր գումարները:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՄԱՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԸ

 

31. Օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու տարում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների հիման վրա:

32. Սյունակ Բ-ում բերվում է օգտակար հանածոյի տեսակը, սյունակ Գ-ում` օգտակար հանածոյի կոդը:

33. Սյունակ 1-ում բերվում են օգտակար հանածոների հանքավայրից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված պայմանագրով սահմանվող չափաքանակները:

4. Սյունակ 2-ում բերվում են օգտակար հանածոների մարված պաշարների փաստացի ծավալները:

35. Սյունակ 3-ում բերվում է օգտակար հանածոների հանքավայրից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված պայմանագրով սահմանված չափաքանակից ավելի մարված պաշարների ծավալները:

36. Սյունակ 5-ում բերվում է օգտակար հանածոների մարված պաշարների համար բնօգտագործման վճարների ընդհանուր գումարը:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԿԵՆՍԱՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԸ

 

37. Կենսապաշարների օգտագործման համար վճարը հաշվարկվում և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:

38. Սյունակ Բ-ում բերվում է օգտագործված կենսապաշարի անվանումը, Սյունակ Գ-ում` օգտագործված կենսապաշարի կոդը:

39. «Չափաքանակը» սյունակում (1) բերվում են.

1) ծառի օգտագործման համար ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով հաստատված անտառհատման տոմսով կամ արմատի վրա փոքրաքանակ փայտեղենի բացթողման օրդերով սահմանված ծավալները,

2) արդյունագործական նպատակով բույսերի օգտագործման համար (անտառային ֆոնդի տարածքներում) համապատասխան անտառտնտեսության հետ կնքված պայմանագրով սահմանվող քանակը,

3) խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար համապատասխան անտառտնտեսության հետ կնքված պայմանագրով սահմանվող տարածքները,

4) անասունների արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար սահմանված համապատասխան անտառտնտեսության հետ կնքված պայմանագրով սահմանվող քանակները,

5) մեղվաբուծության նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար համապատասխան անտառտնտեսության հետ կնքված պայմանագրով սահմանվող քանակները,

6) ձկների արդյունագործական որսի համար արդյունագործական ձկնորսության մասին համապատասխան բնապահպանական մարմնի հետ կնքված պայմանագրով սահմանված քանակները:

40. Սյունակ 2-ում բերվում են օգտագործված կենսապաշարների փաստացի ծավալները:

41. Սյունակ 3-ում բերվում են հաստատված կենսապաշարի օգտագործման թույլատրելի չափաքանակից ավելի օգտագործման փաստացի ծավալները:

42. Սյունակ 5-ում բերվում է կենսապաշարների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարների գումարը: