Գլխավոր տեղեկություն
Համար
N 28
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.04.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.02/10(250) Հոդ.28
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2001
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

26 հունվարի 2001 թ.
ք. Երևան

N 28

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 29 և 37 հոդվածները, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17 և 29 հոդվածները, ՀՀ Նախագահի 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՆՀ-770 հրամանագիրը, ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը վերանվանելու մասին» N 733 որոշումը

 

Հրամայում եմ`

 

ՀՀ ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանով հաստատված` «Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգումը» N 4 հավելվածի`

1. 1-ին հատվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1.1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 04 ենթահատվածում` «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերով,

1.2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 05 ենթահատվածում`

ա) «ՀՀ արժեթղթերի շուկայի պետական տեսչություն» բառերը հանել,

բ) «ՀՀ տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բառերով,

գ) լրացնել «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով 1 05 034» և «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 1 05 035» տողերը:

2. 3-րդ հատվածը լրացնել «Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ 3 00 007» տողով:

 

Նախարար`

Վ. Խաչատրյան

 

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
9 փետրվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ 11801037

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան