108.0083.03.04.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 83-ԳՄ |
03.04.1998 թ. |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 16-ի N 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններ»-ի 13 կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառքի սարքերի կապարակնքման կարգ»-ը (կցվում է):
2. Կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար |
Գ. Մարտիրոսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 03.04.1998 թ. N 83-ԳՄ ՀՐԱՄԱՆՈՎ |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ
Կ Ա Ր Գ
1. Սույն կարգը մշակված է համաձայն ՀՀ կառավարության 16.01.98 թ. N 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններ»-ի 13-րդ կետի և ՀՀ կառավարության 02.12.97 թ. N 551 որոշման:
2. Սույն կարգը սահմանում է էներգահամակարգի էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող և բաշխող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետև` էլեկտրաէներգիայի մատակարար) և բաժանորդների էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, էլեկտրաէներգիայի հաշվիչներ, գումարիչներ և դրանց կապի գծեր) կապարակնքման ընթացակարգը` դրանց տեղադրման, փոխարինման և նորոգման դեպքերում:
3. Էլեկտրաէներգիայի մատակարարների և բաժանորդների էլեկտրաէներգիայի առևտրային էլեկտրահաշվիչների նորոգումը, կարգաբերումը և կապարակնքումը կատարում են Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունից լիցենզիա ստացած լաբորատորիաները:
4. Սահմանվում է, որ`
4.1. Էլեկտրաէներգիայի մատակարարների սահմանազատման կետերում տեղակայված առևտրային էլեկտրահաշիվչների նորոգումը, կարգաբերումը և կապարակնքումը կատարում են էլեկտրաէներգիա արտադրող կամ հաղորդող սուբյեկտների լաբորատորիաները կամ ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից նշանակված մեկ այլ անկախ փորձաքննական լաբորատորիա,
4.2. Էլեկտրաէներգիայի մատակարարների և բաժանորդների սահմանազատման կետերում տեղադրված առևտրային էլեկտրահաշվիչների նորոգումը, կարգաբերումը և կապարակնքումը կատարում են էլեկտրաէներգիա բաշխող սուբյեկտների լաբորատորիաները կամ ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից նշանակված մեկ այլ անկախ փորձաքննական լաբորատորիա:
5. Էներգահամակարգի էլեկտրահաշվիչների աշխատանքի ճշգրտության մասին ծագող վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:
6. Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերը տեղադրվում և փոխարինվում են սահմանված կարգով հաստատված «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգ»-ի համաձայն:
7. Էլեկտրաէներգիայի առևտրային էլեկտրահաշիվչների կապարակնքումը իրականացվում է`
7.1. Էլեկտրահաշվիչների հիմքի (գործարանային) կափարիչը` Հայպետստանդարտի և նորոգող և կարգաբերող լաբորատորիայի կողմից,
7.2. Էլեկտրաէներգիայի մատակարարների սահմանազատման կետերի էլեկտրահաշվիչների սեղմակաշարի կափարիչը` պայմանագրային կողմերի էլեկտրաէներգիայի իրացման համար պատասխանատու անձանց և Էներգապետհսկողության կողմից,
7.3. էլեկտրաէներգիայի մատակարարի և բաժանորդի սահմանազատման կետերի էլեկտրահաշվիչների սեղմակաշարի կափարիչը` մատակարարի էլեկտրաէներգիայի իրացման համար պատասխանատու անձի և բաժանորդի կողմից:
8. Էլեկտրահաշվիչի սեղմակաշարի կափարիչի կապարակնքման հնարավորություն չունեցող բաժանորդները, այդ թվում նաև բնակչությունը, կարող են կապարակնքումը փոխարինել էլեկտրահաշվիչի աշխատանքին չխոչնդոտող այլ համարժեք միջոցներով:
Բաժանորդի կողմից էլեկտրահաշվիչի կապարակնքման ձևը ամրագրվում է բաժանորդի քարտում կամ առանձին ակտով:
Էլեկտրաէներգիայի մատակարարը պատասխանատվություն է կրում բաժանորդի կապարակնիքի կամ դրան փոխարինող միջոցի խախտման համար:
9. Էլեկտրաէներգիայի տեխնիկական հաշվառքի էլեկտրահաշվիչների կապարակնքումը իրականացվում է`
9.1. Էլեկտրահաշվիչների հիմքի (գործարանային) կափարիչը` Հայպետստանդարտի և լաբորատորիայի կողմից,
9.2. Էլեկտրահաշվիչների սեղմակաշարի կափարիչը` էլեկտրաէներգիայի մատակարարների էլեկտրաէներգիայի իրացման համար պատասխանատու անձանց և Էներգապետհսկողության կողմից:
10. Էլեկտրաէներգիայի առևտրային էլեկտրահաշվիչները պարտադիր կարգով պետք է համապատասխանեն Հայպետստանդարտի կողմից սահմանված նորմերին:
11. Էլեկտրաէներգիայի առևտրային էլեկտրահաշվիչները կարգաբերող անձը էլեկտրահաշվիչի ներսի մասում տեղադրում է իր դրոշմը` նշելով կարգաբերման ամսաթիվը:
12. Էլեկտրաէներգիայի մատակարարների էլեկտրատեղակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, էլեկտրական էներգիայի հաշվիչներ, գումարիչներ և դրանց կապի գծեր) կապարակնքումը կատարվում է պայմանագրային կողմերի և Էներգապետհսկողության կողմից:
13. Էլեկտրաէներգիայի մատակարարների և բաժանորդների սահմանազատման կետերի առևտրային հաշվառքի սարքերի (բացի էլեկտրահաշվիչները) կապարակնքումը կատարվում է էլեկտրաէներգիայի իրացման համար պատասխանատու անձի և բաժանորդի կողմից: