ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի N 749-Ա
ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ`Ավստրիայի Հանրապետություն ԳՈՐԾՈՒՂման ծախսերի ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի ակտիվների վերադարձի միջկառավարական աշխատանքային խմբի 9-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանի` 2015 թվականի սեպտեմբերի 2-4-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 18 Երևան |