ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
թիվ 520
17 մարտի 1999 թ. |
քաղ. Երևան |
«ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 137 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 15-ի թիվ 13 որոշմամբ հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի» 12-րդ կետի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
ՀՀ արդարադատության նախարարի 1996 թ. փետրվարի 5-ի թիվ 137 հրամանով հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգի» թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
Նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված 3 |
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԻՉՆԵՐ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
100. |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններ |
102. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններ |
103. |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի հրամաններ |
104. |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամաններ |
105. |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամաններ |
106. | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամաններ |
108. | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի հրամաններ |
109. | Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի հրամաններ |
110. | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամաններ |
111. | Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի հրամաններ |
112. | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի հրամաններ |
113. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններ |
114. | Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի հրամաններ |
115. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամաններ |
116. | Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի հրամաններ |
117. | Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններ |
118. | Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամաններ |
120. | Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի հրամաններ |
121. | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի հրամաններ |
122. | Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հրամաններ |
123. | Տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար |
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
300. | Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետի հրամաններ |
301. | Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության պետի հրամաններ |
302. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործերի վարչության պետի հրամաններ |
303. | Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշումներ |
304. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետի հրամաններ |
305. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի հրամաններ |
306. | Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի հրամաններ |
308. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի հրամաններ |
310. | Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի հրամաններ |
311. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության պետի հրամաններ |
312. | Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալության պետի հրամաններ |
313. | Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության պետի հրամաններ |
314. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարանի) տնօրենի հրամաններ |
315. | Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի հրամաններ |
316. | Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության պետի հրամաններ |
318. | Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր տնօրենի հրամաններ |
319. | Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության պետի հրամաններ |
320. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամաններ |
321. | Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի որոշումներ |
322. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի հրամաններ |
323. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի հրամաններ |
324. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետի հրամաններ |
325. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի հրամաններ |
326. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հրամաններ |
327. | Հայկական երկաթուղու դեպարտամենտի պետի հրամաններ |
328. | ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի հրամաններ |
ՄԱՐԶԵՐ
500. | Երևանի քաղաքապետի որոշումներ |
501. | Արագածոտնի մարզպետի որոշումներ |
502. | Արարատի մարզպետի որոշումներ |
503. | Արմավիրի մարզպետի որոշումներ |
504. | Գեղարքունիքի մարզպետի որոշումներ |
505. | Լոռու մարզպետի որոշումներ |
506. | Կոտայքի մարզպետի որոշումներ |
507. | Շիրակի մարզպետի որոշումներ |
508. | Սյունիքի մարզպետի որոշումներ |
509. | Վայոց ձորի մարզպետի որոշումներ |
510. | Տավուշի մարզպետի որոշումներ |
Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մարտի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 401990041
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|