Գլխավոր տեղեկություն
Համար
N 241
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2001-12.02.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.02.09/4(67) Հոդ.66
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.1999
Ստորագրող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.02.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 ապրիլի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 12001081

120.0241.29.11.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

29 նոյեմբերի 1999 թ.
 ք. Երևան

 N 241

 
 Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ 1-ՏՐ ԹԻՎ (ԵՐԿԱԹ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի մասին»` ձև թիվ 1-տր (երկաթ) պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը:

 

 Նախարար

Ս. Մնացականյան

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
ռեգիստրի և վերլուծության նախարարի
29 նոյեմբերի 1999 թ. թիվ 241 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 29.05.96թ ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի և պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի համաձայն:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հրահանգը սահմանում է արդյունաբերական երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվության (ձև թիվ 1-տր (երկաթ) տարեկան) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված այն կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք հաշվետու տարվա վերջում հաշվեկշռում ունեն կամ վարձակալել են գնացքաքարշեր, գնացքներ, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր (մերձատար, միջարտադրամասային, ներգործարանային, քարհանքային):

1.3. Կազմակերպությունները (ձև թիվ 1-տր (երկաթ) տարեկան) հաշվետվությունը ներկայացնում են տարեկան մեկ անգամ սահմանված ժամկետում:

1.4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ1: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է կազմակերպությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

1.5. Հաշվետվության բոլոր տվյալները (բնեղեն և դրամական արտահայտությամբ) արտացոլվում են հաշվետվությունում նշված չափման միավորով:

1.6. Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (տես նաև` «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1999 թ. հունվարի 15-ի թիվ 23 որոշումը):

________

1 (առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնում և այլ համանման բնութագրող չափանիշներ):

 

2. Ձեվ թիվ 1-տր (երկաթ) հաշվետվության լրացման կարգը.

 

Հաշվետվությունը կազմված է 5 բաժիններից. (բաժին 1) Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով, (բաժին 2) Բեռնման-բեռնաթափման աշխատանքները, կատարված կազմակերպության սեփական կամ վարձակալած միջոցներով, (բաժին 3) Սեփական գնացքաշարերի, վագոնների քանակը տարվա վերջի դրությամբ, (բաժին 4) Սեփական երկաթուղային գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ, (բաժին 5) Եկամուտները, շահագործման ծախսերը և աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ:

Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիները սպասարկում են առանձին կազմակերպություններին` կապված ընդհանուր օգտագործման երկաթուղային ցանցով, չընդհատվող երկաթգծով:

Ձև թիվ 1-տր (երկաթ) հաշվետվությունը պետք է ներկայացնեն հետևյալ կազմակերպությունները.

- երկաթգծի կայարանները, որոնք ունեն մերձատար ուղիներ և նշանակված են սպասարկելու առանձին կազմակերպություններին.

- կազմակերպությունները, որոնք ունեն մերձատար ուղիներ` կցված ընդհանուր օգտագործման ուղիներին.

- կազմակերպությունները, որոնք ունեն մերձատար ուղիներ` կցված ուրիշ կազմակերպությունների ուղիներին (կոնտրագենտներ):

Հաշվետվությունը չեն կազմում ժամանակավոր մերձատար ուղիներ ունեցող կազմակերպությունները:

 

2.1. Բեռների փոխադրումը եվ բեռնաշրջանառությունը կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով (բաժին 1)

 

2.1.1. 1-ին բաժինը «Բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով» լրացվում է տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության կողմից (անկախ նրանից, այն համարվում է ուղու սեփականատեր, թե` վարձակալող):

1-ին բաժինը լրացվում է բեռների փոխադրման ապրանքագրերի տվյալների հիման վրա:

Ցուցանիշները լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

- եթե մերձատար ուղին օգտագործում է ոչ միայն սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը, այլ նաև հաշվետվություն չկազմող այլ կազմակերպությունները (օրինակ` կոնտրագենտները, որոնք ունեն պահեստներ հաշվետու կազմակերպության ուղուն կից), ապա դրա բեռների փոխադրումը և բեռնաշրջանառությունը պետք է ընդգրկվեն 1 բաժնում` հաշվետվություն կազմող կազմակերպության կողմից.

- հարևան կազմակերպության մերձատար ուղուն կից մերձատար ուղու սեփականատեր կամ վարձակալող կազմակերպությունը, բեռնաշրջանառությունը որոշելիս, հաշվի է առնում ոչ թե մինչև հարևան կազմակերպության հիմնական մերձատար ուղուն կից կետը փոխադրման հեռավորությունը, այլ` մինչև երկաթգծի ընդհանուր օգտագործման ճանապարհին կից կետը փոխադրման հեռավորությունը (այսինքն ամբողջ հեռավորությունը սեփական և հարևան կազմակերպության ուղիներով):

1 բաժնում հաշվետու կազմակերպությունները ցույց են տալիս`

- կազմակերպության ոչ ընդհանուր օգտագործման ուղիով բոլոր բեռների փոխադրումները (անկախ շարժակազմի գերատեսչական պատկանելիությունից)` ուղարկված և ստացված ընդհանուր օգտագործման ցանցից.

- միայն մերձատար ուղիներով բեռների փոխադրումները սեփական կամ վարձակալած շարժակազմով` առանց ընդհանուր օգտագործման ցանց դուրս գալու (ներքին փոխադրումները):

Ներարտադրամասային փոխադրումները հաշվետվության մեջ չեն մնում:

2.1.2. «Փոխադրվել են բեռներ կազմակերպության ուղիներով, տոննա» (110) և «Փոխադրվել են բեռներ կազմակերպության ուղիներով, վագոն (հատ)» (120) տողերում ցույց է տրվում կազմակերպության ուղիներով փոխադրումների ընդհանուր ծավալը:

2.1.3. «Բեռնաշրջանառությունը, հազ. տոննա-կմ» (տող 130) ցուցանիշը որոշվում է փոխադրված բեռների քանակի (տոննա) և փոխադրման հեռավորության արտադրյալով, ներառյալ հարևան մերձատար ուղու հեռավորությունը (եթե այդ ուղիով շարունակվում է բեռների փոխադրումը):

 

2.2. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները, կատարված կազմակերպության սեփական կամ վարձակալած միջոցներով (բաժին 2)

 

2.2.1. 2-րդ բաժնում ցույց են տալիս վագոնների բեռնումը և բեռնաթափումը առանձին-առանձին` կատարված ինչպես երկաթուղային (տրանսպորտային) արտադրամասի, այնպես էլ հաշվետու կազմակերպության այլ արտադրամասերի բեռնիչների և մեխանիզմների միջոցով:

2-րդ բաժինը լրացվում է կատարված աշխատանքների ակտերի և կարգագրերի տվյալների հիման վրա:

2.2.2. 2 բաժնում` «Կազմակերպության սեփական, վարձակալած ուղիների վրա, ընդհանուր օգտագործման ուղիների վրա և կողմնակի կազմակերպությունների ոչ ընդհանուր օգտագործման ուղիների վրա» (202) տողում լրացնում է բեռնման-բեռնաթափման աշխատանքների ամբողջ ծավալը,որը կատարվել է տվյալ մերձատար ուղին շահագործող կազմակերպության (ներառյալ հաշվետվություն չկազմող կոնտրագենտները) սեփական կամ վարձակալած միջոցներով:

Վագոնների բեռնումը և բեռնաթափումը, որը կատարվել է տվյալ կազմակերպության համար կողմնակի կազմակերպության կողմից, 2-րդ բաժնում չի ընդգրկվում:

2-րդ բաժնի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում է բեռնման և բեռնաթափման ընդհանուր աշխատանքների ծավալը, իսկ 3-րդ և 5-րդ սյունակներում առանձնացվում է մեքենայացմամբ կատարված աշխատանքների ծավալը: Մեքենայացված եղանակով կատարված աշխատանքների ծավալում ընդգրկվում են այն բեռնման-բեռնաթափման աշխատանքները, որոնք կատարվել են տարբեր տիպի բարձման տրանսպորտային սարքավորումներով` տրանսպորտյորներով (ծանր բեռներ փոխադրելու համար), ավտոկռունկներ, ավտոբեռնիչներ, ինչպես նաև ինքնաբեռնող շարժակազմ և այլն:

2-րդ բաժնում չեն ներառվում ներարտադրամասային փոխադրումների, ինչպես նաև բեռների պահեստավորման հետ կապված բեռնման-բեռնաթափման աշխատանքները:

 

2.3. Սեփական գնացքաշարերի, վագոնների քանակը տարվա վերջի դրությամբ

(բաժին 3)

 

2.3.1. Հաշվետվության 3-րդ բաժնի 2-րդ սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի քանակը հունվարի 1-ի դրությամբ (նույնիսկ եթե դրանք չեն շահագործվել կամ վարձակալվել են այլ կազմակերպությունների կողմից):

3-րդ բաժինը լրացվում է շարժակազմի տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա:

Կազմակերպության հաշվեկշռում առկա վագոնները, որոնք օգտագործվում են որպես բնակատեղի և այլ կարիքների համար, ինչպես նաև ոչ ուղղակի նպատակով օգտագործվող գնացքաքարշերը, նույնպես ընդգրկվում են 3-րդ բաժնում: Վարձակալված շարժակազմը 3-րդ բաժնում չի ընդգրկվում:

3-րդ բաժնի 3-րդ սյունակում լրացվում է առկա շարժակազմից տեխնիկապես սարքինների քանակը: 3-րդ սյունակի ցուցանիշում չի ներառվում հիմնական և ընթացիկ նորոգման մեջ գտնվող և այդ նորոգումների համար սպասող, ինչպես նաև վերանորոգման համար ոչ պիտանի, կազմակերպությունից դուրս գրման ենթակա (խոտան) շարժակազմը:

2.3.2. Այն ջերմաքարշերը, որոնք իրար միացված են սեկցիաներով (երկու, երեք և ավելին), սակայն կարող են աշխատել ինքնուրույն, տող 320-ում յուրաքանչյուրը հաշվառվում է որպես առանձին միավոր:

2.3.3. Մայրուղային բեռնատար վագոններին (տող 330) են դասվում ծածկած վագոնները, ցիստեռնները, ցեմենտատարները, ինչպես նաև քիմիական արտադրանք տեղափոխող հատուկ ցիստեռնները:

2.3.4. Արդյունաբերական տիպի վագոնների (տող 340) ցուցանիշում ցույց են տրվում դումպկարները (ինքնաթափ վագոն), ինչպես նաև տորֆ, կոքս, հանքաքար, տաք չուգուն, ալյուր, անտառանյութ և այլ ապրանքատեսակներ տեղափոխող վագոնները:

 

2.4. Սեփական երկաթուղային գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 4)

 

2.4.1. 4-րդ բաժնում ցույց է տրվում սեփական երկաթուղային գծերի (ներառյալ կազմակերպության կողմից չշահագործվող գծեր) երկարությունը:

4-րդ բաժնում ներառվում են նաև արդյունահանող արդյունաբերության հանքերի բաց շահագործման շարժական ուղիները, որոնք գտնվում են մշտական շահագործման մեջ (այսինքն մշտապես գոյություն ունեն, բայց հանքախորշերին զուգընթաց ենթարկվում են տեղաշարժերի):

Փոխադրելի (դաշտային) ուղիները, բացառությամբ արդյունահանող արդյունաբերության լեռնահանքային բաց շահագործման մեջ գտնվողների, ժամանակավոր գծերը, ինչպես նաև նոր կառուցվող գծերը` ներառյալ շահագործվողները (բայց համապատասխան ակտերով շահագործման չհանձնված), հաշվառման ենթակա չեն:

4-րդ բաժնի ցուցանիշերը չեն լրացվում երկաթուղային գծեր վարձակալած կազմակերպության կողմից:

4-րդ բաժինը լրացվում է ուղիների տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա:

2.4.2. Շահագործվող գծի երկարությունը (410 տողում) որոշվում «մերձատար ուղու սահման» նշանից մինչև երկաթուղային գծերի վերջնակետն ընկած գծերի առանցքի երկարությամբ, անկախ նրանից ամենաերկար գիծը հանդիսանում է ինքնուրույն, թե այդ հեռավորությունը ընդգրկում է իր մեջ մի քանի ուղիներ, ճյուղավորումներ, վայրէջքներ: Ընդհանուր օգտագործման ճանապարհների ցանց մուտք չունեցող շահագործվող գծերի երկարությունը որոշվում է ըստ կազմակերպությունների վերջնակետերի միջև ընկած գծերի առանցքի երկարության: Շահագործվող գծի երկարության մեջ ընդգրկվում են բոլոր ճյուղավորումները, որոնց վրա կատարվում են բեռնման-բեռնաթափման աշխատանքները: Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների ուղեբաժանքների (բացի գլխավորների) կամ կայարանային ուղիների երկարությունը չի ընդգրկվում շահագործվող գծի երկարության մեջ, նույնիսկ եթե կայարանային ուղիները միաժամանակ օգտագործվում են վագոնների բեռնման և բեռնաթափման համար:

2.4.3. Բացված գծի երկարությունը (420 տողում) ցուցանիշում լրացվում է մերձատար ուղու, առանց բացառության բոլոր գծերի (գլխավոր, կայարանային, հատուկ) երկարությունների հանրագումարը: Բացված գիծն իրենից ներկայացնում է որպես ձգված միաուղի գիծ: Օրինակ, երկաթգիծը կազմված է 3 ճանապարհներից (գծերից), նրանցից գլխավորը սկզբից մինչև փակուղի կազմում է 1,8 կմ, նրան կից գծերից մեկը` 0,7 կմ և մյուսը` 0,5 կմ: Այսպիսով այդ երկաթուղային ճանապարհի բացված երկարությունը կլինի` 1,8 կմ+0,7 կմ+0,5 կմ=3,0 կմ:

 

2.5. Եկամուտները, շահագործական ծախսերը եվ աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 5)

 

5 բաժինը լրացվում է հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի հիման վրա:

2.5.1. Արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից (ծառայություններից) ստացված եկամուտները (առանց ավելացված արժեքի հարկի), հազ. դրամ (տող 500) ցուցանիշում լրացվում է արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից և ծառայություններից (բեռների փոխադրումներ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներ, բեռների վերամշակում պահեստներում և այլն) ստացված եկամուտները:

2.5.2. Բեռների փոխադրումների շահագործման ծախսերը, հազ. դրամ (տող 510) ցուցանիշում ներառվում են.

- կազմակերպության արդյունաբերական երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների հետ կապված աշխատողների (դիսպետչերներ, գնացքակազմող բրիգադների աշխատողներ, սլաքավարներ, կապի աշխատողներ, գնացքավարներ, շարժակազմի վերանորոգման աշխատողներ և այլ աշխատողներ) աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ.

- շարժակազմի և բեռնափոխադրումների հետ կապված շինությունների շահագործման ծախսերը (վառելիք, էլեկտրաէներգիա, նյութեր).

- հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ.

- այլ ծախսեր (մերձատար ուղու վարձավճար, վագոնների մաքրման վճար ըստ սակագնի և այլն):

Շահագործման ծախսերի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման ծախսերը (բեռնիչների, մեխանիզատորների աշխատավարձը, բեռնման-բեռնաթափման մեխանիզացիայի և սարքավորումների ամորտիզացիան, վառելիքը, էլեկտրաէներգիան, տեխնիկական սպասարկումը), վագոնների գերնորմատիվային պարապուրդների համար վճարվող տուգանքները, բեռների փոխադրման սակագինը:

2.5.3. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (տող 520) ցուցանիշում ընդգրկվում են կազմակերպության ուղիներով փոխադրումներով զբաղված աշխատողները (դիսպետչեր, ճանապարհներ վերանորոգողներ, կապի աշխատողներ, գնացքակազմող բրիգադների աշխատողներ, սլաքավարներ, վարչատնտեսական անձնակազմ), ինչպես նաև բեռնման-բեռնաթափման աշխատանքներով զբաղված աշխատողները:

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ծածկագրերն ըստ`

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 ՁԿԴ-ի **
(Ձեռնարկությունների կոդերի
դասակարգիչ)

ՊԿՄՆՀ-ի *
(Պետական
կառավարման
մարմինների նշանակման
 համակարգիչ)

 ՏԳԸԴ-ի **
(Տնտեսական
գործունեության ընդհանուր
 դասակարգիչ)

                                     
Ում է ներկայացվում (անվանումը) ________________

               

Ով է ներկայացնում (անվանումը) __________________

                                  
Հիմնադիրները (մասնակիցները) ***                   1 2 3 4
1 պետություն 2 համայնք 3 իրավաբանական անձ 4 քաղաքացի
 
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում
 
 
Կազմակերպական-իրավական ձևը_________ծածկագիրը`
** /_/_/
 
Փաստացի գործունեության հիմնական տեսակը__________________
 
______________________            ծածկագիրը ** /_/_/_/_/_/
Ձեռնարկությունների պետռեգիստրում
    գրանցման համարը ** /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/
 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/
 
Մարզը _________________________________         /_/_/
 
Հասցեն______________________________________

*) Ծածկագրերը լրացվում են վիճակագրական մարմինների կողմից 
**) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա)
***) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում 
նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում

  Ձև թիվ 1-տր (երկաթ)
փոստային-տարեկան


Ներկայացվում է`

ՀՀ վիճնախարարություն
 

Ներկայացնում են`

սեփական կամ վարձակալած ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր ունեցող կազմակերպությունները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 22-ը 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

200__թ. համար

 

1. Բեռների փոխադրումը եվ բեռնաշրջանառությունը` կազմակերպության սեփական, վարձակալած ուղիներով

 

(1520 մմ ռելսամեջով)

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Ցուցանիշի մեծությունը
Ա 1 2
Փոխադրվել են բեռներ կազմակերպության ուղիներով, տոննա 110  
Փոխադրվել են բեռներ կազմակերպության ուղիներով, վագոններ (հատ) 120  
Բեռնաշրջանառություն, հազ. տոննա-կմ 130  

2. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները, կատարված կազմակերպության սեփական կամ վարձակալած միջոցներով

  Տողի համարը Վագոնների բեռնումը, տոննա Վագոնների բեռնաթափումը, տոննա
ընդամենը այդ թվում`
ընդհանուր մեքենայացմամբ
ընդամենը այդ թվում`
ընդհանուր մեքենայացմամբ
Ա 1 2 3 4 5
Կազմակերպության սեփական, վարձակալած ուղիների վրա, ընդհանուր օգտագործման ուղիների վրա և կողմնակի կազմակերպությունների ոչ ընդհանուր օգտագործման ուղիների վրա 200        

3. Սեփական գնացքաշարերի, վագոնների քանակը տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշի անվանումը Տողի
համարը
Ընդամենը այդ թվում`
սարքին
Ա 1 2 3
Էլեկտրաքարշեր 310    
Ջերմաքարշեր 320    
Մայրուղային բեռնատար վագոններ 330    
Բեռնատար վագոններ արդյունաբերության համար 340    

4. Սեփական երկաթուղային գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ, կմ

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Ցուցանիշի մեծությունը
Ա 1 2
Շահագործվող գծի երկարությունը 410  
Բացված գծի երկարությունը 420  

5. Եկամուտները, շահագործական ծախսերը եվ աշխատողների թվաքանակը տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Ցուցանիշի մեծությունը
Ա 1 2
Արդյունաբերական երկաթուղային տրանսպորտի աշխատանքներից (ծառայություններից) ստացված եկամուտները (առանց ավելացված արժեքի հարկի), հազ. դրամ 500
Բեռների փոխադրումների շահագործման ծախսերը, հազ. դրամ 510  
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ 520  

 

___ ________________ 200  թ.
_____________________
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

Ղեկավար` __________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.11.2003, N 17-Ն 12.02.2004, N 241
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան