ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 49-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․
«7) մասնակցելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-277-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: