Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-264-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին

 

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժթ) շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչները,»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 2-րդ կետի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների» բառերով.

2) 4-րդ մասի 2-րդ կետի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների» բառերով.

3) 4-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «խաղադրույքների» բառից հետո լրացնել «(մասնակցության վճարի)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի և շահումով այլ խաղերի կազմակերպիչները» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հունիսի 26

Երևան

ՀՕ-264-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: