ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«10» հունիսի 1996 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
I. «Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Հոդված 1. Օրենսգրքի 13 հոդվածի երկրորդ մասում «պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն» բառերը փոխարինել «քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի սահմանած կարգով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 112 հոդվածում`
ա) «պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ» բառերը փոխարինել «համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի որոշմամբ» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`
«Մինչև Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումը քաղաքներում և գյուղերում որդեգրումն իրականացնում են համապատասխանաբար պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր մարմինները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանը»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 118 հոդվածի երկրորդ մասը:
Հոդված 4. Օրենսգրքի 119 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 119. | Որդեգրման մերժումը գանգատարկելը |
Որդեգրման մասին դիմում տվող անձը տեղական ինքնակառավարման մարմնի կողմից որդեգրման մերժումը կարող է գանգատարկել դատարան»:
Հոդված 5. Օրենսգրքի 122 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 122. | Որդեգրումը ծագելու ժամանակը |
Որդեգրումը ծագում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից որդեգրման վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից»:
Հոդված 6. Օրենսգրքի 123 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է որդեգրման մասին որոշումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում որոշման պատճենն ուղարկել քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմին` գրանցում կատարելու համար»:
Հոդված 7. Օրենսգրքի 138 հոդվածում «պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեներին» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմին» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 143 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 143. | Խնամակալության և հոգաբարձության մարմինները |
Խնամակալության և հոգաբարձության մարմիններն են տեղական ինքնակառավարման մարմինները:
Մինչև Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումը քաղաքներում, գյուղերում խնամակալության և հոգաբարձության մարմինների իրավասություններն իրականացվում են համապատասխանաբար պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդների գործադիր մարմինների, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից»:
Հոդված 9. Օրենսգրքի 144 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 144. | Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության վերահսկողությունը |
Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինները»:
Հոդված 10. Օրենսգրքի 146 հոդվածում «պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային կամ գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 177 հոդվածում «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին, իսկ շրջանային բաժանում ունեցող քաղաքներում` պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին» բառերը փոխարինել «դատարան» բառով:
Հոդված 12. Օրենսգրքի 181 հոդվածում`
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինները (զագսերը)».
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`
«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի պաշտոնում նշանակվում են միայն իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»:
Հոդված 13. Օրենսգրքի 182 հոդվածի`
ա) առաջին մասում «Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի» բառերով, իսկ «բաժինները» բառը փոխարինել «տարածքային բաժինները» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել հոդվածի երկրորդ մասը:
Հոդված 14. Օրենսգրքի 200 հոդվածի երրորդ մասում`
ա) «բաժնի վարիչը» բառերը փոխարինել «տարածքային բաժնի պետը» բառերով.
բ) հանել «իսկ ավաններում և գյուղական վայրերում` պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահը» բառերը:
Հոդված 15. Օրենսգրքի 208 հոդվածի երկրորդ մասում «որոշում կայացնելու վայրի պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերով:
Հոդված 16. Օրենսգրքի 214 հոդվածից հանել «պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի» բառերը, իսկ «գրանցման» բառից հետո լրացնել «տարածքային» բառը:
II. «Հայաստանի Հանրապետության պատգամավորների քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունը.
Հոդված 17. Օրենքի 27 հոդվածի 9 կետից հանել «քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների աշխատանքը և» բառերը:
III. Օրենքի ոՒժի մեջ մտնելը.
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
4 հուլիսի 1996 թ. ՀՕ-70 |