Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-622-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված անվանումը չի կարող համընկնել, նույնական կամ շփոթելու աստիճան նման լինել այն անձի ապրանքային նշանին կամ ֆիրմային անվանմանը, դրա գովազդներում օգտագործված կամ օգտագործվող գրաֆիկական կամ ձայնային նշաններին, որը վերջին 10 տարում զբաղվել է շահումով խաղի (այդ թվում` ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման գործունեությամբ:

5. Եթե հեղինակազորման հայտը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, ապա կարգավորող պետական մարմինը վերադարձնում է հայտը այն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում` այն սույն հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու համար: Հեղինակազորման հայտը վերադարձվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, այն սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանեցվելու և կրկին չներկայացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը մերժում է հայտը:»:

 

Հոդված 2. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) Հեռարձակողի տեսալսողական ծրագրի անվանումը չի համապատասխանում սույն օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:»:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հեղինակազորված Հեռարձակողի տեսալսողական ծրագրի անվանումը պետք է համապատասխանեցվի սույն օրենքով սահմանված պահանջներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Սույն մասի պահանջները չկատարվելու դեպքում կարգավորող պետական մարմինը հեղինակազորված Հեռարձակողի նկատմամբ կիրառում է Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պատասխանատվության միջոցը:

3. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կարգավորող պետական մարմին է ներկայացվել հեղինակազորման հայտ, որը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դեռևս չի ընդունվել, և որը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին, ապա կարգավորող պետական մարմինը վերադարձնում է հայտը այն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում` այն սույն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հեղինակազորման հայտը վերադարձվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, այն սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցվելու և կրկին չներկայացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը մերժում է հայտը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-622-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան