«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2001 թվականի N 1253
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 747 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում 2001 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով վնասված դպրոցական շենքերի և կենտրոնական հիվանդանոցի տանիքների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 30-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 747 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 17600 հազ. դրամ».
բ) որոշման 2-րդ կետում «Շիրակի» բառը փոխարինել «Գեղարքունիքի» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |