ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
31 մայիսի 2016 թվականի |
թիվ 1 |
քաղ. Աստանա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու մասին» 2016 թվականի մայիսի 31-ի թիվ 3 որոշման ընդունումը՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4.29-րդ հոդվածի դրույթներն իրականացնելու նպատակով հավաստագրման և ստուգման էլեկտրոնային համակարգը մշակելիս, ինչպես նաև ապրանքների ծագման՝ Համաձայնագրի 4.31-րդ հոդվածով նախատեսված արտագնա ստուգումներ անցկացնելիս ապահովել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ տեղեկատվական փոխգործակցության միասնական մոտեցումների կիրառում.
էլեկտրոնային տեղեկատվության կոնսոլիդացված փոխանակումն «Էլեկտրոնային տեղեկատվության կոնսոլիդացված փոխանակման մասին» համաձայնագրի 5.7-րդ հոդվածին համապատասխան կանոնավոր կերպով իրականացնելու նպատակով ապահովել էլեկտրոնային տեղեկատվական փոխանակման պահանջների, կառուցվածքների, ձևաչափերի և տեխնիկական պայմանների միասնականացում հաշվի առնելով Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգի օգտագործման նպատակահարմարությունը դրա կազմակերպման համար:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի թիվ 3 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
