ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
17 մարտի 2016 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ ի նպաստ դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման, ելնելով Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների՝ առանց բացառումների և սահմանափակումների միասնական շուկայի ձևավորման, բազմակողմանի արդիականացման և համագործակցության ձգտումից`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ստեղծել աշխատանքային խումբ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) գործադիր իշխանության մարմինների, անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների, գործարար համայնքի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներից՝ Եվրասիական տնտեսական միության թվային տարածքի ձևավորման վերաբերյալ առաջարկությունների (այսուհետ՝ առաջարկություններ) մշակման համար՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կ. Ա. Մինասյանի ղեկավարությամբ.
ներկայացնել աշխատանքային խմբի կողմից ձևավորած առաջարկությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը։
2. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ տասնհինգօրյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների թեկնածությունները՝ ղեկավարների և փորձագետների տեղակալների մակարդակով՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված աշխատանքային խմբի կազմում ներառելու համար։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, այն հրապարակելու օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|