Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-298-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1324
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում «կամ պարտադիր այլ վճարներ» բառերը փոխարինել «, այլ վճարներ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «այլ պարտադիր վճարումների» և «պարտադիր այլ վճարումների» բառերը փոխարինել «այլ վճարների» բառերով.

2) 2-րդ մասի վերջին պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պահանջի (պահանջների) չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը և գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շրջանառության հարկի, բնապահպանական հարկի պարտավորությունները (սույն օրենքի իմաստով՝ գույքի իրացումից ծագող հարկային պարտավորություններ):»:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետից հանել «պետական» բառը, իսկ «ֆինանսական հաշվետվությունները» բառերը փոխարինել «հարկային հաշվարկները» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «պարտադիր» բառը:

 

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «հարկերի և պարտադիր վճարների գերավճարների առկայությունը պարզելուն ուղղված» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության և հանդիպակաց» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում «իրացումից ստացված անուղղակի հարկերի» բառերը փոխարինել «գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «և պարտադիր» բառերը.

2) 5-րդ մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, այդ թվում` ապահովված պարտատիրոջ կողմից ներկայացված տեղեկատվությունը (որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները), և դրանք գրանցում է պարտատերերի գրանցամատյանում` համապատասխան հերթում.»:

 

Հոդված 8. Օրենքի 44-րդ հոդվածում «գույքի վաճառքի հետ կապված անուղղակի հարկային պարտավորությունները» բառերը փոխարինել «գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասում «կվճարեն իրացումից ծագող անուղղակի հարկերը» բառերը փոխարինել «կկատարեն գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 82-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ե» կետի «օտարման հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները» բառերը փոխարինել «գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները» բառերով.

2) «է» կետի «հարկային, պարտադիր այլ վճարների» բառերը փոխարինել «հարկերի և (կամ) վճարների» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-298-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան