Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-88-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.15/47(1227) Հոդ.551
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի մայիսի 17-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. դեղերի պետական գրանցման համար`

ա) դեղերի համար, այդ թվում` նոր, վերարտադրված, կենսատեխնոլոգիական ծագման, արյունից կամ պլազմայից ստացված, իմունաբանական (պատվաստանյութեր, շիճուկներ, ալերգածիններ), ռադիոակտիվ, բազմաբաղադրատարր հոմեոպաթային, անասնաբուժական

բազային տուրքի 60-ապատիկի չափով

բ) դեղերի յուրաքանչյուր դեղաչափի և (կամ) դեղաձևի համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

գ) գրանցված դեղերի նոր ցուցում(ներ)ի համար

բազային տուրքի 40-ապատիկի չափով

դ) գրանցված դեղերի նոր համակցությունների համար

բազային տուրքի 60-ապատիկի չափով

ե) ավանդական և բուսական դեղերի համար (այդ թվում` փաթեթավորված և պիտակավորված դեղաբուսական հումք, բուժիչ թեյեր)

բազային տուրքի 10-ապատիկի չափով

զ) միաբաղադրատարր հոմեոպաթային դեղերի առաջին դեղաձևի, դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի, դեղաչափի, նոր ցուցում(ներ)ի համար

բազային տուրքի 5-ապատիկի չափով

է) հիվանդությունների հարուցիչների, ինչպես նաև դրանց փոխանցող միջատներին, մակաբույծներին ոչնչացնող հակասեպտիկները և հակապարազիտային դեղերը, որոնք նախատեսված են մաշկի, լորձաթաղանթի, մազերի, եղունգների համար

բազային տուրքի 20-պատիկի չափով

ը) պետական գրանցման հավաստագրի վերաձևակերպման համար

բազային տուրքի 5-ապատիկի չափով

թ) վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման համար

բազային տուրքի 60-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.9-րդ կետով`

«2.9. դեղերի մեծածախ իրացում

տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 50-52-րդ կետերով.

«50. պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր տալու համար

տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով

51. պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր տալու համար

տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով

52. դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու համար

տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հունիսի 13

Երևան

ՀՕ-88-Ն