հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ
ո ր ո շ ու մ
28 փետրվարի 1991 թ. N 140
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Կազմավորել Հայաստանի Հանրապետության տարածքում նոր արտադրական օբյեկտների տեղաբաշխման, գործող արտադրությունների ընդլայնման և վերակառուցման հանրապետական հանձնաժողով:
2. Հաստատել հանրապետական հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:
3. Հանրապետական հանձնաժողովին` 15-օրյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում նոր արտադրական օբյեկտների տեղաբաշխման, գործող արտադրությունների ընդլայնման և վերակառուցման աշխատանքների կազմակերպման կարգը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի ապրիլի 14-ի «Հայկական ԽՍՀ տարածքում արտադրողական ուժերի տեղաբաշխման հանրապետական հանձնաժողովի կազմավորման մասին» N 189 որոշումը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
ՀԱՎելվԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
(հավելվածն ուժը կորցրել է 11.05.92 N 280)