հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ
ո ր ո շ ու մ
28 փետրվարի 1991 թ. N 140
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Կազմավորել Հայաստանի Հանրապետության տարածքում նոր արտադրական օբյեկտների տեղաբաշխման, գործող արտադրությունների ընդլայնման և վերակառուցման հանրապետական հանձնաժողով:
2. Հաստատել հանրապետական հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:
3. Հանրապետական հանձնաժողովին` 15-օրյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում նոր արտադրական օբյեկտների տեղաբաշխման, գործող արտադրությունների ընդլայնման և վերակառուցման աշխատանքների կազմակերպման կարգը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի ապրիլի 14-ի «Հայկական ԽՍՀ տարածքում արտադրողական ուժերի տեղաբաշխման հանրապետական հանձնաժողովի կազմավորման մասին» N 189 որոշումը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
ՀԱՎելվԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
| Հ. Բագրատյան | - ՀՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահ (նախագահ) | |
| Հ. Սարգսյան | - ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (տեղակալ) | |
| Ա. Տեր-Իսրաելյան | - ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահի տեղակալ | |
| Ռ. Ջուլհակյան | - ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ | |
| Վ. Թևոսյան | - ՀՀ բնության պահպանության պետական կոմիտեի նախագահ | |
| Գ. Բլեյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ | |
| Ռ. Վարդանյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողաշինարարության և հողօգտագործման գլխավոր վարչության պետ | |
| Լ. Մելքոնով | - ՀՀ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ | |
| Մ. Քոթանյան | - ՀՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն | |
| Ռ. Հարոյան | - ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ | |
| Մ. Գևորգյան | - ՀՀ էկոնոմիկայի պետկոմին առընթեր տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն | |
| Կ. Մարության | - ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի ռեգիոնալ քաղաքականության և տարածքային զարգացման բաժնի պետ (քարտուղար) |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |