Գլխավոր տեղեկություն
Համար
N 140
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.05.1992-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 փետրվար
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.02.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

28 փետրվարի 1991 թ. N 140

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Կազմավորել Հայաստանի Հանրապետության տարածքում նոր արտադրական օբյեկտների տեղաբաշխման, գործող արտադրությունների ընդլայնման և վերակառուցման հանրապետական հանձնաժողով:

2. Հաստատել հանրապետական հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:

3. Հանրապետական հանձնաժողովին` 15-օրյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում նոր արտադրական օբյեկտների տեղաբաշխման, գործող արտադրությունների ընդլայնման և վերակառուցման աշխատանքների կազմակերպման կարգը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի ապրիլի 14-ի «Հայկական ԽՍՀ տարածքում արտադրողական ուժերի տեղաբաշխման հանրապետական հանձնաժողովի կազմավորման մասին» N 189 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎելվԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ փետրվարԻ 28-ի
N 140 ՈՐՈՇՄԱն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

(հավելվածն ուժը կորցրել է 11.05.92 N 280)

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.1992, N 280 11.05.1992, N 140
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան