ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 167 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 882 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի հավելված թիվ 9) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» թիվ 882 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 167 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 882 որոշման մեջ կատարվող
1. 2.2 կետում «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։
2. Այն ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է նշված որոշմամբ հաստատված՝ «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջների պահպանումը, շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 882 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 167 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
այն ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջների պահպանումը
|
»: |
3. Նշված որոշմամբ հաստատված՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 882 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 167 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների
|
»: |
