ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՆԿ-1316-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-1316-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
ա) կարգադրության հավելվածը լրացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների նոր անձնագրերով` համաձայն 1-ին հավելվածի.
բ) կարգադրության հավելվածից հանել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը` համաձայն 2-րդ հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված 1 | |
Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 71.1 Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 71.2: | |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թումանյան |
| |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության ղեկավարի պաշտոնի անձնագիր N 3 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 27 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 28 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 29 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 30 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի քարտուղարության երկրորդ կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 115: | |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թումանյան |