ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 625-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 2-րդ, 7-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետը «իրացման նպատակով» բառերից առաջ լրացնել «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերով.
3) կարգի 6-րդ կետը «Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ այն» բառերից հետո լրացնել «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերով.
4) կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում և 10-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության» բառերով.
5) կարգի 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաբյուջետային» բառերը փոխարինել «պետական բյուջեի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2025 թվական:
