ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 23 հունիսի 2023 թվականի  | 
 թիվ 66  | 
 քաղ. Մոսկվա  | 
Դեղագործական տեսչական ստուգումների անցկացման կանոններում փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 7-րդ և 10-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 96-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 83 որոշմամբ հաստատված՝ Դեղագործական տեսչական ստուգումների անցկացման կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից՝  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից՝  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Ս. Ժումանգարին  | 
 Ա. Կասիմալիև  | 
 Ա. Օվերչուկ  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի թիվ 66 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դեղագործական տեսչական ստուգումների անցկացման կանոններում կատարվող
1. 2-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասության մեջ «անցկացնելու համար» բառերը փոխարինել «անցկացնելիս» բառով։
2. [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
3. 10-րդ կետի յոթերորդ պարբերության մեջ «դեղագործական տեսչական ստուգում» բառերը փոխարինել «տեսչական ստուգում» բառերով։
4. [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
5. [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
6. 18-րդ կետի երկրորդ պարբերության մեջ՝
ա) [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
բ) «տեսչական» բառը հանել։
7. [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
8. Նշված կանոնների թիվ 2 հավելվածում՝
ա) անվանման մեջ «դեղագործական տեսչական ստուգումներ» բառերը փոխարինել «տեսչական ստուգում» բառերով.
բ) 1-ին կետի առաջին պարբերության մեջ «դեղագործական տեսչական ստուգումներ» բառերը փոխարինել «տեսչական ստուգում» բառերով.
գ) 2-րդ կետում «անցկացվող դեղագործական տեսչական ստուգում» բառերը փոխարինել «անցկացվող տեսչական ստուգում» բառերով։
9. Նշված կանոնների թիվ 5 հավելվածում՝
ա) տեքստում «(տեսչական ստուգում անցկացնող կազմակերպության անվանումը)», «(կազմակերպության անվանումը)» բառերը փոխարինել «(տեսչական ստուգում անցկացնող մարմնի անվանումը (տեսչական ստուգում անցկացնող կազմակերպության անվանումը)) բառերով».
բ) հաշվետվության I մասում՝
1-ին բաժնի 3-րդ դիրքը աղյուսակում, փաստաթղթի» բառից հետո լրացնել «, և (կամ) նման տեսակի գործունեություն իրականացնելու համար թույլտվության (լիցենզիայի)» բառերով.
2-րդ բաժնում՝
[Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
«*» նշանով տողատակի ծանոթագրության մեջ՝ «դեղագործական տեսչական ստուգում» բառերը փոխարինել «տեսչական ստուգում» բառերով.
6-րդ բաժնում՝ աղյուսակում՝
առաջին վանդակում «դեղագործական տեսչական ստուգում» բառերը փոխարինել «տեսչական ստուգում» բառերով.
երկրորդ վանդակում «Ընդամենը» բառից հետո լրացնել «անհամապատասխանություններ» բառով.
գ) հաշվետվության II մասի 8-րդ բաժնի տեքստում՝
«ոչ էական» բառերը փոխարինել «այլ» բառով.
«ընդամենը» բառից հետո լրացնել «անհամապատասխանություններ» բառով։
10. Նշված կանոնների թիվ 6 հավելվածում՝
ա) «համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության արտադրական պատշաճ գործելակերպի կանոնների պահանջներին» բառերից հետո լրացնել «, որոնք համարժեք են Եվրոպական միության բժշկական և անասնաբուժական կիրառման համար նախատեսված դեղամիջոցների արտադրական պատշաճ գործելակերպի ձեռնարկին ու սկզբունքներին և Դեղագործական տեսչությունների համագործակցության համակարգի սկզբունքներին (РIС/S)» բառերով.
բ) [Փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: