ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՎ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 34544/21 և 3920/22)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
14 դեկտեմբերի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Հարությունյանը և Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović]՝ Նախագահ,
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],
Աննա Լուիս Բորմանն [Anne Louise Bormann]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2023 թվականի նոյեմբերի 23-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ կից ներկայացված աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի ընդդեմ Հայաստանի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել քրեական գործով վարույթի չափազանց երկար տևողության առնչությամբ։
Իրավունքը
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների նույնաբովանդակ առարկան՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռի շրջանակներում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ տվյալ քրեական գործով վարույթի տևողությունը չի համապատասխանել «ողջամիտ ժամկետի» սահմանված պահանջին։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա։
7. Դատարանը վերահաստատում է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ ելնելով գործի հանգամանքներից և հաշվի առնելով հետևյալ չափորոշիչները. գործի բարդությունը, դիմումատուների և համապատասխան մարմինների վարքագիծը և այն, թե ինչն է վիճարկվում դիմումատուների համար տվյալ վեճի շրջանակներում (տե՛ս Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Frydlender v. France [GC]], թիվ 30979/96, § 43, ՄԻԵԴ 2000-VII)։
8. Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի [Grigoryan v. Armenia] (թիվ 3627/06, 2012 թվականի հուլիսի 10) նախադեպային գործում Դատարանն արդեն հայտնաբերել է խախտում այնպիսի հարցերի առնչությամբ, որոնք առկա են սույն գործում:
9. Ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը և որոշելով մերժել իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասով Կառավարության առարկությունը (համեմատե՛ք Վասիլյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Vassilyan and Others v. Armenia [Committee]], թիվ 20193/15 և ևս 2-ը, §§ 7-9, 2022 թվականի հունիսի 23, և Լմնցյանը և Սլոյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Lmntsyan and Sloyan v. Armenia [Committee]], թիվ 41973/19 և 51266/19, § 10, 2023 թվականի փետրվարի 9)՝ Դատարանը չի հայտնաբերել ազգային մակարդակում իրականացված վարույթի ամբողջ տևողությունը հիմնավորող որևէ փաստ կամ փաստարկ: Հաշվի առնելով քննվող հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործում վարույթի տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։
10. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են և մատնանշում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման մասին։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Գրիգորյանի գործը, § 139)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից ներկայացված աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ քրեական վարույթի չափազանց երկար տևողության մասով.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Ֆարիս Վեհաբովիչ՝ |
Քարտուղարի տեղակալի |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բողոքներ պարունակող գանգատների ցանկը
(քրեական վարույթի չափազանց երկար տևողություն)
Թիվ |
Գանգատ թիվ |
Դիմումատուի անունը |
Ներկայա-ցուցչի անունը և գտնվելու վայրը |
Վարույթն սկսելու ամսաթիվը |
Վա-րույթն ավար-տելու ամսա-թիվը |
Ընդհանուր տևողու-թյունը |
Դիմումա-տուներից յուրա-քանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը |
Յուրա-քանչյուր գանգատի դիմաց ծախսերի և ծախքերի համար տրվող գումարը |
1. |
34544/21 24 հունիսի 2021 թ. |
Մեխակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1997 |
Սիմոնյան Լիպարիտ Երևան |
8 հունվարի 2017 թ. |
2 մայիսի 2023 թ. |
6 տարի և 3 ամիս և 25 օր դատարանի 3 ատյաններ |
500 |
250 |
2. |
3920/22 5 հունվարի 2022 թ. |
Մարտին ՀԱԿՈԲՅԱՆ 1976 |
Վարդանյան Դիանա Երևան |
21 սեպտեմբերի 2014 թ. |
06 հուլիսի 2021 թ․ |
6 տարի և 9 ամիս և 16 օր դատարանի 3 ատյաններ |
900 |
250 |
______________________________
1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
