ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 1992 թվականի N 399
քաղ. Երևան
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Սահմանել հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Ց Ա Ն Կ
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն
«Հայէներգո» ԱՄ
Հայկական ատոմային էլեկտրակայան
Հայգազարդ
Հայնավթամթերք
Պինդ վառելիք
ՀՀ կապի նախարարություն
Հանրապետական միջքաղաքային հեռախոսային կայան
Հանրապետական հեռագրատուն
Հանրապետական ռադիոհեռուստահաղորդիչ կենտրոն
Հանրապետական «Ռադիո» արտադրական միավորում (NN 1, 3, 7 ռադիոկայաններ)
«Օրբիտա-2» տիեզերական կապի կայան
Դիլիջանի սպասարկող ուժեղարար կետ
Հանրապետական ռադիոֆիկացման հանգույց
Հանրապետական հատուկ կապի հանգույց
Սուրհանդակային կապի ծառայության բաժին
«Երևանի քաղաքային հեռախոսային ցանց» ԱՄ (կառավարական հեռախոսների համակարգ)
«Մայրուղի» արտադրական միավորում
ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն
ՀՀ արդյունաբերության նախարարություն
«ԱՅԳ» ԱՄ
«Արիակ» կիրառական քիմիայի ինստիտուտ
«Նաիրիտ» ԳԱՄ
«Հայոսկի» ԱՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«Հայջրտնտ» ՀԳԱՄ
«Հայջրտնտ» ՀԳԱՄ-ի ջրամբարներ
Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմ և «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորում
«Ջրմուղ-կոյուղու» արտադրական վարչություններ
Երքաղէլեկտրացանց
ՀՀ երկաթգիծ
ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչություն
«Զվարթնոց» օդանավակայան
«Էրեբունի» օդանավակայան (բոլոր տեղական օդանավակայաններով)
«Գյումրի» օդանավակայան
ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն
Երևանի մետրոպոլիտեն
ՀՀ պարենի և մթերումների նախարարություն
Երևանի հացաընդունման ձեռնարկությունների ԱՄ
Երևանի ալրաղաց գործարան
Սպիտակի հացամթերքների կոմբինատ
Բաղրամյանի արտադրական միավորում
Սևանի արտադրական միավորում
ՀՀ առողջապահության նախարարություն
Երևանի շտապ օգնության կլինիկական հիվանդանոց
Շրջանային կենտրոնական հիվանդանոցների շտապ օգնության ծառայություններ
(ցանկը լրաց., փոփ. 27.04.93 N 191)
