ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 98-Ա
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
1. Հաստատել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-502-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
06.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 98-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀՕ-502-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրը ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Պետության կարիքների համար ներմուծվող, պարտադիր գրանցում չպահանջող բժշկական արտադրատեսակների ներմուծման դեպքերը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետու- թյան առողջապահու- թյան նախարարություն |
2025 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-502-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մաս | |
2. |
«Բժշկական արտադրատեսակների գրանցման, գրանցման մերժման, կասեցման և գրանցման հավաստագրի անվավեր ճանաչման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետու- թյան առողջապահու- թյան նախարարություն |
2025 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
2025 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն- ներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-502-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մաս |
3. |
«Կլինիկական փորձարկումների (հետազոտությունների) էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, անհատական կազմը, աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետու- թյան առողջապահու- թյան նախարարություն |
2025 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-502-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մաս | |
4. |
«Շահերի բախման և գաղտնիության ապահովման վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետու- թյան առողջապահու- թյան նախարարություն |
2025 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-502-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մաս | |
5. |
«Բժշկական արտադրատեսակների կլինիկական և կլինիկա- լաբորատոր փորձարկումներ (հետազոտություններ) անցկացնելու իրավունք ունեցող բժշկական կազմակերպությունների ցանկում բժշկական կազմակերպություններն ընդգրկելու և ցանկից հանելու կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետու- թյան առողջապահու- թյան նախարարություն |
2025 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունն– եր կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-502-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մաս | |
6. |
«Բժշկական արտադրատեսակների կլինիկական և կլինիկա- լաբորատոր փորձարկումների (հետազոտություններ) նկատմամբ մասնագիտական դիտարկումներն իրականացնելու և կլինիկական փորձարկումները (հետազոտությունները) դադարեցնելու, ինչպես նաև կլինիկական փորձարկումների (հետազոտությունների) ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում |
Հայաստանի Հանրապետու- թյան առողջապահու- թյան նախարարություն |
2025 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունն- եր կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-502-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
