ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2016 թվականի |
թիվ 59 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Կատարել փոփոխություններ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում՝ համաձայն հավելվածի։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
որոնք կատարվում են այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդպիսի մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում
1. Տեքստում «մաքսային միության», «Մաքսային միության», բառերը փոխարինել «Միության» բառով (բացառությամբ 3-րդ կետի վեցերորդ մասի և 12-րդ կետի առաջին մասի, ինչպես նաև 10-րդ կետի վեցերորդ մասի, 11-րդ կետի յոթերորդ մասի, 12-րդ կետի երկրորդ ու չորրորդ մասերի և Օրենսգրքի անվանմանը վերաբերող մասում 13-րդ կետի վեցերորդ մասի), համապատասխան թվով ու հոլովով «մաքսային միության անդամ պետություն», «Մաքսային միության անդամ պետություն» բառերը փոխարինել համապատասխան թվով ու հոլովով «անդամ պետություն» բառերով։
2. 1-ին կետի առաջին մասում «Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվող» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից արտահանվող» բառերով, «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերով։
3. 5-րդ կետի երրորդ մասում «ըստ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերով։
4. 8-րդ կետի առաջին մասում «Մաքսային միության օրենսդրությանը համապատասխան սահմանված» բառերը հանել:
5. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 29.05.24 թիվ 55)
6. 10-րդ կետի երրորդ մասում՝
ա) երկրորդ պարբերությունում «Մաքսային միության գործունեության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության գործունեության» բառերով.
բ) հինգերորդից իններորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- այն ապրանքները, որոնք ընդգրկված են ապրանքների միասնական անվանացանկի 2.22 բաժնում (ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա համար նախատեսված փամփուշտները)՝ բացառությամբ սպորտային զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և դրա համար նախատեսված փամփուշտների.
- այն ապրանքները, որոնց ներմուծումը Միության մաքսային տարածք սահմանափակված է Միասնական ցանկին համապատասխան՝ բացառությամբ Միասնական ցանկի 2.14 բաժնում ընդգրկված ապրանքների (դեղամիջոցներ և դեղանյութեր, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք սահմանափակված է):
- այն ապրանքները, որոնց նկատմամբ ապրանքների միասնական ցանկին համապատասխան սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ բացառությամբ ապրանքների միասնական ցանկի հետևյալ բաժիններում ընդգրկված ապրանքների՝
2.16 (ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքավորումներ, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող).
2.19 (ծածկագրման (գաղտնագրման) միջոցներ)։».
7. 11-րդ կետի երկրորդ մասի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- ապրանքների միասնական ցանկի 2.22 բաժնում ընդգրկված ապրանքները (ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա համար նախատեսված փամփուշտները).
- թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որոնց նկատմամբ, ապրանքների միասնական ցանկին համապատասխան, սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ բացառությամբ դեղամիջոցների տեսքով թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի.»։
8. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 29.05.24 թիվ 55)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.05.2024, թիվ 55 | 25.07.2024, թիվ 59 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|