ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2024 թվականի |
թիվ 28 |
քաղ. Երևան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 127 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի «Նույնականացման միջոցներով թեթև արդյունաբերության ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին» թիվ 127 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 28 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 127 որոշման մեջ կատարվող
1. 1-ին կետի երկրորդ նախադասության մեջ «2021 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ժամկետներից» բառերով։
2. Սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 127 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 28 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ապրանքի անվանումը |
Չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելքի սահմանման ժամկետը |
4203 10 000 |
Հագուստի առարկաներ՝ բնական կաշվից կամ կոմպոզիցիոն կաշվից |
2021 թվականի հունվարի 1-ը |
6106 |
Բլուզներ, շապիկներ և բլուզոններ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար |
|
6201 |
Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ (այդ թվում՝ դահուկային), հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ՝ տղամարդկանց կամ տղաների համար՝ բացի 6203 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից |
|
6202 |
Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անջրանցիկ վերարկուներ, բաճկոններ (այդ թվում՝ դահուկային), հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ՝ կանանց կամ աղջիկների համար՝ բացի 6204 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից |
|
6302 |
Սպիտակեղեն՝ անկողնու, ճաշասենյակի, զուգարանի և խոհանոցի |
|
4304 00 000 0 |
Հագուստի առարկաներ՝ արհեստական մորթուց |
2024 թվականի ապրիլի 1-ը |
6101 |
Վերարկուներ, բաճկոններ, անջրանցիկ վերարկուներ, անջրանցիկ վերարկուներ՝ գլխանոցով, «անորակ» տիպի բաճկոններ, հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ՝ տղամարդկանց կամ տղաների համար՝ տրիկոտաժե կամ գործած |
|
6102 |
Վերարկուներ, բաճկոններ, անջրանցիկ վերարկուներ, անջրանցիկ վերարկուներ՝ գլխանոցով, «անորակ» տիպի բաճկոններ, հողմապահպան, փոթորկապահպան բաճկոններ և նույնանման արտադրատեսակներ՝ կանանց կամ աղջիկների համար՝ տրիկոտաժե կամ գործած |
|
6103 |
Կոստյումներ, կոմպլեկտներ, պիջակներ, բլեյզերներ, տաբատներ, կոմբինեզոններ՝ կրծկալներով և ուսակապերով, բրիջիներ և կիսատաբատներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդկանց կամ տղաների համար |
|
6104 |
Կոստյումներ, կոմպլեկտներ, ժակետներ, բլեյզերներ, զգեստներ, շրջազգեստներ, շրջազգեստ-տաբատներ, տաբատներ, կոմբինեզոններ՝ կրծկալներով և ուսակապերով, բրիջիներ և կիսատաբատներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար |
|
6105 |
Վերնաշապիկներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդկանց կամ տղաների համար |
|
6110 |
Սվիտերներ, պուլովերներ, բրդե հյուսված ժակետներ, բաճկոնակներ և նույնանման արտադրատեսակներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ |
|
6112 11 000 0 6112 12 000 0 6112 19 000 0 6112 20 000 0 |
Կոստյումներ՝ սպորտային, դահուկային՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ |
|
6113 00 |
5903, 5906 կամ 5907 ապրանքային դիրքերում ընդգրկված հագուստի առարկաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժե քաթանից |
|
6203 |
Կոստյումներ, կոմպլեկտներ, պիջակներ, բլեյզերներ, տաբատներ, կոմբինեզոններ` կրծկալներով և ուսակապերով, բրիջիներ և կիսատաբատներ՝ տղամարդկանց կամ տղաների համար |
|
6204 |
Կոստյումներ, կոմպլեկտներ, ժակետներ, բլեյզերներ, զգեստներ, շրջազգեստներ, շրջազգեստ-տաբատներ, տաբատներ, կոմբինեզոններ՝ կրծկալներով և ուսակապերով, բրիջիներ և կիսատաբատներ՝ կանանց կամ աղջիկների համար |
|
6205 |
Վերնաշապիկներ՝ տղամարդկանց կամ տղաների համար |
|
6206 |
Բլուզներ, շապիկներ և բլուզոններ՝ կանանց և աղջիկների համար |
|
6210 |
Հագուստի առարկաներ՝ պատրաստված 5602, 5603, 5903 կամ 5907 ապրանքային դիրքերում ընդգրկված նյութերից |
|
6211 20 000 0 6211 32 6211 33 6211 39 000 0 6211 42 6211 43 6211 49 000 |
Կոստյումներ՝ սպորտային և դահուկային, արտադրական, մասնագիտական և այլ հագուստ |
|
6214 |
Շալեր, շարֆեր, կաշնե, գլխաշորեր, քողեր և նույնանման արտադրատեսակներ |
|
6215 |
Փողկապներ, թիթեռնիկ-փողկապներ և վզկապներ |
Ծանոթագրություն։ Սույն ցանկի կիրառման նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։»։
3. Նշված որոշմամբ հաստատված՝ ապրանքների նույնականացման միջոցի բնութագրերի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջների, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգի 2-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասության մեջ «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 4203 10 000, 6106, 6201, 6202, 6302 դիրքերում դասակարգվող» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 127 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված» բառերով։
4. Նշված որոշմամբ հաստատված՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջներում՝
1-ին կետի առաջին պարբերության մեջ «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 4203 10 000, 6106, 6201, 6202 և 6302 դիրքերում դասակարգվող ապրանքների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 127 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված թեթև արդյունաբերության ապրանքների (այսուհետ համապատասխանաբար՝ ցանկ, ապրանքներ)» բառերով.
2-րդ կետում՝
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4203 10 000, 6106, 6201, 6202 և 6302 դիրքերում դասակարգվող» բառերը փոխարինել «ցանկում նշված» բառերով.
««Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների, որոնք նշված են սույն պահանջների 1-3-րդ աղյուսակներում» բառերը փոխարինել «ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների, որոնք բերված են սույն պահանջների 1-3-րդ աղյուսակներում» բառերով.
Ապրանքի բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների ցանկի (1-ին աղյուսակ) 13-րդ դիրքում «Ծանոթագրություն» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«տարրը պարտադիր է ցանկում նշված ապրանքների համար՝ բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6302 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքներից»
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4203 10 000, 6106, 6201,6202 և 6302 դիրքերում դասակարգվող ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը».
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» (աղյուսակ 3) վավերապայմանի ձևավորման կանոնների անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները».
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» առաջին սյունակը հանել։
5. Նշված որոշմամբ հաստատված՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմում, որոնց հասանելիությունը տրամադրվում է սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով՝
3-րդ կետը «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)» բառերով.
5-րդ կետի ութերորդ պարբերության մեջ «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4203 10 000, 6106, 6201 և 6202 դիրքերում դասակարգվող ապրանքների համար» բառերը փոխարինել «բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6302 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքներից» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: