Գլխավոր տեղեկություն
Համար
N 203
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-26.07.1993)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 1993 թվականի N 203

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ, ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐՈՒՄ, ՊԱՆՍԻՈՆԱՏՆԵՐՈՒՄ, ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՅԼ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՑ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՁԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով փախստականներին ժամանակավոր ապաստան տված հիմնարկների ֆինանսական ծանր վիճակից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1993 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքի հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում և ժամանակավոր այլ կացարաններում ապաստանած փախստականներից գանձել կոմունալ ծառայությունների (ջրի, գազի, էլեկտրաէներգիայի, սանմաքրման) վարձը` Հայաստանի Հանրապետությունում սահմանված սակագներին համապատասխան, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ ծառայությունների վճարման համար նախատեսված արտոնությունները:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քննության առնել և լուծել փախստականներին ապաստան տալու հետևանքով հյուրանոցներին, հանգստյան տներին, հանրակացարաններին հասցված այն վնասների փոխհատուցման հարցը, որոնք հնարավոր չէ ծածկել նրանց սեփական միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 203
26.07.1993, N 385 26.07.1993, N 203
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան