Գլխավոր տեղեկություն
Համար
N 1638-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2024 թվականի N 1638-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դրամական պահանջների (գույքային իրավունքների) զիջման դիմաց պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման, մարման առանձնահատկությունները, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորությունների ընտրանքի չափանիշները, ֆինանսական կազմակերպությունների կողմից դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման, փոխանցված դրամական պահանջների (գույքային իրավունքների) վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը սահմանելու մասին» N 2326-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «217,861,881,000» թիվը փոխարինել «220,941,458,000» թվով.

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

Ֆինանսական կազմակերպություն

2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ զիջվող պահանջի առավելագույն ծավալ, ՀՀ դրամ

Պարտատոմսի անվանական արժեք,
ՀՀ դրամ

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ

3,037,606,880.20

2,126,324,000.0

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

12,979,120,122.7

9,085,384,000.0

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

10,153,487,383.2

7,107,441,000.0

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ

52,973,647,777.0

37,081,553,000.0

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

4,701,730,112.3

3,291,211,000.0

«ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ

1,535,575,912.9

1,074,903,000.0

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ

24,611,292,051.8

17,227,904,000.0

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

57,773,437,009.3

40,441,405,000.0

«Հայաստանի արտահանման ապահովագրական

գործակալություն» ԱՓԲԸ

103,682,000.0

72,577,000.0

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

938,308,549.1

656,815,000.0

«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ

103,660,755,565.8

72,562,528,000.0

«ԲԼԵՍՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ

566,277,943.4

396,394,000.0

«Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ

24,735,174,000.0

17,314,621,000.0

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ

7,996,464,360.3

5,597,525,000.0

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ

286,966,767.6

200,876,000.0

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ

234,480,671.2

164,136,000.0

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ

8,806,289,919.1

6,164,402,000.0

«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ

1,127,000.0

788,000.0

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ

231,348,879.9

161,944,000.0

«ՖԱՍԹ ԲԱՆԿ» ՓԲԸ

213,482,877.7

149,438,000.0

«ԱՅՈ» ունիվերսալ վարկային

կազմակերպություն ՓԲԸ

10,917,139.9

7,641,000.0

«ԴԻՋԻՍԵՅՖ» վարկային միություն

ՓԲԸ

4,163,000.0

2,914,000.0

«ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ

605,702.0

423,000.0

լուծարման գործընթացում գտնվող

«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ

74,730,000.0

52,311,000.0

Ընդամենը

315,630,671,625.4

220,941,458,000

».

 

3) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը «տոկոսների» բառից հետո լրացնել «և տույժերի» բառերով.

4) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետում ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

1.

Լեռնային Ղարաբաղի կառավարության պարտատոմսերից ծագող պարտավորություններ

2.

Լեռնային Ղարաբաղի հիմնադրամների պարտատոմսերից ծագող պարտավորություններ

3.

Լեռնային Ղարաբաղի հիմնադրամներին տրամադրված վարկեր, Լեռնային Ղարաբաղի

հիմնադրամների նկատմամբ ձևավորված դեբիտորական պարտքեր

4.

«Արցախի ներդրումային ընկերության» կողմից հիմնադրված «Ֆիդես հիփոթեքային

ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ին տրամադրված վարկեր և այլ պահանջներ

5.

Ֆիզիկական անձանց վարկեր (բացառությամբ դրամական միջոցներով ապահովված վարկերի, ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով կամ ավտոմեքենաների գրավով ապահովված վարկերի, ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի)

Այդ թվում՝

5.1.

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի տարածքում անշարժ գույքի ձեռքբերման կամ վերանորոգման համար տրամադրված հիպոթեքային վարկեր

5.2.

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին տրամադրված սպառողական կամ գյուղատնտեսական վարկեր՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում անշարժ գույքի գրավադրմամբ

5.3.

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի տարածքում օգտագործման նպատակով տրամադրված ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկեր

5.4.

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի տարածքում օգտագործման

նպատակով կամ Լեռնային Ղարաբաղի ունեցած եկամուտների ապահովմամբ տրամադրված այլ սպառողական և գյուղատնտեսական վարկեր

5.5.

5.1-ից 5.4-րդ կետերի չափանիշներին բավարարող և 2023 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ ֆիզիկական անձանց անհուսալի վարկեր՝ բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ անհուսալի եղած վարկերի

5.6.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի տարածքում անշարժ գույքի ձեռքբերման կամ վերանորոգման համար տրամադրված հիպոթեքային վարկեր՝ բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ անհուսալի վարկերի

5.7.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի տարածքում օգտագործման նպատակով տրամադրված սպառողական կամ գյուղատնտեսական վարկեր (այդ թվում՝ ոսկու գրավադրմամբ), որոնք ապահովված են եղել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող անշարժ գույքի գրավով կամ Լեռնային Ղարաբաղից ունեցած եկամուտներով, կամ վարկի տրամադրման պահին վարկառուն հաշվառված է եղել Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ անհուսալի վարկերի: Ընդ որում, ընտրանքի սույն չափանիշը կիրառելի է, եթե ֆինանսական կազմակերպությունների՝ տվյալ վարկառուի հանդեպ ընտրանքի սույն չափանիշին բավարարող դրամական պահանջների (գույքային իրավունքների) հանրագումարը 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չի գերազանցում 2,500,000.0 ՀՀ դրամը

5.8.

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին տրամադրված սպառողական վարկեր (այդ թվում՝ ոսկու գրավադրմամբ), որոնց օգտագործման վայրը և վարկառուի եկամուտների ստացման աղբյուրը հայտնի չէ՝ բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ անհուսալի վարկերի: Ընդ որում, ընտրանքի սույն չափանիշը կիրառելի է, եթե ֆինանսական կազմակերպությունների՝ տվյալ վարկառուի հանդեպ ընտրանքի սույն չափանիշին բավարարող դրամական պահանջների (գույքային իրավունքների) հանրագումարը 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չի գերազանցում 2,500,000.0 ՀՀ դրամը

5.9.

5.1-ից 5.8-րդ կետերի չափանիշներին բավարարող լուծարման գործընթացում գտնվող ֆինանսական կազմակերպությունների դրամական պահանջներ (գույքային իրավունքներ)

6.

Իրավաբանական անձանց վարկեր

Այդ թվում՝

6.1.

Լեռնային Ղարաբաղում գրանցված իրավաբանական անձանց Լեռնային Ղարաբաղի տարածքում գործունեություն ծավալելու նպատակով տրամադրված վարկեր, որոնք կամ որոնց մի մասն ապահովված են Լեռնային Ղարաբաղում առկա գույքով՝ զտված տվյալ վարկերի ապահովվածություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույքի, այլ հիմնական միջոցների և դրամական միջոցների արժեքի չափով

6.2.

6.1-ին կետի չափանիշներին բավարարող և 2023 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ անհուսալի վարկեր՝ բացառությամբ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ անհուսալի վարկերի

».

 

5) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետից հանել «մինչև 2024 թվականի հունիսի 15-ը» բառերը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով փոփոխված և լրացված ընտրանքի չափանիշներին համապատասխանող դրամական պահանջները (գույքային իրավունքները) փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և համապատասխան ֆինանսական կազմակերպության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված կարգով հասարակ գրավոր ձևով (որպես վարկերի խմբային փոխանցման գործարք՝ հիմք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետ) կնքված գործարքի հիման վրա: Սույն կետում նշված դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքները կնքվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքների կնքումից հետո ներել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի աղյուսակի 5.7-րդ, 5.8-րդ և 5.9-րդ տողերում նախատեսված ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով ֆիզիկական անձանց պարտավորությունները՝ ձևակերպելով որպես այդ անձանց տրամադրված պետական ֆինանսական աջակցություն:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների իրականացման նպատակով ապահովել համապատասխան ֆիզիկական անձանց հետ պարտքի ներման համաձայնագրերի կնքումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական: